ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
ԵՏՄ-ում կգործեն դեղորայքի շուկայի կանոնակարգման միասնական սկզբունքներ. artsakhpress.am
2015-ի հունվարի 1-ին ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն այլ հարցերի թվում կանոնակարգում է նաև դեղամիջոցների ու բուժապրանքների շրջանառությունն անդամ պետությունների շուկայում:
PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ 2014-ի ավարտին ԵՏՄ անդամ պետությունները համաձայնագիր ստորագրեցին դեղորայքի ու բուժապրանքների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների վերաբերյալ: Արվել է հերթական քայլը ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի տարածքում ազգային խոչընդոտների վերացման ուղղությամբ: Այդ նորմերը կտարածվեն նաև Հայաստանի ու Ղրղզստանի վրա: Ըստ փաստաթղթի, ընդհանուր շուկան կսկսի գործել մեկ տարի անց, իսկ մինչ այդ հարկ կլինի ընդունել իրավանորմատիվային ակտերի մի ամբողջ փաթեթ, գրում է «Իզվեստիան»:
Մշակված համաձայնագիրը սահմանում է դեղամիջոցների գրանցման ու շրջանառության միասնական կարգը: Համաձայնագրի հիման վրա հաստատվեց նորմատիվ ակտերի մշակման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում էր 25 փաստաթուղթ կազմել:
Դրանց թվում են դեղամիջոցների գրանցման կարգը, պատշած դեղագործական հսկողությունը, պատշաճ կլինիկական պրակտիկան, լաբորատոր փորձարկումները, պահանջները դեղորայքի մակնշման վերաբերյալ և այլն: Բոլոր այդ փաստաթղթերը պատրաստ են այս կամ այն չափով, սակայն կողմերի պատասխանատու ներկայացուցիչները կշարունակեն աշխատել այդ փաստաթղթերի վրա նաև 2015-ին: Պատրաստ լինելուն պես փաստաթղթերի նախագծերը զետեղվում են ԵՏՀ կայքում հրապարակային քննարկման համար:
Սակայն 2016-ին կհամապատասխանեցվեն դեղորայքի շրջանառության ոչ բոլոր ոլորտները՝ ազգային նորմերը դեռ կպահպանվեն դեղամիջոցների մանրածախ առևտրում, գնագոյացման ու գովազդի ոլորտներում, նշում է պարբերականը:
2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի...
Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ միայն այն...
LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո համեմատել բնօրինակների հետ (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկյաններից տևող...
Հիմք ընդունելով գերմանական «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» ընկերության ներկայացրած հայտը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»...
Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով հոլանդացի գիտնականներին: Վերջիններս իրենց ուսումնասիրության հիման վրա համապատասխան անդրադարձ...
Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»...
Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...
Ամերիկացիների 70 տոկոսը օգտագործում է հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ եւ ցավազրկողներ, որոնք դուրս են գրվում միայն դեղատոմսով: Այս մասին ասվում է Մինեսոթայում Մաուոյի կլինիկայի...
Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտներից մեկն օրերս ''ՀԺ''-ի զրույցում մտահոգություն է հայտնել տարածված մի երևույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն