Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը

ԼՂՀ ԱՆ. Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը

«Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» նախաձեռնությամբ, համակազմակերպիչներ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» և Արցախի առողջապահության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում մայիսի 28-ին կազմակերպվել է ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովը՝ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով:
  

Վեհաժողովի աշխատանքները ընթացել են մայիսի 24-26-ը Երևանում և մայիսի 28-ին շարունակվել Արցախում։ Այն նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
  

Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովըՄիջոցառումն անցկացվել է ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում` անվճար հիմունքներով: Բոլոր մասնակիցներին տրամադրվելու են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:
  

Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը բարձր է գնահատել գիտագործնական կոնֆերանսների իրականացումը, քանի որ այն թարմություն է տալիս մասնագիտական գիտելիքներին և նորարարական մեթոդներ մտցնում գործնական աշխատանքի մեջ:
  

Կարինե Աթայանը ընդգծել է, որ բնակչության առողջության պահպանման գործում իր ուրույն տեղն ունի ստոմատոլոգիական ծառայությունը և այդ առումով այն մշտապես գտնվում է առողջապահութան նախարարութան ուշադրության կենտրոնում: Արցախի Հանրապետությունում ստոմատոլոգիական ծառայությունը իրականացվում է 49 լիցենզավորված կլինիկաների և կաբինետների միջոցով: Բացի բժշկական օգնություն ցուցաբերելուց՝ բուժհիմնարկներում իրականացվում են նաև բերանի խոռոչի հիգիենայի պահպանման ծառայություններ 6-12 տարեկան երեխաների շրջանում, որը կարելի է համարել կարևորագույն կանխարգելիչ միջոցառումներից մեկը ստոմատոլոգիայում:
  

Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովըՆախարար Աթայանը երախտագիտություն է հայտնել հյուրերին առաքելության համար և հավելել, որ վեհաժողովը կլինի արդյունավետ, իսկ համագործակցությունը՝ շարունակական:
  

«Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի», ինչպես նաև «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ.,դոցենտ Լազար Եսայանը բացման խոսքում նշել է, որ ավանդույթի համաձայն, ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ այս անգամ` Երևանում մեկնարկած վեհաժողովի մեկ օրն իրենք անցկացնում են Արցախում: Ասոցիացիայի նախագահը ընդգծել է` միջոցառումը շատ կարևոր է նաև քաղաքական առումով, քանի որ այն մի քայլ է վեհաժողովին մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչներին Արցախը ճանաչելի դարձնելու հարցում: Արցախից, Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից վեհաժողովին մասնակցել են շուրջ 110 անդամ: Վեհաժողովը փորձի փոխանակման և հմտությունների կատարելագործման նոր հնարավորություններ է ընձեռելու:
 

Արցախում կայացավ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան միջազգային վեհաժողովըԼազար Եսայանը վստահեցրել է, որ ստոմոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրներին, ստոմատոլոգիայում ժամանակակից նորարարական լուծումներին նվիրված մեծաթիվ զեկուցումներն արդյունավետ կլինեն մասնակիցների համար:
 

Այնուհետև զեկույցներով հանդես են եկել «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» անդամներ, ԱՄՆ Գլենդելի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Վահիկ Մեզերխանին, ՌԴ Եկատերինբուրգի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Գրիգորևը։
  

Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է նաև ձեռքի հմտության դասընթաց «Ատամնապսակի վերականգնումը ապակեթելային գամիկների միջոցով» թեմայով։

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ