Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպե՞ս պետք է սնվեն զարկերակային ցածր ճնշում ունեցողները. news.am

Ինչպե՞ս պետք է սնվեն զարկերակային ցածր ճնշում ունեցողները. news.am

Զարկերակային բարձր ճնշումը հանրային առողջապահության ամենալուրջ խնդիրներից է, քանի որ կարող է լուրջ բարդությունների ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Զարկերակային ցածր ճնշում ունեցող մարդկանց քանակը զգալիորեն քիչ է, սակայն այդ խնդիրը նույնպես կարող է լրջորեն ազդել նրանց կյանքի որակի վրա, ուստի այն նույնպես չարժե անտեսել:

Շատ բժիշկներ ու սննդաբաններ վստահ են, որ ճիշտ սնունդը կարող է պահպանել զարկերակային ճնշումը նորմալ ցուցանիշների սահմանում: Ինչպես պետք է սնվել, որպեսզի ցածր ճնշումն անհարմարություն չպատճառի: Այս մասին մի քանի խորհուրդ է տվել սննդամթերքի հարցերով մասնագետ Ուրվաշի Սոխնին

Նախևառաջ անհրաժեշտ է ուտել փոքր չափաբաժիններով ու հաճախ՝ դա կօգնի ուտելուց հետո խուսափել գլխապտույտներից, ինչպես հաճախ է պատահում հիպոտոնիայով մարդկանց մոտ: Ավելի կանոնավոր սնունդը կօգնի նվազեցնել չափաբաժիններն ու վերահսկողության տակ պահել ճնշումը:

Ածխաջրերի սահմանափակում

Փորձագետները նաև խորհուրդ են տալիս սահմանափակել ածխաջրերի ՝ օրինակ կարտոֆիլի, պաստայի ու բրնձի քանակը: Այդ մթերքները կարող են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի լուրջ տատանումներ առաջացնել, ինչը նույնպես կազդի ճնշման վրա: Նախապատվությունը տվեք ամբողջահատիկ մթերքներին, մրգերինն ու բանջարեղենին

Ջուր

Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս շատ ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար, ինչը ցածր ճնշման հիմնական պատճառներից է: Օրգանիզմում հեղուկի բավարար քանակը նպաստում է լիարժեք արյան շրջանառությանը

Աղ

Սննդակարգում աղի ավելցուկը համարվում է արյան բարձր ճնշման ռիսկի գործոն: Եթե ճնշումն իջել է, անհրաժեշտ է հետևել, որ սննդի մեջ աղը բավարար լինի՝ օրական առնվազն 3-4 գրամ

Կոֆեին պարունակող ըմպելիքներ

Լավ գաղափար է կոֆեին պարունակող ըմպելիքներ՝ օրինակ, թեյ կամ սուրճ խմելը:

Ոգելից խմիչքից հրաժարվելը

Ցածր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում նաև խուսափել ոգելից խմիչքից, որը ջրազրկում է օրգանիզմը: Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ոգելից ըմպելիքները բացասական ազդեցություն են թողնում նույնիսկ չափավոր գործածության դեպքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ