ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է 10 րոպեում ախտորոշել ուղեղի կաթվածը. news.am
ԱՄՆ-ում յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ մարդ ուղեղի կաթված է ստանում, իսկ յուրաքանչյուր 4 րոպեում ինչ-որ մեկը մահանում է ուղեղի կաթվածից: Բայց, չնայած այդ խնդրի տարածվածությանը եւ արագ ախտորոշման անհրաժեշտությանը, մասնագետներին դեռեւս մոտավորապես երեք ժամ է պահանջվում ուղեղի կաթվածն ախտորոշելու համար: Սակայն վերջերս գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը հնարավորություն կտա ընդամենը 10 րոպեում հայտնաբերել ուղեղի կաթվածը:
Ուղեղի կաթվածի առավել տարածված տեսակը իշեմիկն է, որի դեպքում ուղեղի անոթները խցանվում են եւ արյան շրջանառությունը խանգարվում է: Ուղեղի կաթվածի այս տեսակի պարագայում, ինչպես բացատրել է Ռոյ Քոուենը Baker Institute-ից, յուրաքանչյուր րոպեն կարեւոր է: Կան դեղեր, որոնք կարող են օգնել փրկելու հիվանդին մահից եւ հաշմանդամությունից, սակայն այդ դեղն անհրաժեշտ է տալ հնարավորինս շուտ, հակառակ դեպքում արդյունավետ չի լինի:
Ուղեղի կաթվածի ախտորոշման դեպքում բժիշկները, սովորաբար, հիմնվում են այդ հիվանդության ախտանիշների եւ նշանների վրա, ինչպես նաեւ հիվանդի բժշկական անամնեզի, զննման ու հետազոտությունների արդյունքների (ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա եւ այլն): Այդ ամենը կարող է բավականին ժամանակ խլել:
Սակայն այժմ Cornell University’s Baker Institute for Animal Health-ի հետազոտողները նոր տեխնոլոգիա են մշակել, որի օգնությամբ հիվանդը կամ բուժքույրը կարող են հաշված րոպեների ընթացքում հիվանդի արյան մեջ հայտնաբերել ուղեղի կաթվածին բնորոշ կենսանշանները:
Դրա համար մասնագետները կենդանիների եւ մարդկանց արյան շրջանառության մեջ հատուկ ֆերմենտներով նանոմասնիկներ են մտցրել` նեյրոններին բնորոշ հատուկ էնոլազներ (NSE) փնտրելու համար: Այդ կենսանշանները հայտնաբերելով` ֆերմենտները ցույց են տալիս նրանց տեղակայումը: Առնետների վրա հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է զարկերակի խցանումից հետո 1-6 ժամվա ընթացքում հայտնաբերել NSE-ի բարձր քանակը, այսինքն, հայտնաբերել խցանումը, որը սովորաբար հանգեցնում է ուղեղի իշեմիկ կաթվածի: Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը եւս ցույց է տվել մեթոդի արդյունավետությունը, այդ պատճառով գիտնականները ներկայում նախատեսում են իրենց մեթոդի կլինիկական փորձարկումներ սկսել, ինչն ապագայում գուցե օգնի ուղեղի այլ հիվանդություններ եւս հայտնաբերել, օրինակ` քաղցկեղ, ձեռքբերովի թուլամտություն եւ այլն:
Կարդացեք նաև
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը...
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, շուրջ մեկ տարի է առանց դադարների և ընդմիջումների իրականացնում է ՀՀ –ում միակ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (PET/CT scan), առանց որի անհնար է...
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն