Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ու ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀՀ գլխավոր ակնաբույժ Ա.Ս. Մալայանի նոյեմբերի 8-10-ը անցկացրեցին սեմինար օպտոմետրիայի հիմունքներին և ՀՀ-ում դրանց ներդրման նոր գիտելիքների ձեռքբերմանն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված‚ որին մասնակից ակնաբույժները հնարավորություն ունեցան տեսողության ստուգման‚ առաջնակարգ լինզաների ընտրության, տեսողությունը ակնոցով վերականգնելուն եւ ոլորտին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ նոր ինֆորմացիայի տիրապետման։


Սեմինարին անցկացրեցին Ֆրանսիայից ԱՄՆ-ից և Լատվիայից ժամանած մասնագետները՝ Թերեզա Կարապետյանը՝ Essilor Group-ի ԱՊՀ երկրների շուկայի զարգացման մենեջեր(Ֆրանսիա), Գունտա Կրումինան՝ Լատվիայի Համալսարանի Օպտոմետրիայի և Տեսողական Գիտությունների ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր (Լատվիա), Հովհաննես Մուրադյանը՝ Շուկայագիտության, կառավարման և հաղորդակցման խորհրդատու(Ֆրանսիա):

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրեն Զառա Մալայանը մեզ հետ զրույցում անդրադարձավ միջոցառման անցկացման հաճախականությանը, դրա աշխարհագրությանը, ինչպես նաեւ ընդգծեց տեղեկացված լինելու կարեւորությունը։

Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինար–   Արդյո՞ք նման դասընթացներն պարբարաբար բնույթ են կրում‚ որտեղ հրավիրվում են ակնաբույժներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև մարզերից։

–   Մենք փորձում ենք նմանատիպ դասընթացներ, կլոր սեղաններ անցկացնել հնարավորինս հաճախ։ Թիրախային խումբ են հատկապես պոլիկլինիկաների և մարզային պոլիկլինիկաների բժիշկներնը, ձգտում ենք նրանց եւս իրազեկ դարձնել։ Ներկայիս սեմինարի թեման տեսողության ստուգման‚ առաջնակարգ կոնտակտային ոսպնյակների, ապակիների ընտրության հարցերն են:


Ամիսներ առաջ կազմակերպել ենք երկու կլոր սեղան՝ վերաբերող կարճատեսության‚ աստիգմատիզմի եւ հեռատեսության դեպքում լազերային վիրահատություններին:

–   Դուք կարծում եք, որ տեղեկացվածությունը պատշաճ մակարդակի վրա չէ՞:

–   Թեպետ համացանցում առկա է այս ամենին վերաբերող ցանկացած տեղեկատվություն‚ սակայն շատ դեպքերում տեղեկատվությունը լիարժեք կամ ճիշտ չէ, եւ հնարավոր է սխալ տեղեկատվությունը ազդի պացիենտի և՛ առողջության, և՛ ֆինանսական կողմի վրա: Տեղեկացված չլինելով‚ որ բուժումը հնարավոր է ստանալ Հայաստանում, պացիենտը կարող է այդ նպատակով արտերկիր մեկնել, ինչը շատ ավելի թանկ կարժենա։

Մենք 15 տարուց ավելի է, ինչ կարճատեսության‚ հեռատեսության և աստիգմատիզմի դեպքերում կատարում ենք լազերային վիրահատություններ եւ Լեյսիկ /Lasik/ մեթոդը մենք ենք առաջինը կիրառել Հայաստանում։ Կարելի էր ենթադրել‚ թե մարդիկ հիմնականում գիտեն‚ որ աստիգմատիզմը նույնպես կարելի է վիրահատությամբ բուժել‚ սակայն պարզվում է` դրա մասին ոչ բոլորն են տեղյակ։


Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինարՍ. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն‚ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ‚ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հետ զրուցեցինք այն մասին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ կոնֆերանսը եւ ինչ ձեռքբերումներ ունի աչքի Կենտրոնը։

–   Ո՞րն է կոնֆերանսի նպատակը:


–   Այս կոնֆերանսին մասնակցող մասնագետները պետք է գիտական մակարդակով ծանոթանան այն բոլոր նորամուծություններին‚ որոնք ուղղված են տեսողությունն առանց դանակի` ակնոցով վերականգնելուն։


Ես հուսով եմ‚ որ կոնֆերանսը նոր լիցք կտա մեր հանրապետությունում ներդնելու մասնագիտական նոր սկզբունքներ` ի շահ այն մարդկանց‚ ովքեր դրա կարիքն ունեն։

–   Ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի հասնենք բնակչության կողմից պահանջվող մակարդակին։

–   Մեզ մոտ դեռեւս զարգացած չէ օպտոմետրիկ ծառայությունը‚ որի շրջանակում կիրառվում են տեսողության հատուկ շտկող միջոցներ, ինչպես օրինակ` նորագույն ակնոցները և կոնտակտային ոսպնյակը։ Հիվանդի համար ակնոցի ընտրություն կատարում են ակնաբույժներ‚ ովքեր յոթ կամ ութ տարի առաջ սովորել եւ ավարտել են բժշկական համալսարանը։ Դա սխալ է։ Գոյություն ունի մասնագիտություն եւ մասնագետ` օպտոմետրիստ։ Նա ունի միջին կրթություն և զբաղվում է պացիենտների համար ակնոցների ապակիների‚ կոնտակտային ոսպնյակների ընտրությամբ։ Ներկայում հանրապետությունում մենք առաջին անգամ փորձն ենք կատարում բարձր մակարդակով ներկայացնելու և առաջարկելու բազմաձեւ ակնոցներ ու կոնտակտային ոսպնյակներ‚ որոնք կարելի է գործածել թե՛ փոքր երեխաների‚ թե՛ մեծահասակների տեսողությունը բարելավելու համար։ Դրանք կարելի է ձեռք բերել կլինիկայի ներսում գործող օպտիկական խանութից։

 

Այդպես շատ հարմար է. պացիենտների հետազոտության արդյունքում առաջարկվող օպտիկական միջոցները կարելի է ձեռք բերել կլինիկայում գործող օպտիկայից` ցանկացած ձեւի շրջանակներ եւ համապատասխան ոսպնյակներ։

–   Մալայան կլինիկայի վերջին նվաճումներն ակնաբանության ոլորտում։ Ինչո՞վ է բացառիկ Մալայան կլինիկան։

–   Նվաճումների մասին խոսելը ե՛ւ ուրախալի է, ե՛ւ դժվար‚ քանի որ այդ գործողությունն ունի սկիզբ եւ ընթացք‚ սակայն չունի ավարտ։
Մեր կատարած նորամուծությունների դեպքում շտապ արդյունքներ չենք ակնկալում. տարիներն են տալիս իրական գնահատականը։ Նորագույն վիրահատական մեթոդները‚ որոնք տարիներ առաջ ներդրել ենք, այժմ հաջողությամբ կիրառում ենք` ի շահ մեր բնակչության առողջության։ Սակայն ներկայում կարեւորում եմ ոչ թե վիրահատության‚ ախտորոշման կամ դեղորայքի ընտրության նոր ձեւերի ներդրումը‚ այլ բնակչությանը տարրական բժշկական գիտելիքների հաղորդումը, ինչն առավել կարեւոր է։ Մարդիկ պետք է լինեն տեղեկացված‚ եւ այդ տեղեկատվությունը պետք է լինի գիտական մակարդակով մշակված և մատուցվի պրոֆեսիոնալ։ Այս հարցում մենք բոլորս անելիք ունենք։

Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինարՍ.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթաախտաբանական բաժանմունքի ակնաբույժ /միկրովիրաբույժ/ Հովսեփ Միրոյանի հետ զրուցեցինք պրոգրեսիվ ոսպնյակների նշանակության մասին։

–   Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ առաջնակարգ ոսպնյակների ընտրության հետ կապված հարցերին։ Ինչ կասեք վերջերս ի հայտ եկած ոսպնյակների մասին։

–   Շատ հաճախ վատ տեսողություն ունեցող մարդկանց անհրաժեշտ է միանգամից մի քանի ակնոց ունենալ‚ ինչից հիմնականում խուսափում են։ Նախկինում առաջարկվում էին մեկ տարածության համար նախատեսված ոսպնյակներ‚ հետո հայտնվեցին երկու տարածության համար նախատեսվածները։ Սակայն դրանք չեն կարող համեմատվել գիտության վերջին նվաճումների արդյունքում ի հայտ եկած առաջնակարգ ոսպնյակների հետ, որոնք ստեղծելիս հաշվի է առնվել այսօրվա մարդու գործունեությունը եւ պրոֆեսիոնալ կարիքները։ Այն կրելը դյուրին է. մեկ ակնոցն ապահովում է բոլոր հեռավորությունների համար լավ եւ հստակ տեսողություն‚ ինչն այսօր պահանջված է։

Խորհրդա-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դիանա Մարգարյանը մեզ հետ զրույցում խոսեց պրոգրեսիվ ոսպնյակները կրելու տարիքի, ինչպես նաեւ աստիգմատիզմի մասին։

–   Ե՞րբ է ծագում պրոգրեսիվ ոսպնյակներ կրելու անհրաժեշտությունը: Խոսենք աստիգմատիզմի մասին ։

- 40 տարեկանից հետո, երբ աչքի ակոմոդացիան թուլանում է եւ զարգանում է միաժամանակ ե՛ւ հեռուն, ե՛ւ մոտիկը տեսնելու խնդիր: Այս պարագայում առաջնակարգ ոսպնյակների գործածումն անհրաժեշտություն է։

Յուրաքանչյուր աչք թեեւ փոքր չափով աստիգմատիզմի խնդիր ունի։ Ժողովրդի մեջ տարածված է‚ որ այն լուրջ հիվանդություն է‚ սակայն դա ընդամենը կառուցվածքի տարբերություն է։ Դրա շտկումը սկսվում է փոքր տարիքից, ինչն իրականացվում է ոսպնյակի միջոցով: Քսան տարեկանից հետո խնդրից ազատվելու այլընտրանք է լազերային վիրահատությունը։

Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների  շտկման հիմունքներին նվիրված սեմինարԼատվիայի համալսարանի պրոֆեսոր Գունտա Կրումինյան մեզ հետ զրուցեց գունային տեսողության խնդիրների շուրջ։
 
–   Գունային տեսողության խնդիրների հետ կապված ի՞նչ լուծում է առաջարկվում։

–   Գունային տեսողությունը շատ կարեւոր է մարդու կյանքում: Դրա շնորհիվ մարդը կարողանում է աշխարհը գունավոր ընկալել։ Եթե պացիենտի մոտ առկա է գունային տեսողության հետ կապված խնդիր‚ ցավոք, դա չի բուժվում: Մենք չենք կարող նրան վերադարձնել գունային տեսողությունը‚ սակայն տարբեր երանգների ոսպնյակներ ունեցող ակնոցների միջոցով հնարավորություն ենք տալիս գույները տարբերակելու, ինչն ամենակարեւորն է։

Հիվանդը մեկ աչքով մեկ սպեկտրալ տեսարան է տեսնում‚ մյուսով` մեկ այլ, ինչը նրան հնարավորություն է տալիս համեմատել։ Օրինակ‚ եթե տվյալ մարդը գնում է ելակ հավաքելու‚ թեեւ չի տեսնի, որ հասած ելակը կարմիր է, սակայն կկարողանա տարբերակել հասած եւ չհասած հատապտուղները որոշակի երանգների միջոցով։

Ամփոփելով դասընթացի արդյունքները` կարելի է ընթերցողին վստահեցնել, որ ակնաբուժության զարգացումը կանգ չի առնում, եւ տարատեսակ միջոցառումներ են իրականացվում` բժիշկներին ու պացիենտներին վերջին նորամուծությունների մասին տեղեկացնելու, ինչն էլ աչքի հետ կապված խնդիրների հաղթահարման գործում լավագույն արդյունք ստանալու գրավականն է։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ