Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ մեկնարկեց դեղագիտական միջազգային գիտաժողով

ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ մեկնարկեց դեղագիտական միջազգային գիտաժողով

ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկեց «Drug Development: from Design to Customer» DDDC 2019 խորագրով դեղագիտական միջազգային գիտաժողովը, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներն ու փորձագետները հանդես եկան զեկույցներով: Եռօրյա գիտաժողովին կանդրադառնան դեղերի դիզայնին, կներկայացվեն զարգացման բազմադիսցիպլինար ոլորտներում արդի վիճակն ու միտումները, դեղերի մատակարարման համակարգերը և  դեղակինետիկան, դրանց կլինիկական կիրառումը և դեղերի ոլորտի կարգավորումը:

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը՝ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ Հայաստանի բժշկագիտության ոլորտում դեղերի գիտական զարգացմանն ու կլինիկական կիրառությանը նվիրված գիտաժողովը կարևոր իրադարձություն է: «Այսօր հնարավորություն է ստեղծվել անդրադառնալ դեղի ստեղծումից մինչև դեղի սպառման գործընթացին՝ ինչ փուլեր են անցնում, ինչպիսի ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց ամբիոնի վարիչը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ի 100-ամյա գործունեության կայացման ընթացքում իրենց ուրույն տեղն ունեն և՛ դեղագիտությունը, և՛ ֆարմակալոգիան: «Այս գիտաժողովը խորհրդանշական է՝ բժշկական կրթության մեկդարյա պատմությանը նվիրված միջոցառումներին ընդառաջ: Կան ուղղություններ, որոնք ձևավորել են այս համալսարանի գիտական միտքը, միջազգայնացման նախադրյալները: Դրանց շարքում է նաև դեղագիտությունը»,-ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ Երևան ժամանած ոլորտի մասնագետները, որոնք մասնակցում են գիտաժողովին, իրենց գիտական աշխատություններով, զեկույցներով կհամալրեն համալսարանի հաջողությունները, քննարկաման առարկա կդարձնեն խնդրահարույց հարցերը: «ԵՊԲՀ-ում բոլոր հնարավորությունները ստեղծված են: Այսօրվա հարթակը ձևավորվել է, որպեսզի քննարկվի դեղերի ստեղծման պահից, մինչև սպառում»,-հավելեց Արմեն Մուրադյանը՝ ընգծելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ  դեղագործությունը համարվում է հատուկ ուղղություն: Սա նշանակում է, որ ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետն ավարտած մասնագետները կկարողանան մասնագիտական գործունեություն ծավալել ամենաբարձր տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից դեղագործության ինդուստրիայում»-եզրափակեց ռեկտորը:

ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն անդրադառնալով ֆարմակալոգիայի ամբիոնի ստեղծմանը՝ նշեց, որ 1924 թվականին՝ հիմնադրումից ի վեր, ամբիոնն առաջատար է եղել գիտական, կրթական, ուսումնական բնագավառում: «Վերջին տարիներին ԵՊԲՀ-ում մեծ ուշադրություն են դարձնում գիտության զարգացմանը: Բուհերի միջազգայնացման գործընթացում կարևոր նշանակություն ունի գիտությունը: Ոչ մի բուհ չի կարող միջազգային ճանաչում ունենալ, եթե ուսանողների զգալի մասը չզբաղվի գիտությամբ: Նման միջոցառումներ նպաստում են ոչ միայն գիտության զարգացմանն, այլև միջազգայնացմանը»,-ընդգծեց վաստակաշատ գիտնականը:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ից 25-ն անցկացվող գիտաժողովն աննախադեպ հնարավորություն է գիտական, արդյունաբերական, կլինիկական և կարգավորող մարմինների հետազոտողների, դեղագետների, կլինիցիստների համար ներկայացնել իրենց հետազոտությունները, փոխանակել մտքեր և հանդիպել ոլորտի միջազգային փորձագետների հետ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ