Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը

Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց իր «Աշխարհի բնակչությունը» 2012թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը:

 

Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը,  ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48%–ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:

 

«...Կան ծանրակշիռ ապացույցներ, որ բեղմնականխման ժամանակակից միջոցների աճող օգտագործման դեպքում նվազում է աբորտների թիվը (Westoff, 2008): Օրինակ` 1991-2001թթ. Ռուսաստանի Դաշնությունում ներարգանդային պարույրների ու բեղմնականխիչ հաբերի գործածության 74% աճին զուգընթաց, 61%-ով կրճատվեց աբորտների թիվը, որը տարիներ շարունակ համարվում էր ծնելիության կարգավորման հիմնական միջոցը: Համանման միտումներ կարելի է տեսնել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում, որտեղ նախկինում, կանայք չէին օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից (Westoff, 2005)»,–նշվում է «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցում:

 

Բեղմնականխման միջոցների տարածվածությունը 15-49 տարիքային խմբի կանանց  շրջանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որին պատկանում է նաև Հայաստանը, կազմում է 54%: Ընդ որում, այն կարծիքը, թե բեղմնականխման միջոցների գործածությունը և  ծնելիությունը հակառակ համեմատական են, չի հաստատվում փաստերով: Մասնավորապես, Թուրքիայում բեղմնականխման միջոցների տարածվածությունը կազմում է 73% (ժամանակակից միջոցներինը՝ 46%), սակայն Թուրքիան համարվում է տարածաշրջանում բնակչության աճի հիմնական շարժիչներից մեկը և ունի ծնելիության 2,2 գումարային գործակից: Մինչդեռ Հայաստանում բեղմնականխման միջոցների գործածության նշված ցուցանիշը կազմում է 55% (27%), իսկ ծնելիության ցուցանիշը 1,7 է:

 

Փոխարենը, Հայաստանում ընտանիքի խելամիտ պլանավորումը և բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածությունը կարող է էապես նպաստել այնպիսի ցավոտ խնդրի լուծմանը, ինչպիսին անպտղությունն է, և, հետևաբար, բնակչության աճին: Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգից մեկն անպտղություն խնդիր ունի (ՄԱԲՀ, 2009): Նրանց գերակշիռ մասն ունի երկրորդային անպտղություն, ինչը նշանակում է, որ անձը նախկինում ունեցել է երեխա, սակայն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարողանում: Իսկ այդ պատճառների մեջ պետք է առանձնացնել ոչ անվտանգ աբորտները և սեռավարակները, որոնք սեռական դաստիարակության թերիության կամ պարզապես բացակայության ու ընտանիքի պլանավորման հասանելի ու մատչելի ծառայությունների բացակայության հետևանք են: 

 

Զեկույցը և հարակից նյութերը կարելի է բեռնել այստեղից՝ http://www.unfpa.am/swp-2012

Սկզբնաղբյուր. 7or.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում
ԵՊԲՀ. Գիտական հունվար Փարիզում

Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական...

ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար
ՀՀ ԱՆ. Դասընթաց` բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովի անդամների համար

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացին. «Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս...

ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու
ԵՊԲՀ. 2050թ. երկրագնդի բնակչության 22%-ը կլինի թոշակառու

Բնակչության ծերացումը ժամանակակից աշխարի բազմաթիվ երկրներին, այդ թվում Հայաստանին բնորոշ երևույթ է, որը կարող է էական ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական և անվտանգային նշանակություն ունենալ երկրների համար...

Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին
Ռուսական FB հեղինակավոր ամսագիրը «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակ է շնորհել հայազգի բժիշկ Դավիթ Մաթևոսյանին

Ռուսական FB հեղինակավոր ամսագրի «Տարվա մարդիկ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա Ստոմատոլոգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի ստոմատոլոգ, «Իմպլանտում»-ի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը...

ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը
ԵՊԲՀ. Երաժշտությունը և առողջությունը. Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների անդրադարձը

Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները...

Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am
Բրիտանիայում սկսել են արտադրել մոլորակի համար անվնաս պլաստիկ. news.am

Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր
2021 թ. բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է հեպատիտ C-ի վիրուսի բացահայտողներին. Սալուտեմ ամսագիր

2021-ին ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ ստացել են ամերիկացի գիտնականներ Հարվի Ալթերը, Չարլզ Ռայսը և բրիտանացի վիրուսաբան Մայքլ Հաութոնը հեպատիտ C-ի վիրուսի բացահայտման և այդ բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում Իրադարձություններ աշխարհում Սալուտեմ 1.2021
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ
«Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը. Հայաստանի Հանրապետությունում` օրենսդրական կարգավորումների շրջանակը» թեմայով հոդված. ԱԱԻ

Սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական հեղինակավոր “Journal of European CME” պարբերականում հրապարակվել է «Շարունակական բժշկական կրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Ռոբերտ դե Նիրո. oncology.am

Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոյի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել 2003 թվականին։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական են եղել, և դերասանը չի հուսահատվել...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com
Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունը. erebunimed.com

Ինչպես է կիրառվում միջուկային բժշկությունն աշխարհում և այժմ արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Միջուկայինբժշկությունը նորարարական  ուղղություննէամբողջաշխարհում, ինչիշնորհիվայսօրարդեն  բուժելիենբազմաթիվ հիվանդություներ...

Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com
Էնդոսկոպիկ ծառայությունը` «Նաիրի» բժշկական կենտրոնում. հարցազրույց Թևոս Սարգսյանի հետ. nairimed.com

- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:

- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...

Թվեր և փաստեր
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար. oncology.am

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...

Թվեր և փաստեր
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Քաղցկեղի ախտաֆիզիոլոգիայի հարցերով սեմինար Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վերջին տարիներս Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակները որպես կանոն շնորհվում են այն հետազոտությունների համար, որոնք ուսումնասիրում են քաղցկեղի առաջացման և զարգացման մեխանիզմները՝ բջջային և մոլեկուլային...

ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ