Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Երեկո նվիրված պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի անցած ուղուն

ԵՊԲՀ. Երեկո նվիրված պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի անցած ուղուն

Երևանի «Մոսկվայի տանը» «Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շարքի հերթական հանդիպումը  նվիրված էր ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին:

Միջոցառմանը ներկա էին  բժշկագիտության տարբեր ոլորտների անվանի ներկայացուցիչներ, ԵՊԲՀ ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև Միխայիլ  Աղաջանովի ընտանիքի անդամներն ու հարազատները:

«Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի խոսքով`  բժիշկների հետ հանդիպումների  շարքը նպատակ ունի հասարակության  շրջանում բարձրացնել և վերաարժևորել  բժշկի կարևոր դերը: Նա պատմեց նաև,  թե ինչպես է տարիներ առաջ ծանոթացել Միխայիլ Աղաջանովի հետ՝ բուհ ընդունվելիս՝ քննություն հանձնելու ժամանակ, և հմայվել է նրա կերպարով, անգամ հստակ հիշում է հանդիպման օրն ու տարեթիվը:  Արմինե Թյությունջյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր բուհի համար մեծ պատիվ է ունենալ նման դասախոսներ, ինչպիսին է պարոն Աղաջանովը:

Երեկոն պրոֆեսորը սկսեց իր ընտանիքի և արմատների մասին պատմելուց: Ընտանիքի բժշկական գիծը սկսում է Միխայիլ Աղաջանով ավագից, ով Թբիլիսիում մեծ համբավ էր վայելում: Նա համառոտ ներկայացրեց ընտանիքի անդամներին, անդրադարձավ մանկության և պատանեկության տարիների որոշ ուշագրավ դրվագների:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչը, խոսելով ընտանիքի և երջանկության մասին, շեշտեց, որ երջանկություն է այն, երբ երեխաներդ գերազանցում են քեզ, երբ դառնում են կայացած և իրենց գործում գիտակ մասնագետներ: Իր և կնոջ՝ մասնագիտությամբ մանկավարժ Նելլի Ահարոնովայի դեպքում հենց այդպես էլ եղել է:

Պրոֆեսորի կյանքում առանցքային դերակատարում ունի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, հետևաբար շատ պատմություններ և հիշողություններ նաև ներկա և նախկին գործընկերների, ուսուցիչների մասին էին:  Խոսելով բժշկի մասնագիտության ընտրության մասին՝ նա ընդգծեց, որ շատ կարևոր է, որ բժիշկը լինի պարկեշտ, առաջնորդվի բարոյական սկզբունքներով, լինի ազնիվ մարդկանց հետ հաղորդակցվելիս:

Միխայիլ Աղաջանովը շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում պատասխանեց ներկաների ամենատարբեր հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մասնագիտական գործունեությանը, այնպես էլ կյանքին:   Բժիշկ-գիտնականը իր երկարամյա գործունեությունը նվիրել է հարյուրավոր ապագա բժիշկների կրթելու գործին` շարունակելով պապի մարդասիրական առաքելությունը:

Հանդիպման ավարտին նա շնորհակալություն հայտնեց ներկայության համար, խոստովանեց, որ այս միջոցառման  հրավերը ստանալիս ցանկացել է  հրաժարվել, բայց այսօր առավել քան ուրախ է ընձեռված հնարավորության համար: Մեկ հանդիպումն,  իհարկե,  չի կարող ներկայացնել ողջ անցած ճանապարհը, սակայն այն հնարավորություն ընձեռեց խոսել կարևորի մասին, հիշել անցած ուղու ջերմ ու հետաքրքիր պահերը:

Կից ներկայացնում ենք նաև ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի Միխայիլ Աղաջանովին նվիրված թողարկումը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ