Սնունդը և առողջությունը
Ինչպես նախաճաշել` փորկապությունից խուսափելու համար. 168.am
Փորկապությունը խանգարում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը։ Մարդկանց մի մասի մոտ փորկապությունը կարող է առաջանալ ժամանակ առ ժամանակ նստակյաց կենսակերպի, որոշակի սննդային սովորությունների, դեղերի ընդունման հետևանքով։ Իրավիճակը բարդանում է, երբ խնդիրը քրոնիկ է դառնում։
Steptohealth.ru-ն գրում է, որ փորկապությունն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ և կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով, ինչպիսիք են հղիությունը, սթրեսը, հորմոնալ փոփոխությունները և այլն։
Այս խնդրից խուսափելու համար հարկավոր է հետևել որոշ կանոնների, որոնք նպաստում են աղիների նորմալ աշխատանքին։ Եթե փորկապությունը չի անցնում 2-3 շաբաթվա ընթացքում, դիմեք բժշկի օգնությանը։
Ի՞նչ փոփոխություններ է հարկավոր մտցնել նախաճաշի ընթացքում
Ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ։ Հարկավոր է քաղցած վիճակում կիտրոնի հյութի հետ խառնած 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ խմել։ Այս միջոցը մաքրում է oրգանիզմը, դուրս բերում տոքսինները։
- Ձիթապտղի յուղը խթանում է աղիների գալարակծկանքը։ Այն նաև ապահովում է խոնավացումը, հեշտացնում կենսագործունեության արգասիքների դուրսբերումն աղիներից։
- Ձիթապտղի յուղն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ հագեցած ճարպաթթուներով։
- Կիտրոնի հետ համադրելու դեպքում այն ազդում է որպես բնական լուծողական միջոց, որը նաև նպաստում է սննդարար նյութերի կլանմանը։
Բաղադրիչները և օգտագործման եղանակը: Կես ճաշի գդալ՝ 5-7 գրամ, ձիթապտղի յուղը խառնեք կես ճաշի գդալ՝ 5 մլ, կիտրոնի հյութի հետ։ Խմեք ամեն առավոտ՝ քաղցած վիճակում՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ։ Մի գերազանցեք նշված չափը և մի կրկնեք օրվա ընթացքում։
Վարսակի փաթիլներ։ Փորկապության դեմ պայքարելու համար բջջանյութ է հարկավոր, հետևաբար՝ հարկավոր է ընտրել վարսակի փաթիլներ, որոնք մեծ քանակով սննդային մանրաթելեր են պարունակում։ Ուշադրություն դարձրեք բաղադրիչներին. խանութներում վաճառվող վարսակի փաթիլների մեծ մասը շատ շաքար է պարունակում և քիչ բջջանյութ։
Հալվե։ Փորկապության դեպքում օրգանիզմի կենսագործունեության արգասիքները շատ երկար են մնում հաստ աղիքում։ Եթե խնդիրը չի լուծվում մի քանի օրվա ընթացքում, առաջանում են ցավ որովայնում, սրտխառնոց և այլ տհաճ երևույթներ։ Հալվեն կօգնի այս դեպքում։
Բաղադրիչներ.
- 1 ճաշի գդակ հալվեի գել՝ 15 գրամ
- երկու նարնջի հյութ։
Պատրաստման եղանակը։ Քամեք նարնջի հյութը, ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի գելը, լավ խառնեք։ Ցանկության դեպքում նարնջի հյութը կարող եք փոխարինել կիտրոնի, տանձի հյութով կամ տաք ջրով։
Հալվեն չի կարելի օգտագործել, եթե երիկամների, վահանաձև գեղձի խնդիր ունեք կամ տառապում եք դիաբետով։ Հղիությունը ևս հակացուցումների շարքում է։
Կեֆիր՝ պրոբիոտիկ, որը լավ է յուրացվում։ Խորհուրդ է տրվում նախաճաշին կեֆիր օգտագործել։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, լավ է յուրացվում, նույնիսկ, եթե անձը տառապում է լակտոզայի անընկալունակությամբ։
- Դրա բաղադրության մեջ մտնող բակտերիաներն ու սննդային խմորիչները կազմում են «լակտազա» ֆերմենտը, որը նպաստում է լակտոզայի մասնատմանը։ Բացի այդ, կեֆիրը հարուստ է պրոբիոտիկներով։
- Եթե կեֆիրին մի քանի կտոր միրգ ավելացնեք, կստանաք առողջ նախաճաշ, որը կօգնի կանխարգելել փորկապությունը։
Լավագույն մրգերը՝ փորկապության դեմ պայքարում։ Միրգը փորկապության դեմ պայքարի լավագույն տարբերակներից է։ Աղիների աշխատանքը լավացնում են հետևյալ մրգերը.
- պապայա,
- տանձ,
- ելակ,
- սալոր,
- արքայախնձոր,
- կիվի,
- խաղող,
- թուզ։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն