Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում. ultraimaging.am

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում. ultraimaging.am

Հունիսի 29-ին և 30-ին Երևանում անցկացվեցին Ռադիոլոգների Եվրոպական Դպրոցի  «Որովայնի խոռոչի հետազոտությունների ընդլայնված տեսապատկերումը» թեմայով դասընթացները, որին մասնակցեցին ու մասնագիտական փորձով կիսվեցին Հայաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հունաստանից  ժամանած ռադիոլոգներ:


Այդ կապակցությամբ զրուցեցինք տվյալ դասընթացի նախաձեռնող և կազմակերպիչ-համանախագահ, ՀՀ-ում Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր,  բժիշկ-ռադիոլոգ, «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի  բժշկական գծով տնօրեն, բ.գ.թ., Արամ Քոչարյանի հետ:

–  Պարոն Քոչարյան,  ի՞նչը դրդեց Ձեզ հրավիրել Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը Հայաստան և կազմակերպել այս դասընթացները։

–  Նախ և առաջ, ցանկացած երկրի համար դա պատվաբեր է; Սա ցույց է տալիս, որ տվյալ երկրի ռադիոլոգիական հանրությունը հասել է այն մակարդակի, որ ունակ է ընկալել և յուրացնել նման կարգի նյութ։ Երկրորդ դրդապատճառն եղել է այն, որ 20 տարիների ընթացքում, մասնակցելով տարբեեր երկրներում  տարեկան չորսից ավել վերապատրաստումների և կարճատև դասընթացների կանգ առա հենց այս կուրսերի  վրա և իզուր չէ, որ վերջին  տարիներին   մենք, «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի աշխատակիցներս, մասնակցել ենք ընդհանուր առմամբ 7 ESOR կուրսերի։ Գալիս է ինչ-որ մի պահ երբ ուզում ես որ քո հայրենակից գործընկերները, ովքեր հնարավորություն չունեն մեկնել արտերկիր վերապատրաստման, ևս մասնակից լինեն նման բարձրորակ և հեղինակավոր ուսուցողական միջոցառմանը։ Եվ, չնայած բազում կազմակերպչական դժվարությունների, դու նպատակ ես դնում և իրականացնում ցանկությունդ։

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում


–  Ի՞նչ պատճառով ընտրվեց հատկապես որովայնի խոռոչի հետազոտությունների թեման:

–  Ընտրությունը երկարատև մտորումների և մինչ այժմ ունկնդրած դասընթացների մանրակրկիտ համեմատության արդյունք է; Պատճառն այն է, որ Հայաստանում բավականին մեծ տարածում ունեն այդ հատվածի հիվանդությունները: Հայերիս մոտ գերակշռում է տարբեր առիթների ժամանակ թունդ ոգելից խմիչքների օգտագործումը, սակայն ապացուցված է, որ դրանք առաջացնում են կերակրափողի և ստամոքսի ախտահարումներ։ Մեզանում նախընտրելի սննդակարգերը և անկանոն սնվելու սովորությունը շատ հաճախ լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների պատճառ են դառնում: Միևնուն ժամանակ բավականին բարձր է ծխելու մակարդակը, ինչը կարևոր դերակատարում ունի միզուղիների քաղցկեղի առաջացման գործընթացում: Այդ իսկ պատճառով շատ ռադիոլոգներ առընչվում են նմանատիպ հիվանդությունների հետ և կարիք ունեն գիտելիքների թարմացման և ժամանակակից մոտեցումներին համապատասխանող  հմտություններով հարստացման:

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում


–  Նկատելի էր ունկնդիրների պատկառելի թիվը: Կարո՞ղ եք մանրամասնել:

–  Ունկնդիրների թիվը 80-ն էր, որից 20-ը Հայաստանից էին: Ներկա էր այդ կառույցի նախագահը, պրոֆեսոր Ն. Գոուրծույաննիսը, որին Եվրոպական Ռադիոլոգիական Կոնգրեսի պլենար նիստերին բազմամարդ դահլիճները դիմավորում են հոտնկայս, չդադարող, բուռն ծափողջյուններով։ Ընդ որում հարկ եմ համարում նշել, որ Եվրոպական Կոնգրեսը մի տեսակ ուխտատեղի է, որի մասնակիցների թիվն այս տարի հասավ մոտ 25 հազարի։ Ռադիոլոգիական Դպրոցի Նախագահի հետ Երևան էր ժամանել Եվրոպական Կոնգրեսի էքս-պրեզիդենտ ՌԴ Ռադիոլոգների Ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսոր, Վ Սինիցինը: Դասախոսությունները և ինտերակտիվ գործնական պարապմունքները վստահված էր 8 միջազգային հեղինակավոր փորձագետների Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից և Շվեյցարիայից:

Մեզ հետաքրքրող հարցերով դիմեցինք նաև Եվրոպական Կոնգրեսի էքս-պրեզիդենտ, ՌԴ  Ռադիոլոգների  Ասոցիացիայի  նախագահ,  բ.գ.դ.,  պրոֆեսոր,  Վ․Սինիցինին:

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում


–  Պարոն Սինիցին, ի՞նչով էր առանձնահատուկ այս Երևանյան դասընթացը:

–  Ներկայացված էին խորագրին համապատասխան ու բժիշկներին հետաքրքրող մեկը մյուսից հրատապ ու ակտուալ թեմաներ: Վերջին տարիներին Հայաստանում անց են կացվում միջազգային բազմաթիվ իրադարձություններ: Թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց բժիշկները բավականին ակտիվ են: Վերջին անգամ այստեղ եղել եմ հինգ տարի առաջ, դարձյալ Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ. ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա պարզապես հիացած ու դրականորեն զարմացած եմ նման առաջընթացով, որը պայմանավորված է նաև նրանով, որ բժիշկները տիրապետում են օտար լեզուներին և կարողանում են միջազգային մակարդակով շփվել:

–  Ինչպիսի՞ ընթացք ունեցան պարապմունքները:

–  Պարապմունքներն անցան բավականին հետաքրքիր: Եթե ժամանակին վերապատրաստումը տևում էր ամիսներ, ապա այս տիպի դասընթացների ու լավ մասնագետների շնորհիվ բժիշկները հնարավորություն են ունենում կարճ ժամանակում մեծ արդյունքներ գրանցել ։ Յուրաքանչյուր զեկուցող կարդում էր հասկանալի և հետաքրքիր զեկույց, ներկայացվում էին նաև եզակի կլինիկական դեպքեր: : Ճառագայթային ախտորոշման գաղտնիքներին սովորում են պրակտիկ գործունեության շնորհիվ: Հարկավոր է կիսվել պրակտիկ գիտելիքներով, որ հազվադեպ դեպքերի հանդիպելիս շատ արագ ու ճիշտ կողմնորոշվել Առանձնահատկությունը նաև նրանում էր, որ ներկայացված նյութը փոքր խմբերում քննարկվում էր մասնակիցների հետ, հնչում էին հարցեր ու կարծիքներ:

–  Ի՞նչ առաջընթացներ կապահովի Հայաստանի համար ռադիոլոգիայի ոլորտում այս միջոցառումը:

–  Սա ո՛չ միայն գիտական միջոցառում է, այլև հստակ, անգնահատելի և պաշտոնական մեծ քայլ  դեպի եվրոպական հարթակներ: Սրանով Հայաստանը ընդլայնում է դեպի դուրս իր հնարավորությունները: Այս իրադարձության շնորհիվ կապերը շատ ավելի ամուր կդառնան: Սա կարևոր ձեռքբերում է բժիշկներին ու ոլորտը զարգացնելու համար:

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում


Հաջորդ զրուցակցի, գլխավոր հովանավոր «Լանցետ» ընկերության ներկայացուցիչ Թամարա Օպուխտինայի հետ խոսեցինք կազմակերպված դասընթացի նպատակի մասին:

–  Ռադիոլոգների Եվրոպական Դպրոցի (ESOR)-ի դասընթացային կուրսը մեկ ընդհանուր ցանց է, որը ծավալում է գործունեություն ամբողջ աշխարհում: Նմանատիպ կուրսերը կազմակերպվում են շատ երկրներում: Նպատակն է` կիսվել նորություններով ու փորձով։

–  Ինչո՞վ է առանձնանում ներկա դասընթացը նախկինում կազմակերպված դասընթացներից: Ի՞նչ կոնցեպցիայով է կազմակերպված մասնագիտական գործնական պարապմունքները:

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում

 

–  Հիմնական տարբերությունն այն է, որ տեսական դասախոսություններից զատ անցկացվում են գործնական սեմինարներ փոքր խմբերով` 20-22 մասնագետների մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում պրակտիկ աշխատանքից կոնկրետ դեպքեր են քննարկվում և ուսումնասիրվում: Դասընթացի ժամանակ հնչում են հարցեր, որոնք էլ ավելի արդյունավետ են դարձնում պրոցեսը: Եվ իհարկե մյուս առանձնահատկությունը Հայաստանյան համանախագահի օրիգինալ և ընդօրինակելի կազմակերպչական մոտեցումներն էին։

–  Ի՞նչ շարունակականություն կունենան դասընթացները մոտ ապագայում:

–  Հայտարարվեց, որ մյուս տարի Հայաստանը լինելու է եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում: Նախատեսվում է մասնագիտական աջակցություն բժիշկներին: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ արտերկրի պրոֆեսուրաի հետ:

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ