ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ակնաբուժության արդի խնդիրները, մարտահրավերները. Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը` Երևանում
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նիստերի գլխավոր դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի գիտական կոնֆերանսը՝ նվիրված Ակնաբույժի միջազգային օրվան և ԵՊԲՀ 100-ամյակին:
Կոնֆերանսին մասնակցող առաջատար բժիշկները քննարկել են ոլորտին առնչվող հարցեր ու նախանշել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Նորարարության, մասնագիտական փորձի և նոր սերնդի հետ երկխոսության հարթակը միավորել էր ակնաբույժներին` ներկայացնելու հայաստանյան ակնաբուժության նոր ձեռքբերումներն ու ավագ սերնդի փորձը:
Ակնաբուժության ոլորում 45-ամյա փորձ ունեցող, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի խոսքով՝ նման միջոցառումները, նախևառաջ, երիտասարդ սերնդի ու երիտասարդ մասնագետների առաջընթացին են միտված:
«Կա այսպիսի մի խոսք. ամեն ինչը՝ երեխաների համար, և ամեն մեկը` երեխաների համար. մենք անում ենք սա` ապագա սերունդների համար: Էգոիզմի տեսանկյունից՝ մեզ համար էլ է, քանի որ կողքից քո ստեղծածին նայելը բոլորովին ուրիշ արժեք ունի: Մարդն, ով ստեղծում է, կառուցում է, պետք է ժամանակ առ ժամանակ հետադարձ հայացք գցի իր արածի վրա»,- ասաց պրոֆ. Մալայանը՝ կարևորելով հատկապես ուռուցքային ականբուժության զարգացումը:
Աչքի ուռուցքների, դրանց բուժման ու պետության կողմից ակնային ուռուցքների վիրահատությունների մասին խոսելով՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմինե Ղարաքեշիշյանը նշում է, որ կոնֆերնասի նպատակը ոլորտում իրենց կողմից կատարված աշխատանքը ներկայացնելն է:
«Կարևոր է, որ մեր պրակտիկայում հանդիպած դեպքերը ենթարկվեն մասնագիտական քննարկումների, մեր գործընկերների հետ կիսվենք կատարած աշխատանքով, որպեսզի հետագայում բուժման ընթացքը կազմակերպվի առավել ճշգրիտ: Վերջին նորարարությունն այն է, որ աչքի չարորակ ուռուցք ախտորոշված բոլոր պացիենտներն, առողջապահության նախարարության օժանդակությամբ, այսուհետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կստանան անվճար բուժօգնություն: Խոսքը միայն ուռուցքի վերացման մասին չէ, այլ նաև՝ ռեկոնստրուկտիվ աշխատանքի: Ո՛չ միայն հեռացվում է ուռուցքը, այլ նաև կատարվում է վերականգնողական վիրահատություն, քանի որ տեսողական օրգանն, առանց կոպերի լիարժեք համակարգի, գործել չի կարող»,- ասում է Ղարաքեշիշյանը:
Ա. Ղարաքեշիշյանը հավելեց, որ Հայաստանում, նաև` աշխարհում, ավելացել են աչքի ուռուցքային հիվանդության դեպքերը: Մասնագետի խոսքով՝ պատճառը ո՛չ միայն Մոլորակի օզոնային շերտի հետ կապված փոփոխություններն են, այլ նաև Հայաստանի բարձր լեռնային դիրքը, ռադիացիոն բարձր չափաբաժինը:
«Ներկայացնում էինք ուռուցքներ, որոնք տեսքից կարող են բորբոքում թվալ և չախտորոշվել: Դրանք մահացու ուռուցքներ են, և ժամանակին չախտորոշվելու դեպքում պացիենտը կարող է մահանալ: Մեր կոնֆերանսի կարևոր հասցեագրումներից էր, թե ակնաբույժներն ինչի վրա ուշադրություն դարձնեն»,-ասաց Արմինե Ղարաքեշիշյանը:
Մասնագետի խոսքով՝ կոպերի ուռուցքներն ամբողջ օրգանիզմի ուռուցքների 10%-ն են կազմում: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում աչքի վիրահատությունների 40%-ը հենց ակնային ուռուցքներ են:
«Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ կոնֆերանսի նպատակն, առաջին հերթին, ակնաբույժների փորձի և գիտելիքների փոխանակումն է և գիտության այսօրվա պահանջներին հաղորդակից լինելը:
«Նպատակն է հաղորդակից դարձնել երիտասարդներին, որպեսզի նրանք ընդգրկվեն այս գործընթացի մեջ, ո՛չ միայն աշխատանքային և ուսումնական գծով, այլ նաև փորձեն հաղորդակցվել, կիսվել գիտելքիներով: Որպես մանկական ակնաբուժ, ինձ հետաքրքրում է մի խնդիր՝երեխաներին հեռու պահել գաջեթներիից, սմարթֆոններից: Այստեղ առաջ են գալիս մի շարք խնդիրներ՝ հոգեբանականից մինչև ֆիզիկական պասիվություն: Մեծ վտանգ կա տեսողական լարվածության, կարճատեսության, հաճախաթարթության, նևրոզների»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը:
Գործընկերների կարծիքը կիսում և կոնֆերանսի նշանակությունը կարևորում է նաև «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի վնասավածաբանության բաժանմունքի բժիշկ, Հայկական ակնաբուժական նախագծի՝ «Աչքի շարժական հիվանդանոցի» մարզային կենտրոնի պատասխանատու վիրաբույժ Ասատուր Հովսեփյանը: 2002 թվականից բարեգործական շարժական կլինիկաների գործունեության շրջանակում շուրջ 20,000 վիրահատություն իրականացրած բժշկի խոսքով՝ «աչքը պահելու» համար անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ հետազոտվել:
Նա սեփական փորձով նշում է, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, աչքի հիվանդությունների մեծ մասը «բաժին են ընկնում» կատարակտին. «Ամենատարածված հիվանդությունը, միջազգային վիճակագրությամբ, Հայաստանում և աշխարհում, կատարակտն է: Հայաստանի բնակչության 3 մլն-ի հաշվարկով շուրջ 10,000 մարդ հիվանդ է կատարակտով»,-ասաց Ասատուր Հովսեփյանը:
Մասնագետը հուրախությամբ նշեց, որ Հայաստանի 4 քաղաքում՝ Իջևանում, Սպիտակում, Կապանում և Գյումրիում, բացվել են ակնաբուժական տարածքային կլինիկաներ, ինչը կնպաստի մեր տարածաշրջանում բնակչության շրջանում անկնաբուժական հիվանդությունների ժամանակին բուժմանը և դրանց կանխարգելմանը:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն