ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս
![Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս](up/article/big/file_45971_5634060.jpg)
Հունիս 28-ին «ԻԲԻՍ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր» կոնֆերանսը, որի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Հիպոգլիկեմիան և տրանսպորտի վարումը», «Շաքար իջեցնող դեղերի ոչ գլիկեմիկ էֆֆեկտները», «Դիաբետիկ նեյրոպատիա. ի՞նչ և ինչպե՞ս բուժել», «Ինսուլինոթերապիան 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ», «Մոնոգեն դիաբետ. կլինիկական դեպքի քննարկում»:
Զրուցեցինք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի հետ:– Բժշկուհի Աղաջանովա, կոնֆերանսի ժամանակ ի՞նչ չքննարկված հարցեր են վեր բարձրացվել:
– Շաքարային դիաբետը բավականին տարածված հիվանդություն է և արագ զարգացող: Հիվանդների թիվը ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է, իսկ ախտորոշման ու բուժման հետ կապված խնդիրները շատ են: Այսօր քննարկվել է, թե որքանով են վտանգավոր շաքարի իջեցումները մեքենա վարողների համար, և ինչ անել նման դեպքերում: Ուշադրության ենք արժանացրել եվրոպական երկրների մասնագետների կողմից տրված խորհուրդներին, քննարկվել են ներկայում կիրառվող դեղերի ազդեցության մեխանիզմները: Ժամանակակից դեղերն ամենատարբեր կերպ կարող են ազդել օրգան համակարգերի վրա, օրինակ` սիրտ-անոթային համակարգի վրա, ուստի պաշտպանիչ մեխանիզմները կարևորվում են: Կոնֆերանսի շրջանակում խոսվել է գենետիկական շաքարային դիաբետի մասին:
– Ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ կարող եք ներկայացնել:
– Ամբողջ աշխարհում այսօր կա մոտավորապես կես միլիարդ շաքարային դիաբետ ունեցող հիվանդ, որից կես միլիոնը երեխաներ են: Հայաստանում շաքարային դիաբետով գրանցված է 90 հազար հիվանդ, որից 502-ը տիպ 1 դիաբետով երեխաներ են: Իրականում հիվանդների թիվն ավելի շատ է:
– Ինչո՞ւ է խնդիրը շարունակում գլոբալ մնալ, եթե բուժման մեթոդները գնալով կատարելագործվում են:
– Դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են շատ՝ ճարպակալումը, նստակյաց կյանքը, էկոլոգիական տարբեր խնդիրները, սխալ սնունդը, սթրեսները: Այս ամենն ազդում է շաքարային դիաբետի առաջացման վրա: Հիմա նաև ապացուցված է, որ կարող են առաջանալ գենային փոփոխություններ, որի պարագայում դերակատարում ունի գենի ազդեցությունը:
– Ապագա կանխորոշումներն ինչպիսի՞ն են լինելու:
– Կարող ենք միանշանակ ասել, որ հիվանդների թիվն աճելու է, տիպ 2 շաքարային դիաբետն` ավելի արագ, տիպ 1-ն` ավելի քիչ: Աճելու են բոլոր կանխատեսումներից ավելի արագ:
Բժիշկ-էնդոկրինոլոգ Ե. Աղաջանովան նշեց նաև, որ կոնֆերանսի թեմաներից մեկը արյան մեջ շաքարի քանակն իջեցնող դեղորայքին էր վերաբերում. «Բավականին շատ են շաքար իջեցնող դեղերը, նոր արտադրության խմբերը` նույնպես, սակայն դիաբետը վերահսկելն այնքան էլ հեշտ չէ: Դիաբետի զարգացման ուղիներն ամենատարբեր են, ինչն էլ պատճառ է տարբեր դեղերի արտադրության, որոնցով փորձում են ազդել զարգացման տարբեր ուղիների վրա: Բժիշկների փոխադարձ քննարկումը կարևոր է, ինչն օգնում է բժիշկներին բուժման առավել արդյունավետ միջոցների ընտրություն կատարել»,- նշեց Աղաջանովան:Կոնֆերանսին հատուկ հյուր էր Չեխիայից Հայաստան ժամանած Պրահայի Չարլզի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի թերապիայի ամբիոնի դասախոս Յան Բռոզը, ով նույնպես զբաղվում է շաքարային դիաբետի խնդիրներով: Կոնֆերանսի ընթացքում հանդես եկավ «գիպոգլիկեմիան մեքենա վարողների մոտ» բանախոսությամբ` ներկայացնելով եվրոպական երկրների փորձը և կատարված հետազոտությունները:
Հարցին, թե ո՞րն է այսօր ինսուլիոնոթերապիայի դերը և ի՞նչ խոհուրդ է տալիս Եվրոպայից ժամանած մասնագետը բժիշկներին, Յան Բռոզը պատասխանեց:
– «Ամեն օր տիպ 2 դիաբետ ունեցող հիվանդների թիվը բարձրանում է, ովքեր անհրաժեշտություն ունեն ինսուլին ստանալու: Ես մասնագետներին առաջարկում եմ, որպեսզի մեր հիվանդների արյան մեջ պարունակվող գլյուկոզի մակարդակը հաճախակի ստուգենք, հավանական է, որ մենք պետք է աշխատենք նոր տիպի նոր դասի դեղերի հետ, թեև ինսուլինի վերաբերյալ մոտեցումների նշանակալի փոփոխություններ չեն եղել»,- նշեց Յան Բռոզը:Մենք զրուցեցինք նաև «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» բժիշկ-էնդոկրինոլոգ Մարիա Բադալյանի հետ, ով նշեց, որ շաքարային դիաբետը մեկ հիվանդություն չէ.
– «Այսօր դիաբետը հիպերգլիկեմիայի համախտանիշ է, որի առաջացմանը նպաստող մի շարք պատճառներ կան, իսկ կարգավորելու գործընթացը բավականին բարդ է: Ներկայում կան դեղեր, որոնք օգնում են դիաբետիկ նեյրոպատիայի ժամանակ, սակայն առաջին հերթին պետք է շաքարը կարգավորել: Նեյրոպատիաները կարող ենք կանխել` եթե հիվանդը միշտ ուշադրության կենտրոնում լինի»,-նշեց էնդոգրինոլոգը:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում](up/article/small/file_64505_5736963.jpg)
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
![](images/calendar.png)
![Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի](up/article/small/file_64500_6375128.jpg)
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
![](images/calendar.png)
![«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին «Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին](up/article/small/file_64499_9007730.jpg)
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
![](images/calendar.png)
![Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով](up/article/small/file_64436_3774152.jpg)
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
![](images/calendar.png)
![Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ](up/article/small/file_64468_8511083.jpg)
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց](up/article/small/file_64450_8492545.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով](up/article/small/file_64447_6559314.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
![](images/calendar.png)
![«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com «Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com](up/article/small/file_64432_8988708.jpg)
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
![](images/calendar.png)
![Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com](up/article/small/file_64440_2015019.jpg)
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը](up/article/small/file_64441_18152.jpg)
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
![](images/calendar.png)
![Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am](up/article/small/file_64434_7555205.jpg)
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները](up/article/small/file_64425_1145521.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն