Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում

Շաքարախտային նեյրոպաթիան շաքարային դիաբետի բարդություններից է, որը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ`կապված մարմնի որ մասը կամ որ օրգանն է ախտահարված: Այդ մասին մենք զրուցեցինք Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանի հետ:

«Սկզբնական շրջանում դիաբետիկ նեյրոպաթիան ունի համր ընթացք։ Այն որևէ կերպ չի անհանգստացնում հիվանդին։ Ցավոք, հիվանդը բավականին ուշ է իմանում հիվանդության առկայության մասին, երբ նյարդերը ավելի խորն են ախտահարված»։

 

 Շաքարախտի հայկական...## ասոցիացիայի նախագահ Էլզա ՀայրապետյանԻ դեպ, պետք է նշել, որ երբ ախտորոշվորմ է տիպ 2 շաքարախտը,  արդեն առկա է լինում նյարդերի ախտահարումը, իսկ դա նշանակում է, որ, նույնիսկ, մինչ շաքարախտը, երբ  խանգարված է ածխաջրատային փոխանակությունը, այսինքն օրգանիզմում գլյուկոզայի յուրացումը, ապա, արդեն սկսվում է նյարդային համակարգի վնասումը: Եթե դրան էլ ավելացնենք այն, որ տիպ  2 շաքարախտի սկիզբը պարզ չէ և այն ախտորոշվում է  շատ ավելի ուշ, քան սկսված է եղել, ապա ներվաթելերի ախտահարումը լինում է անխուսափելի:

Զրուցակցի փոխանցմամբ՝ դիաբետիկ նեյրոպաթիայի ժամանակ հիվանդը զգում է թմրածություն, ծակծկոցներ, այրող բնույթի ցավ՝ վերին և ստորին վերջույթներում և ո՛չ միայն։

 

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում
«Այն կարող է սրտի գործունեության խանգարումներ առաջացնել, վնասել աղիների ֆունկցիան՝ դառնալով փորկապության կամ փորլուծության պատճառ, միզարձակման, սեռական ֆունկցիաների  խանգարումներ առաջացնել` համապատասխան օրգանների նյարդաթելերի ախտահարման հետևանքով: Շաքարախտային բարդությունների ժամանակ ցավային ախտանիշը բնորոշ է միայն նեյրոպաթիային, բոլոր այլ դեպքերում, ցավոք, որևէ դրսևորում չունի, մինչդեռ ախտահարումը խորանում է և կաող է հանգեցնել որևէ օրգանի լուրջ վնասման: 

 

Է․Հայրապետյանի խոսքով՝ կանխարգելելու բարդությունների զարգացումը կամ դանդաղեցնելու դրանց ընթացքը, անհրաժեշտ է, առաջին հեթին, կարգավորել արյան գլյուկոզայի մակարդակը, բացի այդ, գոյություն ունи դեղորայք, որը կարող են թեթևացնել հիվանդի վիճակը, երկարաձգել ախտահարման  գործընթացը. «Այդ դեղերը նշանակում է բուժող բժիշկը, ում մոտ հիվանդը գտնվում է հսկողության տակ»։

 «Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում
Հայաստան է հրավիրվել Դիաբետի հետազոտման եվրոպական ասոցիացիայի (EASD) հետբուհական կրթության հանձնաժողովի նախկին նախագահ, պրոֆեսոր Լեշեկ Չուպրինյակին` Լեհաստանից, ով դասախոսության ժամանակ ներկայացրեց շաքարախտային նեյրոպաթիայի արդի խնդիրները, հիվանդության ախտորոշման և բուժման նոր մոտեցումները։

 Պրոֆեսոր Լեշեկ ՉուպրինյակՊրոֆեսոր Լեշեկ Չուպրինյակը  մեզ հետ զրույցում ասաց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան։ Կարևորելով հանդիպումը հայ բժիշկների հետ, նա անդրադարձավ զեկույցի թեմային։

«Դիաբետիկ նեյրոպաթիայի առաջացման պատճառն արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշակի մակարդակի բարձրացումն է, որը բերում է համապատասխան բարդությունների։ Տվյալ հիվանդության ժամանակ ախտահարվում է նյարդային համակարգը՝ բերելով որոշակի գանգատների՝ ցավերի, թմրածության և այրոցի զգացման վերին և ստորին վերջույթներում, որոնք հակում ունեն գիշերային ժամերին առավել արտահայտված ու անհանգստացնող լինել։ Բարձիթողի վիճակը կարող է բերել վերքերի, խոցերի առաջացման, որն իր հերթին բարդանալով երկրորդական վարակով` կարող է հանգեցնել վերջույթի կորստի՝ ամպուտացիայի:

Մարդու մոտ դիաբետիկ նեյրոպաթիայի շրջանակում կարող են ախտահարվել նաև դեպի սիրտ տանող նյարդերը, ինչի արդյունքում պացիենտը կարող է գանգատվել հաճախասրտությունից, սրտխփոցներից, ճնշման իջեցումից և այլն։ Դիաբետի ժամանակ կարող է նաև առաջանալ աղեստամոքսային նյարդերի ախտահարում ՝ համապատասխան ախտանիշներով»։

 

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում «Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում


Խոսելով դիաբետիկ նեյրոպաթիա հիվանդության առաջացման պատճառների մասին, մասնագետը նշեց, որ ցանկացած գործոն՝ լարված իրավիճակ, սննդակարգի չարաշահում, որն ազդում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման վրա, նպաստում է բարդությունների զարգացմանը։ Նա նաև նշեց, որ, նույնիսկ, դեպրեսիվ ֆոնը կարող է նպաստել նեյրոպաթիայի զարգացմանը, քանի որ նման հիվանդները հակված չեն կանոնավոր ընդունել անհրաժեշտ դեղորայքը, հետևել սննդակարգին և այլն:

Մասնագետը նաև ընդգծեց, որ դիաբետիկ նեյրոպաթիան բացառման եղանակով ախտորոշում է, քանի որ գոյություն ունեն նեյրոպաթիայի զանազան այլ պատճառներ: «Նեյրոպաթիան կարող է զարգանալ նաև ալկոհոլի չարաշահման պատճառով, և այստեղ պետք է ախտորոշելիս հստակ տարբերել ծագումը։

 

 «Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում «Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում


Նեյրոպաթիա կարող է առաջանալ նաև վիտամին-դեֆիցիտային վիճակների ժամանակ, օրինակ, ստամոքսի վիրահատությունից հետո։ Խոսքը ստամոքսի փոքրացման մասին է, երբ վիրահատությունից հետո մարդու օրգանիզմում հաճախ զարգանում է B խմբի վիտամինների անբավարություն»։

Անդրադառնալով դիաբետիկ նեյրոպաթիայի կանխարգելման միջոցներին, Լ․ Չուպրինյակն ասաց. «Իրականում ախտորոշումը բավականին պարզ է և ծախսատար չէ։ Պարզապես, բժիշկը պետք է աչալուրջ լինի, ուշադրություն դարձնի ո՛չ միայն գլյուկոզայի քանակին, այլ նաև պացիենտի գանգատներին, և յուրաքանչյուր այցի ժամանակ ստուգի վերջույթներում զգացողությունը: Ցավոք, դրանք երբեմն բժշկի կողմից անտեսվում են։

 

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում «Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում

 

Շաքարային դիաբետով տառապող անհատը պետք է կանոնավոր (ցանկալի է յուրաքանչյուր օր) ստուգի գլյուկոզայի քանակը, վերջույթներում թմրածության առկայությունը ու ժամանակին դիմի մասնագետի օգնությանը, ինչպես նաև խուսափի զանազան գործոններից, որոնք կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Պետք է վարի առողջ ապրելակերպ։

 

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում «Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում

 

Դիաբետով տառապող մարդկանց մոտ կա մաշկի չորանալու հակվածություն։ Խորհուրդ է տրվում կանոնավոր օգտագործել համապատասխան քսուկներ՝ մաշկի փափկությունն ու խոնավությունն ապահովելու համար»։

Մեր հարցին, արդյո՞ք շաքարային դիաբետը հիվանդություն է, թե` ապրելակերպ, Չուպրինյակը պատասխանեց, որ թեև այն, միանշանակ, հիվանդություն է, այնուամենայնիվ, նման հիվանդները պետք է որևէ կերպ չսահմանափակեն իրենց ժամանցները կամ սոցիալական ակտիվությունը, պարզապես ապրեն լիարժեք  և առողջ ապրելակերպով` չմոռանալով հետևել բժշկի խորհուրդներին:

 

«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ