ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Մելանոմայի դեմ մշակված նոր՝ իմունախթանիչ դեղամիջոցը հավանության է արժանացել. med.news.am
Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը հավանության է արժանացրել Merck & Co Inc դեղագործական ընկերության կողմից մշակված նոր դեղամիջոցին: Այն իմունային համակարգի խթանման միջոցով, մաշկի մահացու քաղցկեղի՝ մելանոմայի դեմ պայքարի արդյունավետ եղանակ է առաջարկում: Ըստ էության, առաջարկվող մեթոդը դեռեւս նորույթ է բժշկության մեջ:
Պեմբրոլիզումաբ անունը կրող դեղամիջոցը, որը շուկա կհանվի Keyrtruda ապրանքանիշային անվանումով, քաղցկեղի բուժման նպատակով կիրառման ենթակա առաջին իմունախթանիչն է դիտարկվում: Այն նախատեսված է նշանակել ագրեսիվ մելանոմա ախտորոշված և թերապիայի այլ տեսակներին այլեւս չարձագանքող հիվանդներին, հաղորդում է FoxNews-ը:
Նորահայտ դեղամիջոցը իմունային համակարգի կողմից քաղցկեղային բջիջների ճանաչելիության մակարդակը բարձրացնելու եւ հակահարված խթանելու նապատակ է հետապնդում: Խնդիրը իմունային արձագանքից խուսափելու տեսանկյունից ուռուցքների աճի համար մեծ հարմարավետություն ներկայացնող՝ ծրագրավորված մահի ռեցեպտոր (Programmed Death receptor, PD-1), անունը ստացած կամ նմանատիպ գործառույթ իրականացնող՝ PD-L1 անվամբ հայտնի սպիտակուցների աշխատանքի արգելափակմամբ է լուծվում:
“Սա բժշկության վերջին ճիչն է մելանոմայի դեմ պայքարում, այն կարող է նոր խթան ծառայել հիվանդության բուժմանը միտված նոր և առավել արդյունավետ միջոցների մշակման համար”, - նշել է մելանոմայի ամերիկյան կենտրոնի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Վենդի Սելիգը: Նա հիշեցնում է, որ նոր դեղամիջոցն արդեն իսկ ագրեսիվ մելանոմայով հիվանդ և դեռ մի քանի տարի առաջ փրկության նվազագույն հույս անգամ չունեցող բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել:
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակն է: Ամեն տարի այն շուրջ 76 հազար ամերիկացիների է ախտահարում, մինչ հիվանդությունից մահացածների թիվը նույն ժամանակահատվածի ընթացքում, քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով, մոտավորապես 10 հազար է կազմում:
Սննդամթերքի եւ դեղամիջոցները ամերիկյան վարչության հաղորդմամբ, Keytruda-ն կլինիկական փորձարկումների արդյունքում ագրեսիվ մելանոմայից տառապող և թերապիայի բոլոր այլ միջոցների ազդեցությամբ առավել վատթար վիճակի հասած հիվանդների մոտ առկա ուռուցքի չափերի շուրջ 24 տոկոսով կրճատում է նկատվել:
Keytruda-ի արդյունավետության վերաբերյալ որոշման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն էր համարվում, սակայն վարչության փորձագետները որոշել են գրեթե երկու ամիս շուտ դրական եզրակացություն տալ:
“Մենք հաստատակամ ենք և պատրաստ ամեն ինչ անել, որպեսզի դեղամիջոցը մելանոմայից տառապող հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետներում հասանելի դառնա”, - խոստացել է դոկտոր Սելիգը:
Հարկ է նշել, որ Rival Bristol-Myers Squibb դեղագործական ընկերությունը ևս նույն դասը ներկայացնող՝ Ճապոնիայի առողջապահական ոլորտի պատասխանատուների կողմից արդեն իսկ հաստատում գտած դեղամիջոց է մշակել եւ ներկայումս ԱՄՆ իշխանությունների հավանությանն է սպասում դեղագործական շուկա հանելու համար:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն