Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը

ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը»  հանրամատչելի դասախոսությունը

Օրերս Երևանի բժշկական համալսարանում կայացավ «Սեռակրթության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպոթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի մատուցմամբ:


Շահրամանյանի դասախոսությունը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ, այն ուղեկցվեց սլայդերի ցուցադրմամբ, հետաքրքիր օրինակներով, ինչպես նաև հումորային ինքնատիպ ակնարկներով: Այդ տարբերակով մատուցվող նյութը, ինչ խոսք, էլ ավելի մատչելի ու հետաքրքիր էր դառնում:   


«Մարդու օրգանիզմն ամոթալի օրգաններ և ֆունկցիաներ չունի: Առաջին հերթին՝ դա վերաբերում է կյանքի վերարտադրմանն առնչվող օրգաններին: Ամոթ կարող են հարուցել միայն սեռական փոխհարաբերությունների անգիտությունն ու նախապաշարմունքները, այսօրինակ հարցերին կեղծ բարեպաշտ մոտեցումները», - նշեց  բժիշկն ու հավելեց, որ սեռական դաստիարակությունը մարդու ընդհանուր դաստիարակության մի մասն է կազմում, բայց թեմայի անհասանելի լինելու պատճառով տարբերվում է մեծ անորոշությամբ:

 

ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը»  հանրամատչելի դասախոսությունը


«Եթե դաստիարակության այլ ուղղությունները շատ թե քիչ արտահայտված են ու կարող են սեփական փորձով փոխանցվել, ինչպես նաև ուղղվել խորհուրդներով ու կարգադրումներով, ապա սեռական դաստիարակությանը վերաբերող շատ հարցերում են փակ, հատկապես տերմինաբանությունը։


«Փողոցի լեզուն», ցավոք,  հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը» ցավով փաստեց բժիշկ-սեքսոպաթոլոգն ու անհեթեթ համարեց՝ «Առողջ ապրելակերպ»-ի դասավանդումը դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչներին վստահելը:


Բժիշկը ներկաների ուշադրությանը ներկայացրեց նաև մի քանի նամակ, որոնք պացիենտները հղել էին էլեկտրոնային հասցեով: Ի դեպ, նամակներ Շահրամանյանը բավականին շատ է ստանում: Նա ընդգծեց, որ շատ են հատկապես կուսության և ձեռնաշարժության վերաբերյալ նամակները:


Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ՝ թեպետ տեղեկատվության դար է և, կարծես թե, սակավություն չկա, այնուամենայնիվ, համաքաղաքացիներից շատերը չգիտեն տարրական բաներ, ինչն էլ հղի է մի շարք վտանգներով։


Վ. Շահրամանյանն իր խոսքում ասաց, որ  ներկայում 30-ից ավելի սեռավարակներ կան: Դրանց մի մասը կարող է առաջացնել հաճախամիզություն, ցավեր` միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը` արտադրություն, քոր, անհարմարավետություն, բորբոքումներ, անպտղություն: Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ՝ ցիտոմեգալովիրուսը և հերպեսը: Հաճախ սեռավարակները, չունենալով կլինիկական դրսևորումներ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար՝ հանգեցնելով ինքնաբեր վիժման, հղիության զարգացման կասեցման, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակվածության:


«Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարակներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Ներկայում հաճախ հանդիպող սեռավարակներից են՝ գոնոռեան, տրիքոմոնիազը, քլամիդիոզը, ուրեպլազմոզը, միկոպլազմոզը և այլն:

 

ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը»  հանրամատչելի դասախոսությունը


Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները երիտասարդանում են, այսինքն՝ դրսևորվում են շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, այսօրվա ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով»:


Բժիշկն անդրադարձավ նաև զանգվածային լրատվամիջոցներում տպագրվող սեքսի մասին պատմող նյութերին․ «Նյութերի մեծամասնությունը գրվում են` կայքում դիտումներ ապահովելու նպատակով: Խոսքը, այսպես կոչված, անհեղինակ նյութերի, կծկտուր, երբեմն սխալ թարգմանությամբ մատուցած նյութերի մասին է: Որպես մասնագետ` մտահոգությունս եմ հայտնում այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ ենք շահում արդյունքում, եթե փորձում ենք ապահովել նմանատիպ նյութերի դիտելիությունը: Չէ՞ որ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ այդ նյութերի զգալի մասը մասնագիտական գրչով չի գրված: Կարդում ես առաջին երկու տողերը և հասկանում, որ վերնագիրը բացարձակ կապ չունի բովանդակության հետ: Բովանդակությունն էլ, մեղմ ասած, հեռու է բժշկական սեքսոլոգիայից: Եվ ո՞րն է նպատակը: Ջանասիրաբար հրամցնել ապատեղեկացված և հաճախ վտանգավոր տեղեկատվությու՞ն: Այցելուն դառնա անգրագե՞տ... Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե նույն սկզբունքով առաջնորդվելով՝ լրագրողները չզլանան և նմանատիպ նյութեր պատրաստելիս դիմեն համապատասխան մասնագետի օգնությանը՝ աշխատանքն առավել գրագետ և օգտակար դարձնելու նպատակով: Արդյունքում և՛ դիտելիությունը կապահովվի, և՛ օգտակարությունը»:


Դասախոսության վերջում տեղի ունեցավ քննարկում: Դահլիճում ներկաները ակտիվորեն հնչեցրին իրենց հուզող հարցերն ու բժիշկ Շահրամանյանից ստացան մատչելի պատասխաններ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ