ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները»
![Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները» Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները»](up/article/big/file_45250_9665156.jpg)
Ապրիլի 19-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղի ունեցավ ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները թեմայով կլոր-սեղան, որը կազմակերպվել էր «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» և “Ալկոն ֆարմասյութիքըլս ՍՊԸ “ Հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Թեմայի շուրջ զրուցեցինք Ս.Վ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայանի հետ:
– Ի՞նչ հաճախականությամբ եք կազմակերպում կլոր-սեղան քննարկումները, ո՞վքեր են Ձեր հյուրերը:
– Այս ձևաչափով հանդիպումներ կազմակերպվում են տարվա ընթացքում 2-3 անգամ: Իհարկե՛, միայն մեր կլինիկայի աշխատանքի շնորհիվ չէ, որ իրականացվում են նման արդյունավետ հանդիպումները, բազմաթիվ մասնագետներ, գործընկերներ ցուցաբերում են ակտիվ մասնակցություն: Հանդիպումների ժամանակ քննարկվում են ոլորտի նորամուծությունները, հրատապ խնդիրները, համատեղ առաջարկվում լուծումներ, ինչը հնարավոր չէ անել մեկ կենտրոնի շրջանակում, քանի որ երևույթը մասնագիտական գործունեության մեջ երկրի մակարդակով է կարևորվում: Այսօր մեր հյուրերը հիմնականում մարզերում աշխատող ակնաբույժներն են:
– Ի՞նչ թեմա եք ներկայացնում այսօր:
– Այսօրվա կլոր-սեղանը նվիրված է ռեֆրակցիոն լազերային վիրաբուժության ուղղություններին, որը Հայաստանում ներկայում բավականին բարձր մակարդակ է ապահովում և կարող է մրցակցել աշխարհի բոլոր երկրների նույն ոլորտում զբաղվող մասնագետների կատարած աշխատանքների հետ:
– Անդրադառնանք այսօրվա քննարկվող թեմային. ո՞ր խնդիրներն են համարվում ռեֆրակցիայի անոմալիաներ:
Անոմալիաներին վերաբերում են կարճատեսությունը, հեռատեսությունը, ցանկացած տեսակի աստիգմատիզմը: Այն մարդիկ, ովքեր կրում են ակնոց, սակայն ցանկություն ունեն ազատվել ակնոցից և լավ տեսողություն ունենալ, կարող են դիմել լազերային վիրաբուժության նորագույն մեթոդին:
– Որքանո՞վ է մատչելի լազերային միջամտությունը:
– Թանկարժեք, թե` մատչելի, սա սուբյեկտիվ երևույթ է, քանի որ ներկայում կիրառվում են միջամտության տարբեր տեսակներ գնային տարբեր առաջարկներով ու պայմաններով: Միաժամանակ, վստահորեն կարող ենք ասել, որ միջամտության բոլոր մեթոդներն արդյունավետ են:
– Բուժման ի՞նչ մեթոդներ կան, ինչպե՞ս եք ավանդականը կապում նոր մեթոդների հետ:
– Կան դեպքեր, որ ավանդական մեթոդները բավարար են, սակայն կան դեպքեր, երբ միայն նոր մեթոդները կարող են արդյունավետ լինել: Պացիենտի հետ նախապես քննարկվում է միջամտության տեսակի ընտրությունը: Եթե նախկինում միջամտության և բուժման այլընտրանք չկար, այսօր պացիենտին հնարավոր է առաջարկել տարբեր մոտեցումներ: Որոշ դեպքերում բուժման լավագույն ելք ապահովելու համար միջամտության տեսակն ընտրում է բժիշկը: Նախքան բուն բուժական միջամտությունն իրականացվում են համապատասխան անհրաժեշտ հետազոտություններ:
– Խոսենք Ալ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի փորձի մասին:
– Մեր կլինիկայում իրականացվում են ակնաբուժության բնագավառում բուժման բոլոր մեթոդները, ինչի հասել է միջազգային փորձը: Ռեֆրակցիոն վիրաբուժության մեջ չկա որևէ գործողություն, որը եթե կիրառելի է արտերկում, չիրականացվի մեր կլինիկայում: Մեր Կենտրոնի 39-ամյա պատմության մեջ հնարավոր եղավ առաջին անգամ Հայաստանում կատարել հիմնային վիրաբուժական միջամտություններ՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի պատվաստում, ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, բազմաթիվ նորագույն ախտորոշիչ մեթոդների ներդնում, առաջին անգամ կիրառվել են ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքների վերականգնում , ռեֆրակցիայի լազերային միջամտություններ /PRK, LASIK/, հակագլաուկոմատոզ շունտերի տեղադրում և այլ:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում](up/article/small/file_64505_5736963.jpg)
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
![](images/calendar.png)
![Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի](up/article/small/file_64500_6375128.jpg)
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
![](images/calendar.png)
![«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին «Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին](up/article/small/file_64499_9007730.jpg)
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
![](images/calendar.png)
![Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով](up/article/small/file_64436_3774152.jpg)
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
![](images/calendar.png)
![Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ](up/article/small/file_64468_8511083.jpg)
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց](up/article/small/file_64450_8492545.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով](up/article/small/file_64447_6559314.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
![](images/calendar.png)
![«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com «Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com](up/article/small/file_64432_8988708.jpg)
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
![](images/calendar.png)
![Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com](up/article/small/file_64440_2015019.jpg)
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը](up/article/small/file_64441_18152.jpg)
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
![](images/calendar.png)
![Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am](up/article/small/file_64434_7555205.jpg)
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները](up/article/small/file_64425_1145521.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն