ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
FDA-ն հավանության է արժանացրել 2-րդ տիպի դիաբետի բուժման սկզբունքները փոխող նոր դեղերը. news.am
Դեղամիջոցների նոր խումբը կարող է ամբողջապես փոխել երկրորդ տիպի դիաբետի բուժումը: SGLT2 ինհիբիտորներ կոչվող նոր դեղամիջոցները ոչ միայն դուրս են բերում ավելորդ շաքարը մեզի միջոցով, այլ նաեւ օգնում են ազատվել ավելորդ քաշից՝ բարելավելով ընդհանուր ինքնազգացողությունը:
Ամերիկյան FDA-ն հավանության է արժանացրել 3 SGLT2 պաշարիչների առանձին կամ դիաբետի դեմ պայքարող այլ դեղերի հետ համակցված օգտագործումը: Canagliflozin-ը (Invokana) հավանության է արժանացել դեռեւս 2013 թվականի մարտին, Dapagliflozin-ը (Farxiga)՝ 2014 թվականի հունվարին, իսկ Empagliflozin-ը (Jardiance)՝ 2014 թվականի օգոոստոսին: Վերջին դեղը 7 կլինիկական փորձարկում է անցել՝ 4480 կամավորների մասնակցությամբ: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ պլացեբոյի համեմատ՝ այն զգալիորեն բարելավում է A1c հեմոգլոբինի պարունակությունն արյան մեջ:
Դիաբետի դեմ պայքարող դեղերի մեծամասնությունն ազդում է լյարդի, աղիների եւ ենթաստամոքսային գեղձի վրա, ինսուլինի սինթեզն ակտիվացնելու կամ օրգանիզմն ինսուլինի նկատմամբ ավելի զգայուն դարձնելու համար: Իսկ նոր դեղամիջոցները գործում են այլ կերպ: Դրանք ազդում են երիկամների վրա եւ կասեցնում շաքարի ներծծումը: Այդպես շաքարն ավելի հեշտ է դուրս բերվում օրգանիզմից, դրա պարունակությունն արյան մեջ նվազում է:
Փարձագետների խոսքով՝ նոր դեղամիջոցները հատկապես օգտակար կլինեն ճարպակալմամբ տառապող մարդկանց համար, եթե նրանք, իհարկե, երիկամների հետ խնդիրներ չունեն: Իսկ երիկամների հիվանդություն ունեցողներիին, հղի կանանց, ինչպես նաեւ առաջին տիպի դիաբետ ունեցողներին այս դեղերը նշանակել չի կարելի:
Դեղերի փորձարկման ժամանակ նաեւ պարզ է դարձել, որ դրանք իջեցնում են քաշը 2.8-5.7 տոկոսով, ինչը նույնպես օգտակար է դիաբետով տառապողների առողջության համար: Հիշեցնենք, որ դիաբետի դեմ պայքարող մնացած դեղամիջոցները կամ ոչ մի կերպ չեն ազդում քաշի վրա, կամ էլ, ընդհակառակը, նպաստում են ավելորդ կիլոգրամներ հավաքելուն:
Կարդացեք նաև
Գյոթեի համալսարանի, Կենտական համալսարանի և Գաննովերի բարձրագույն բժշկական դպրոցի հետազոտողները գտել են պոտենցիալ դեղորայք COVID-19-ի դեմ, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ արդեն օգտագործման...
Հակաբիոտիկների օգտագործման աճը՝ նրանց նկատմամբ վիրուսի կայունության զարգացման գործոններից է: ԱՀԿ տվյալներով` բակտերիալ վարակների դեմ հակաբիոտիկների անարդյունավետության հետևանքով...
Հայտնի է, որ գրիպը ծանր և բարդություններով են տանում երեխաներն ու 60 տարեկանն անց մարդիկ: Ռիսկի խմբում են նաև թոքերի (բրոնխիալ ասթմա և այլն), սիրտ-անոթային համակարգի (սրտի բնածին արատներ, սրտի իշեմիկ հիվանդություն...
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Ֆարմզաշչիտա» գիտաարտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինացիների և ֆրանսիացիների փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման...
Գրեթե յուրաքանչյուրի տնային դեղատուփում կա ասպիրին։ Շատերն այն համարում են բավականին անվնաս միջոց, և հաճախ են ընդունում։ Սակայն ասպիրինն այնքան էլ անվնաս չէ, որքան ընդունված է համարել...
ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանում հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել տարեց մարդկանց համար ամենավտանգավոր դեղերըը: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե որ դեղերն ունեն...
Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ բժիշկներին լավ հայտնի «ոջիլի դեմ դեղամիջոցը»՝ հակամակաբուծային իվերմեկտին պրեպարատը, օժտված է նոր տեսակի կորոնավիրուսը ընդամենը 48 ժամվա ընթացքում սպանելու ունակությամբ...
Նյու-Յորքի հիվանդանոցներում COVID-19-ի բուժման համար կիրառում են վիտամին С-ի մեծ դեղաչափեր: Չինաստանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն խոստումնալից մոտեցում է...
Իբուպրոֆենը ԱՀԿ կարևորագույն դեղերից մեկն է: Սակայն կազմակերպության մասնագետները կորոնավիրուսի դեպքում խորհուրդ չեն տալիս կիրառել այնպիսի դեղեր, որոնք իբուպրոֆեն են պարունակում: Թե ինչու պետք է հրաժարվել...
Բժիշկ-թերապևտ Զաքար Լեյկինը Russia Today հրատարակչությանը պատմել է մի դեղի մասին, որով այսօր բուժում են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդներին: Ուշագրավ է, որ այն ստեղծվել է դեռևս 70 տարի առաջ...
Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն