Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Քաղցկեղը հաղթահարելի է. տարբեր բնագավառի մասնագետները կոչ են անում

Քաղցկեղը հաղթահարելի է. տարբեր բնագավառի մասնագետները կոչ են անում

«Ես ուռուցքաբան եմ և ես քարոզելու եմ, որ հավատը բժշկի և սեփական ուժերի  նկատմամբ բուժման գրավականն է»…

 «Ես իրավաբան եմ և ես քարոզելու եմ անծուխ Հայաստան կարգախոսը, որպես քաղցկեղի դեմ պայքարի միջոց»…

« Ես ուսուցչուհի եմ և ես ուսուցանելու եմ քաղցկեղի դեմ պայքարել վաղ հասակից»…

«Ես արվեստի գործիչ եմ և ես սատարելու եմ քաղցկեղի գլոբալ էպիդեմիայի դեմ պայքարին»…


Սրանք մեջբերումներ են Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում բացված ցուցահանդեսից, որը նպատակ ունի Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով մարդկանց հիշեցնելու քաղցկեղի վաղ ախտորոշման նշանակությունը. «Ամեն տարի փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումներին սովորաբար մասնակցում են բժիշկներն ու բուժաշխատողները, սակայն այս տարի   քաղցկեղի դեմ պայքարում որոշեցինք ընդգրել տարբեր բնագավառների մասնագետներին, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք այս բարդ հիվանդության դեմ: Տարբեր մասնագիտութունների ներկայացուցիչների ներառելով՝ մենք բոլոր ուղերձներում կարմիր թելով տանում ենք այն գիծը, որ վաղ ախշտորոշումը մեծաթիվ կյանքեր է փրկում: Եթե հիվանդությունը ի հայտ է եկել՝ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է: Շատ   հիվանդներ բացարձակ առողջանում են և ապրում են սովորական կյանքով»,- ասում է միջոցառման նախաձեռնող ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ու Մետրոպոլիտենի համագործակցության արդյունքում: 

 

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյան

 

Ըստ նրա՝ քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ ամեն տարի տեղի են ունենում, և չնայած այդ ամենին՝ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը  գնալով աճում է: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին ամբողջ աշխարհում 27 միլիոն նոր դեպք է հայտնաբերվելու: Հետևաբար պետք է գնալով էլ ավելի ինտենսիվացնել քայլերն այս ուղղությամբ. «Մենք կոչ ենք անում որպեսզի մարդիկ վաղ դիմեն, սկրինինգային ծրագրերին  ժամանակին մասնակցեն, և այդ նպատակով նախարարությունը ընդլայնում է սկրինինգային ծրագրերը: Այս տարի հատկապես շեշտադրումը դրել ենք թոքի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումների վրա, քանի որ թոքի քաղցկեղ ունեող մարդկանց քանակն աճում է»,- շեշտեց Հայկուհի Գյոկչյանը՝ նշելով, որ այս տարվա միջոցառումների կարգախոսն է՝ “ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԳՈՐԾՈՒՄ ԵՄ”:

ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանն էլ շեշտեց, որ  քաղցկեղի դեպքերի մոտ 40 տոկոսը կարելի է կանխարգելել, իսկ այդ հարցում առաջնահերթ քայլը վաղ ախտորոշման հնարավորություններ ստեղծելն է:

 

Գևորգ Ավետիսյան
Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենք սիրով են հարթակ տրամադրել ցուցահանդես համար, քանի որ մետրոյով ամեն օր շուրջ 75 հազար ուղևոր է երթևեկում, ու դա հրաշալի միջոց է, որ քաղցկեղի դեմ պայքարի ուղերձներին, որոնք փակցված են ոչ մետրոյի տարբեր կայարաններում, մեծաթիվ մարդիկ ծանոթանան:

Ի դեպ ցուցահանդեսից զատ արդեն Մետրոնոմում շատ գեղեցիկ ավազային ներկայացում տեղի ունեցավ: «Մի կյանքի պատմություն» խորագրով շոուն պատմում էր քաղցկեղը ապրած ու հաղթահարած մարդու ընտանիքի մասին. «Եղեք առողջ հանուն Ձեր ընտանիքի»,- այս ուղերձով եզրափակվեց միջոցառումը:

 

ավազային ներկայացում Քաղցկեղը հաղթահարելի է. տարբեր բնագավառի մասնագետները կոչ են անում

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ