Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, որը նվիրված էր 2017 թվականի բուհի շրջանավարտների երդման արարողությանը:

Մեր երկրի համար պատմական նշանակություն ունեցող «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառմանը գիտխորհրդի անդամներից և հյուրերից բացի՝ մասնակցել են հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները։

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի բացման խոսքից և համալսարանի մասին պատմող ֆիլմի դիտումից հետո, շրջանավարտներն ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել դիպլոմները։

«Բժիշկները ավանդաբար երդում են տալիս և այս տարի այդ երդումը տալու են մի շենքի բակում, որը բժշկական կրթության, բժշկական պատմության ակունքներում է, դարբնոցն է բժշկական կադրերի ոչ միայն Հայաստանի, այլև շուրջ քառասուն երկրների համար», - գիտական խորհրդի հանդիսավոր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըՆրա խոսքով՝ խորհրդանշական է, որ այս շենքում աշխատող բժիշկները մեր ժողովրդի բոլոր պատմական իրադարձություններին, փորձություններին մասնակից են դարձել:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները«Այս տանիքի ներքո բուժում են ստացել Սարդարապատի հերոսներ, Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ, արցախյան ազատամարտի մեր հերոսները, և, իհարկե, շատ խորհրդանշական է, որ հենց այս շենքում բացվում է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն, ինչպես մենք ենք կոչում՝ վիրավոր զինվորի տուն»,- ընդգծեց ռեկտորը՝ հավելելով, որ ինչպես 1914 թվականին «Հերացի» համալսարանական հիվանդանոցը ստեղծվել է ժողովրդական միջոցների հավաքագրման արդյունքում, այնպես էլ այժմ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, հիանալի օրինակ է, երբ հասարակության, բժշկական հանրության, ուսանողության ուշադրության և պետության հովանու ներքո ստեղծում է մի կենտրոն, որը կոչված է իր պաշտպանների առողջությունը վերականգնելուն:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըՌեկտորը կոչ արեց շրջանավարտներին կյանքի այս նոր շրջափուլում լինել նախաձեռնող և պատասխաանտու, խիզախ լինել մոտեցումներում, բայց խոհեմ:

«Երկու սկզբունք կա, որը պետք է նրանց բժշկական գործունեության ողջ ընթացքում. աշխատանքը կատարելագործելու ցանկություն և անսահման սեր»,- ասաց նա։

Շրջանավարտներին իր շնորհավորական խոսքը հղեց նաև անվանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը: Ավելի քան կես դար է՝ նա ճերմակ խալաթ է կրում: Բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըԱնվանական կրթաթոշակ ստացող շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ԵՊԲՀ 1971 թվականի շրջանավարտ է:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դիպլոմներ հանձնեց Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավատներին:

Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել է նաև առաջնագծում հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած այդ զինվորներից Սարգիս Ստեփանյանին և Գոռ Դարմանյանին։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի քայլերթով։

Նախարարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց մեծ հաջողություն մասնագիտական և անձնական կյանքում:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները«Հասկանալի պատճառներով ուզում եմ հատուկ խոսքս ուղղել բժշկական համալսարանն ավարտող մեր կուրսանտներին և ոչ միայն այն պատճառով, որ նրանք, ի տարբերություն բոլորի, մի քանի օր անց բացի Հիպոկրատի երդումից տալու են նաև Հայոց բանակի սպայի երդում, այլ որովհետև իրենց ծառայությունը որոշ առումով տարբերվում է։ Նրանք ավելի մեծ պարտականություն ունեն։ Ի տարբերություն ձեզ, ովքեր աշխատելու են քաղաքացիական բուժհաստատություններում, իրենց դիմող մեր զինծառայողներն իրենց չեն ընտրելու, ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն առաջին իսկ օրվանից դառնալու են բժշկական օգնության կարիք ունեցող զինվորի միակ հասցեն, և նրանց աշխատանքից է կախված լինելու, թե որքան արագ կապաքինվեն և կվերադառնան շարք մեր զինվորներն ու սպաները»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըՆրա գնահատմամբ՝ ինչպես ցույց տվեց արցախյան պատերազմը, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, քաղաքացիական և ռազմական բժիշկ գոյություն ունի միայն խաղաղ պայմաններում, իսկ երբ կարիքը գալիս է, բոլորը համախմբվում եք, և Հիպոկրատի երդումը դառնում է հայոց բանակի սպայի երդում։

Արարողության ավարտին հանրապետության նախագահը շրջել է ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի համագործակցության արդյունքում ստեղծվող վերականգնողական կենտրոնում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, կենտրոնի կողմից տրամադրվելիք բժշկական ծառայություններին և խոստացել աջակցել այդ նախաձեռնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելուն։ Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր։

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըՆշենք, որ այս տարի պետական բժշկական համալսարանն ավարտեց 968 շրջանավարտ, աշխարհի 10 երկրից: Նրանցից 16-ը՝ Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ է: Կարմիր դիպլոմակիրները 52-ն էին:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեսաֆիլմի ցուցադրվեց նաև ֆոտոանիմացիոն ֆիլմ մեր երկրի բժշկագիտության նվիրյալների մասին:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտներըԱշխարհի տարբեր անկյուններից շնորհավորական տեսուղերձներ էին հղել ԵՊԲՀ շրջանավարտներ անվանի սրտաբան Բագրատ Ալեքյանը, ԱՄՆ-ում մասնագիտական գործունեությունը շարունակող նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը և շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը:

Շրջանավարտներին շնորհավորական տեսուղերձով շնորհավորեց նաև «Աշխարհի մանակական բժիշկ», ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Լեոնիդ Ռոշալը:

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ