ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողով Հայաստանում
![«Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողով Հայաստանում «Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողով Հայաստանում](up/article/big/file_44543_399724.jpg)
Փետրվարի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվեց Ումկալոր ֆիտոբիոտիկը որպես սուր շնչառական վարակների, բրոնխիտների բուժման միջոց:
Գիտաժողովը կազմակերպել էր «Ալպեն ֆարմա» դեղագործական ընկերությունը: Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց գիտաժողովի հիմնական նպատակը. «Գիտաժողովի շրջանակում ներկայացվեց Ումկալոր դեղը, որն օրերս ներառվեց հայաստանյան շուկայի դեղացանկում և օրերս հասանելի կլինի բոլոր դեղատներում: Ումկալորը կիրառվում է սուր շնչառական վարակների բուժման գործընթացում, որի մասին մանրամասեցին բանախոսները»,- նշեց Լուսինե Գրիգորյանը:
Գիտաժողովի նախագահ, «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Մարինա Օհանյանի հետ զրուցեցինք Հայաստանում նման գիտաժողով անցկացնելու նպատակների և թեմայի արդիականության մասին:
– Բժի՛շկ Օհանյան, որքանո՞վ է արդիական գիտաժողովում քննարկվող թեման:
– Սուր շնչառական վարականերն անըդհատ տարբեր վիրուսների տեսքով են ի հայտ գալիս: Օրինակ, Հայաստանում 2015-ին մենք գործ ունեինք H1N1` հայտնի «խոզի գրիպի» հետ, 2016-ին պատկերը մի քիչ այլ էր: Կարևոր է հասկանալ, ո՞ր հարուցիչն է այդ պահին տարածված: Այս տարի առավել հաճախ հադիպող վարակի աղբյուրը ոչ այնքան ագրեսիվ H3N2 վիրուսն էր, որը հատկապես տարածվեց մանկական տարիքի երեխաների և տարեցների մոտ: Բարդություններ, իհարկե՛, արձանագրվեցին: Այսօր շատ կարևոր է, որ մենք ունենանք ալգորիթմներ, գործելակարգեր, ուղեցույցներ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես վարվել վիրուսի տարածման առաջին պահից, ի՞նչ քայլեր ձեռնարկել:
– Ի՞նչը կարող է նպաստել սուր շնչառական հիվանդությունների վիրուսի առաջացմանը և տարածմանը:
– Հայաստանն ունի առանձնահատկություններ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը: Oրինակ, այս տարի ցուրտ ձմեռ էր, էկոլոգիական տեսանկյունից մթնոլորտային աղտոտվածությունը գերազանցում է նորմային, ցուրտ եղանակներին կա արևի պակաս, ազգային բնորոշ հատկություններից` փաթաթվելը, համբուրվելը, ձեռքով բարևելը. այս բոլորը նպաստում են վիրուսի առաջացման և տարածման գործընթացին:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայից Հայաստան էր ժամանել Հաննովերի բժշկական համալսարանի ՔԿԱ բաժանմունքի ղեկավար բ.գ. դ., պրոֆեսոր Անդրեաս Շապովալը: Նա ներկայացրեց Ումկալոր ֆիտոբիոտիկի դերը սուր շնչառական վարակների, բրոնխիտների բուժման ժամանակ, ինչպես նաև մեզ հետ զրույցում պատմեց ֆիտոբիոտիկի ազդող նյութի՝ պելարգոնիում բույսի մասին` նշելով, որ այս բույսը 100 տարի և ավելի է, ինչ օգտագործվում է աֆրիկյան ժողովրդական բժշկության մեջ:
– Պրոֆեսո՛ր Շապովալ, ի՛նչ դեր ունեն ֆիտոբիոտիկները սուր շնչառական վարակների, բրոնխիտների բուժման ժամանակ:
-Սուր շնչառական վարակային հիվանդություններն ամենատարածվածն են, որոնց մեծ մասը պայմանավորված է վիրուսներով, նաև` մանրէներով: Հետևաբար, նրանց բուժման համար անհրաժեշտ են դեղեր, որոնք ազդում են թե՛ վիրուսի, թե՛ մանրէների վրա, մյուս կողմից, նրանք պետք է ունենան գենետիկ մեխանիզմների վրա ազդեցության հնարավորություն:
– Ո՞րն է քիմիական սինթեզված դեղահաբերի և ֆիտոբիոտիկների տարբերությունը` Ումկալորի օրինակով:
– Հակաբիոտիկներն արդյունավետ են մանրէային վարակների դեպքում, իսկ շնչառական վարակները, մեծավ մասամբ, պայմանավորված են վիրուսներով, հետևաբար, հակաբիոտիկները դրանց վրա չեն ազդում: Դեղաբույսերի առավելությունն այն է, որ, ի տարբերություն քիմիական դեղերի, որոնք, սովորաբար, բաղկացած են մեկ ազդող նյութից, պարունակում են մի շարք կենսաբանական ակտիվ միացություններ: Լավ օրինակ է Ումկալորը, որի բաղադրիչն է պելագոնիում բույսը: Այս պարագայում ֆիտոբիոտիկը կարող է ներառել և՛ մանրէների, և՛ վիրուսների վրա արդյունավետ ացդեցությամբ կենսաբանական ակտիվ նյութեր: Ումկալորի դեպքում բույսն աճեցվում է հատուկ պլանտացիաներում. նույնիսկ բույսի ԴՆԹ-ն հայտնի է և վերահսկելի: Կա կուտակված փորձ և վիճակագրություն. վերջին տարիներին 10.000-ից ավելի մարդ, ընդ որում, 4000-ը` երեխաներ, ընդգրկվել են կլինիկական հետազոտության մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոտոբիոտիկն ունի բազմակողմանի ազդեցություն: Ապացույցված է սուր շնչառական վարակների (նույնիսկ ասթմատիկ գրոհների) ժամանակ նրա իմունախթանիչ և վերականգնողական ազդեցությունը: Վստահորեն կարող եմ ասել, որ Ումկալորը շնչառական վարակների դեմ առաջին գծի դեղ է, ապահով է և՛ 1 տարեկանից սկսած երեխաների, և՛ մեծահասակների համար:
Մեդ-Պրակտիկը զրուցեց նաև Ուկրաինայի Բուկովինսկու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վարակիչ հիվանդությունների ամբիոնի ղեկավար Ելենա Կոլոսկովայի հետ, ով այն հարցին թե որո՞նք են երեխաների մոտ սուր տոնզիլոֆարինգիտների բուժման նոր մոտեցումները և ի՞նչ դեր ունեն ֆիտոբիոտիկներն այս գործընթացում, պատասխանեց.
«Իմ զեկուցման մեջ ներկայացրել եմ մեր ամբիոնի փորձը, որն Ուկրաինայում արդեն բժիշկների կողմից պրակտիկ կիրառման փուլում է: Խոսքը վերաբերում է երեխաների մոտ տոնզիլոֆարինգիտների բուժման բուսական հիմքով երկու միջոցների` Ումկալոր և Տոնզիլոտրեն: Ումկալորն ունի եռակի ազդեցություն. այն հակավիրուսային միջոց է` միաժամանակ ունենալով հակամանրէային և իմունախթանիչ ազդեցություն: Տոնզիլոտրենը արդյունավետ միջոց է քրոնիկ դեպքերում: Այն արդյունավետ է նաև թքագեղձերի աշխատանքի վերականգնման գործընթացում, որոնք վնասվում են սուր շնչառական հիվանդությունների ժամանակ»:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում](up/article/small/file_64505_5736963.jpg)
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
![](images/calendar.png)
![Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի](up/article/small/file_64500_6375128.jpg)
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
![](images/calendar.png)
![«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին «Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին](up/article/small/file_64499_9007730.jpg)
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
![](images/calendar.png)
![Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով](up/article/small/file_64436_3774152.jpg)
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
![](images/calendar.png)
![Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ](up/article/small/file_64468_8511083.jpg)
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց](up/article/small/file_64450_8492545.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով](up/article/small/file_64447_6559314.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
![](images/calendar.png)
![«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com «Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com](up/article/small/file_64432_8988708.jpg)
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
![](images/calendar.png)
![Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com](up/article/small/file_64440_2015019.jpg)
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը](up/article/small/file_64441_18152.jpg)
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
![](images/calendar.png)
![Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am](up/article/small/file_64434_7555205.jpg)
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները](up/article/small/file_64425_1145521.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն