Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո

ԵՊԲՀ. Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը, որը մեկնարկեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի քայլերթով: Այս խորհրդանաշական օրը գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակառուներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտները, ավանդույթի համաձայն, Հիպոկրատի երդում տալով ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ թևակոխելով կյանքի նոր՝ մասնագիտական փուլ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանն ու կրել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո: «Այս մարդիկ աներկբա ուժեղ և պատասխանատու են, և ես նրանց ցանկանում եմ, որպեսզի պատվով կատարեն իրենց պատասխանատու առաքելությունը»,-նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ստացել են անհրաժեշտ գիտելիքներ, ապրել են հարազատ միջավայրում, և այսուհետև կդառնան ՀՀ դեսպանն իրենց երկրներում՝ հասնելով այնպիսի հաջողությունների, որով կհպարտանան ինչպես հարազատներն ու բարեկամները, այնպես էլ հայ ժողովուրդը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Բժշկական համալսարանն այսօր միակ ամենահաջողված պետական բուհն է, որն արտահայտում է բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ պետության պատկերացումը: «Հույս ունեմ, որ միջազգայնացման ուղին բռնած ԵՊԲՀ-ն կընդլայնի իր այս փորձը, որին կհետևեն Հայաստանի մյուս բուհերը՝ գրավիչ դառնալով օտարերկրացի ուսանողների համար:

Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:

«Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք»,- համոզմունք հայտնեց վարչապետը:

Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարներին իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, դեսպաններին, հայրենիքի պաշտպաններին, անվանի ու ապագա բժիշկներին և միջոցառման մասնակիցներին ողջյունելով՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին 100-ամյա պատմություն ունեցող քաղաքային հիվանդանոցի շենքի առջև բժշկին հարին երդում տալու կապակցությամբ: «Այս շենքը մեր պատմական հիշողությունն է, այն ոչ միայն բժշկական դարբնոց է, այլև ռազմական փառքի հիշողություն կրողը, քանի որ այստեղ բուժվել ու բուժվում են ազգի հերոսները»,-ասաց ռեկտորը՝ հիշեցնելով «Մի վնասիր» սկզբունքը: Արմեն Մուրդյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց լինել առաջինը, քանի որ առաջինն իրավունք չունի սխալվել ու վրիպել: Նա գիտական խորհրդի երաշխավորությամբ համոզմունք հայտնեց, որ այս շրջանավարտները կդառնան առաջինը:

Այսօր տարածաշրջանում միայն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմաբժշկական ֆակուլտետներ, որտեղ պատրաստվում են հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետներ՝ ռազմական բժիշկներ: Նրանց կրթող դարբնոցը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը 25 տարեկան է:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ ԵՊԲՀ շրջանավարտներն անելու են առավել քան հնարավոր է: «Ձեզանից մեծ սպասումներ ունենք»,-ասաց նախարարը՝ շնորհավորելով շրջանավարտներին ավարտելու, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի առիթով: Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ՀՀ ՊՆ-ի հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության ու գիտության զարգացման գործում ներդրած ավանադի համար ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը խրախուսվեց պատվոգրերով, հուշանվերներով, հուշամեդալներով ու մեդալներով: Գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի, ռազմաբժշկական կրթության զարգացման գործում մեծ ավանդի համար ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին աստիճանի շքանշան, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծման, զարգացման, վիրավոր զինվորների վերականգնման գործում ցուցաբերած մեծ աջակցության  համար առաջին աստիճանի շքանշանի արժանացավ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

ԵՊԲՀ-ն մշտապես պարտավորված է մեծարել սխրանքներ կատարած մարդկանց: «Հերացու» անվան ոսկե և արծաթե հուշամեդալների արժանացան հայրենիքին տարիներ շարունակ ծառայող անվանի բժիշկներ, որոնք կրելով բժշկի վեհ կոչումն՝ օրինակ են յուրաքանչյուր շրջանավարտի համար:

Ավանդույթի համաձայն ամեն տարի ԵՊԲՀ-ն հաշվետվություն է ներկայացնում երկրի ղեկավարությանը: Միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթին հավատարիմ մնալով՝ բժշկական բուհը 2018-2019 ուսումնական տարում ընդունել է 1200 ուսանող, որոնց թվում` 36 երկրներից 300-ից ավելի օտարերկրացիների: Նշված ժամանակահատվածում մանագիտական կյանք է ճանապարհվել 1008 ուսանող: Արդիականացնելով բժշկական սիմուլյացիոն կենտրոնները՝ հաջողվել է սովորողների առաջադիմությունը բարձրացնել 4,7 տոկոսով: Բազմաթիվ ձեռքբերումների կողքին պետք է առանձնացնել գիտության բնագավառում Հայաստանի և ԵՊԲՀ-ի հաջողությունը՝ HORIZON 2020 TWINNING ծրագրում հաղթող ճանաչվելն ու 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը: Բժշկական համալսարանը ստացել է նաև միջազգային ինստիտուտցիոնալ հավատարմագրում, դարձել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, իսկ ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է ևս մեկ երկրի՝ Շրի Լանկայի կողմից:

Կարևեորելով միջազգայնացման գործընթացը՝ Բժշկական համալսարանը մեկ տարվա ընթացքում ընդունել և պատվով ճանապարհել է աշխարհի հայտնի համալսարաններից 35 պրոֆեսորի, 7 պատվավոր դոկտորի և 3 նոբելյան մրցանակակրի: Ամենօրյա և արգասաբեր աշխատանքի շնորհիվ բժշկական բուհն ավելացրել է սեփական կապիտալը 206 տոկոսով:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ շուրջ 8000 ուսանողից և 3200 աշխատակցից բաղկացած 11000 հոգանոց  առողջ ընտանիքով այս ամենը կյանքի կոչվել ընդամենը 365 օրում: «Շարունակելով ներդնել եռանդ ու ջանքեր՝ 365 օր անց մենք կունենանք՝ հիմնանորոգված մարզադահլիճ, կեսդարյա պատմություն ունեցող պատերին կտանք նոր շունչ, մեր ձեռքերով կկառուցենք բժիշկների պուրակը, կներդնենք գերժամանակակից կրթական տեխնոլոգիաներ, կընդլայնենք աշխարահագրություն՝ միջազգային գիտական հարթակում գրավելով ուրույն տեղ, համալսարանական հիվանդանոցները կհագեցենենք ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև կկենտրոնանանք մանկաբուժության խնդիրների վրա»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորն՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն շարունակելու է ժպիտով, սրտով, հոգով և եռանդով կրթել նոր սերնդին և առողջացնել մարդկանց:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ