Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղերի գրանցման, փորձաքննության խնդիրները` ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմա

ՀՀ ԱՆ. Դեղերի գրանցման, փորձաքննության խնդիրները` ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմա

Երևանում Եվրասիական տնտեսական միության «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 22-24-ին ԵԱՏՄ անդամ-պետությունների և միության գործընկեր-երկրների կառավարությունների ներկայացուցիչների և նախարարների, պետական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ:
 
Համաժողովի շրջանակներում անցկացվել է ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը` ավելի քան 120 ընկերության մասնակցությամբ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ճշգրիտ ճարտարագիտության և  ՏՏ-տեխնոլոգիաների, նորարարական շինանյութերի, ոսկերչական  արդյունաբերության, դեղագործության ոլորտներից:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ԵԱՏՄ շրջանակներում դեղերի և բժշկական նշանակության առարկաների ընդհանուր շուկայի աշխատանքների թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների ու առաջարկել դրանց լուծման համակարգային մոտեցումներ:  
«Հայաստանի դեղերի շուկան շատ փոքր ծավալ ունի, և շատ դեպքերում մարկետինգային նկատառումներով ինովացիոն նոր դեղերը դժվարությամբ են հայտնվում մեր  շուկայում: Նույնիսկ եթե, օրինակ, օրիգինալ դեղերը գրանցվում են, դրանցից քչերն են ներմուծվում և շրջանառվում: Խոչընդոտներից մեկն էլ այն է, որ գրանցման փաստաթղթերի, մասնավորապես, փաթեթավորման նկատմամբ պահանջների պատճառով շատ դեղագործական կորպորացիաներ անտեսում են Հայաստանի շուկան: Օրիգինալ դեղերի բացակայությունը հանգեցնում է նաև ինովացիոն բժշկական տեխնոլոգիաների ուշացած ներդրման»,-ընդգծել է փոխնախարարը` որպես հարցի լուծման հնարավորություն մատնանշելով ԵԱՏՄ շրջանակներում դեղերի շրջանառության համար գրանցման և փորձաքննության ընդհանուր, միասնական կարգի հաստատումը:
 
2016-ին ՀՀ-ն ընդունել է դեղերի մասին նոր օրենքը` հիմնված միջազգային պահանջների վրա: Օրենքից բխող նոր կարգի հիմքում ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցման և փորձաքննության կարգն է, այսինքն՝ դեղարտադրողները 2021թ.-ից հետո, անցում կատարելով միայն ԵԱՏՄ շրջանակներում դեղերի միասնական գրանցման կարգին, արդեն ամբողջովին պատրաստ կլինեն շրջանառել միասնական պահանջներին համապատասխան դեղեր:
 
«Նաև շատ կարևոր է դեղերի գրանցման և փորձաքննության վարձավճարների հստակ համակարգը, այն է՝ փորձաքննության տարբեր վճարների սահմանումը ըստ այնմ` ջեներիկ է դեղը, թե օրիգինալ, բուսական ծագումով, թե հոմեոպաթիկ: Տարբեր դեղաչափերի և դեղաձևերի համար նույնպես պետք է սահմանվեն հայտատուի համար հասկանալի վճարների տարաբաժանումներ: Ինչո՞ւ եմ այս ամենը շեշտում: Որովհետև գնային տարբեր քաղաքականությունը կարող է դառնալ լուրջ խոչընդոտ ԵԱՏՄ շրջանակներում դեղերի միասնական կարգի կիրառման համար»,-ընդգծել է Ավանեսյանը` նկատելով, որ ԵԱՏՄ անդամ երկրներն այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն: Հայաստանն առաջարկում է կիրառել միանման մոտեցում, քանի որ գրանցման փորձաքննությունը պետք է նույն մեխանիզմով իրականացվի: Բուռն քննարկումների առարկա դարձած թեման  առաջիկայում կքննարկվի անդամ-երկրների լիազոր մարմինների տեսակոնֆերանսի ընթացքում:
Ավանեսյանը նաեւ նշել է, որ կարգավորվում են վերջին օրենսդրական փոփոխությունները՝ ժամ առաջ սկսելու ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցումը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ