Սնունդը և առողջությունը
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am
Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց և 50 տ անց կանանց շրջանում։ Քաղցկեղի կանխարգելման գլխավոր ուղղություններից մեկը սնուցման կարգավորումն է։
Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման գիտականորեն հիմնավորված սննդային կանխարգելումը բաժանվում է սահմանափակ և ընդլայնված մասերի։
Սահմանափ սննդային կանխարգելում.
- կիրառել էկոլոգիապես մաքուր մթերք,
- բացառել բորբոսնած սնունդը, ապխտած մթերքը,
- խմելու և ճաշերի պատրաստման համար կիրառել կենցաղային ֆիլտրերով զտված ջրմուղի ջուր, ինչպես նաև աղբյուրի կամ թույլ հանքայնացված ջուր,
- կրճատել յուղի մեջ տապակած սնունդը, պահածոյացված, մարինացված և աղ դրված մթերքը,
- հրաժարվել ալկոհոլից կամ այն կիրառել նվազագույն քանակությամբ,
- սովորական ֆիզիկական ակտիվության դեպքում ապահովել առօրյա սննդի կալորիականությանը՝ մինչև 2200-2500 կալորիա, պահպանել նորմալ քաշը (մարմնի զանգվածի ինդեքսը չպետք է գերազանցի 25 կգ/մ2),
- կրճատել ճարպի կիրառումը սննդի ընդհանուր կալորիականության մինչև 20-25%-ը (օրական 50-70 գ), սահմանափակել տրանս-ճարպերի (մարգարինների) կիրառումը։
Ընդլայնված սննդային կանխարգելում.
- սննդակարգը հնարավորին դարձնել տարատեսակ,
- ամեն օր ընդունել մրգեր և բանջարեղեն, օրական առնվազն 5 չափաբաժին,
- առօրյա սննդակարգում հակաքաղցկեղածին նյութեր պարունակող մթերքի ավելացում, ճաշատեսակներ՝ պատրաստված ամբողջական ձավարեղենից և հացահատիկների թեփից, կտավատի կամ ձիթապտղի յուղ, ձկնեղեն և այլ ծովամթերքներ, դեղնականաչավուն և նարնջագույն մրգեր, բանջարեղեն՝ կանաչ թերթավոր, խաչածաղկավոր, հատապտուղներ, սոխ և սխտոր,
- ավելացնել սննդաթելերի ընդունումը օրական մինչև 35 գ (պարունակում են ամբողջական ձավարեղենը, հացահատիկը և թեփից պատրաստված մթերքը, մրգերը և բանջարեղենը),
- սննդակարգը լրացնել կենսաբանական ակտիվ հավելումներով, ֆունկցիոնալ սնուցման մթերքով և հակաքաղցկեղածին նյութեր պարունակող խոտաբույսերով։
Ընդհանրապես, հարկ է քաղցկեղի սննդային կանխարգելումն սկսել մանկությունից, և դա պետք է անել ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում, սակայն տարեց մարդկանց համար տվյալ խորհուրդները հատուկ կարևորություն ունեն։ Փորձագետների կարծիքով քաղցկեղի սննդային կանխարգելումը հնարավորություն է տալիս նվազեցնել ընդհանուր ուռուցքաբանական ռիսկը 30-40 %-ով, իսկ առավել տարածված չարորակ ուռուցքների ռիսկը 2 և ավելի անգամ։ Կարևոր է ընդգծել, որ վերը նշված խորհուրդներն ունեն ընդհանուր բնույթ, և դրանց իրականացումը հնարավորություն է տալիս նվազեցնել ո՛չ միայն ուռուցքային հիվանդությունների, այլ նաև, այսպես կոչված, քաղաքակրթության այլ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, մետաբոլիկ համախտանիշը, ճարպակալումը։
Քաղցկեղով տառապող տարեց հիվանդի սնուցումը պետք է լինի հավասարակշռված կալորիաներով և հիմնական սննդանյութերով, ինչպիսիք են` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, ինչպես նաև վիտամինները, հանքային նյութերը, այլ սննդանյութեր և ջուրը։ Բացի այդ, որոշ սննդանյութեր, ինչպես, օրինակ, օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուները, ֆիտոէստրոգենները, օժտված են հակաուռուցքային ազդեցությամբ, լրացնում են հիվանդիհամար նախատեսված հատուկ սննդակարգերը՝ ուղղված հատկապես ուռուցքային գործընթացի դեմ։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն