ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Ոչ ինվազիվ գենետիկական թեստը կարող է ի հայտ բերել պտղի զարգացման արատները. news.am
ԱՄՆ-ից գիտնականները ոչ ինվազիվ գենետիկական թեստ են մշակում, որը կհիմնվի հազվագյուտ սաղմնային բջիջների վրա, որոնք առկա են ապագա մոր արյան մեջ: Այդ բջիջներից ստացված գենետիկական տեղեկությունը հնարավորություն կտա ավելի շատ բան իմանալ այն մասին, թե արդյո՞ք երեխան գենետիկական հիվանդություններ կունենա:
Այդ բջիջների մասին հայտնի է արդեն ավելի քան 40 տարի, բայց տեխնոլոգիաները միայն այժմ են հնարավորություն տվել հայտնաբերել հենց այն բջիջները, որոնք անհրաժեշտ են թեստավորման համար եւ «որսալ» դրանք, նույնիսկ, եթե մոր արյան մեջ դրանց թիվը շատ փոքր է:
Գենետիկական թեստավորման ոչ ինվազիվ մեթոդներ այժմ էլ գոյություն ունեն, սակայն դրանք իրենց սահմանափակումներն ունեն: Անհնար է առկա միջոցներով մինչեւ երեխայի ծնունդը նրա գենոմում նվազագույն փոփոխություններ հայտնաբերել: Այդ փոփոխությունները կարող են այնպիսի խախտումներ առաջացնել, ինչպիսին, օրինակ, Անգելմանի համախտանիշն է (կամ Պետրուշկայի համախտանիշը` հազվագյուտ գենետիկական անոմալիա, որը բնորոշվում է զարգացման դանդաղմամբ եւ որոշակի արտաքին առանձնահատկություններով):
Պրոֆեսոր Արթուր Բոդեն, որը մասնագիտացել է մանկաբուժության եւ մոլեկուլային կենսաբանության մեջ, պատմել է, որ գիտական խմբի հիմնական նպատակը եղել է պարզել, թե հնարավո՞ր է, արդյոք, մոր արյունից ստանալ այնպիսի քանակությամբ տրոֆոբլաստներ, որոնք անհրաժեշտ են գենետիկական թեստավորման համար: Տրոֆոբլաստներն ընկերքի բջիջներ են, որոնք ապագա երեխայի մասին լիակատար գենետիկական տեղեկություն են պարունակում: Դժվարությունն այն էր, որ այդ բջիջների թիվը շատ քիչ է եւ դրանք արագ ոչնչանում են: Արյան 20-30 մլ-ում հարյուր միլիարդավոր մայրական բջիջներ են պարունակվում եւ ընդամենը` 20-40 տրոֆոբլաստ:
Գիտնականներին հաջողվել է արյան նման քանակությունից տրոֆոբլաստներ առանձնացնել` 3-ից 10 հատ եւ ավելի, եւ գենետիկական անալիզ կատարել: Այդպես նրանք որոշ դեպքերում ի հայտ են բերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսին արդեն հիշատակված Անգելմանի համախտանիշն է, ինչպես նաեւ Դաունի համախտանիշը: Տվյալ պահին լաբորատորիայի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս շաբաթը 5-10 հետազոտություն կատարել, սակայն գիտնականները նախատեսել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ, որպեսզի թեստավորումն ամբողջ աշխարհի կլինիկաներում հասանելի դառնա` որպես սովորական միջամտություն:
Կարդացեք նաև
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը...
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, շուրջ մեկ տարի է առանց դադարների և ընդմիջումների իրականացնում է ՀՀ –ում միակ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (PET/CT scan), առանց որի անհնար է...
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն