ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ
Քանի որ միջոցառումը տեղի է ունեցել պատերազմի նախօրեին, այդ պատճառով միջոցառման մասին հոդվածը հրապարակում ենք հիմա։
Սեպտեմբերի 26-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում անցկացվեց հայրենական գիտաբժշկական պրակտիկայում թվով 3-րդ կվոդլիբեթը՝ «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով, որի հիմնական նպատակն էր հասկանալ, թե մեր երիտասարդներn ինչ քայլեր կձեռնարկեին ստեղծված իրավիճակում՝ «Covid-19» -ի դեմ պայքարում, եթե ունենային համապատասխան լծակներ։
Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կվոդլիբեթ անցկացնելու գաղափարը ձևավորվել է միջնադարյան համալսարանում, որի ընթացքում ուսանողները պետք է պատասխանեին առաջարկած թեմային վերաբերող հարցերին։ Ամենամյա բնույթ կրող միջոցառումը, սովորաբար, անց էր կացվում, այսպես ասած, հատուկ տրամադրող վայրում՝ սրճարան, փաբ և այլն։
«2015 թվականին, առաջինը, ում հաջողվեց անցկացնել կվոդլիբեթ՝ պրոֆեսոր Անատոլի Զիլբերն էր (Պետրոզավոդսկ)։ Ի դեպ, նա մեզ ողջունեց առցանց։ Ես անձամբ ներկա եմ եղել Պետրոզավոդսկում անցկացվող միջոցառմանը, և պետք է ասեմ, որ այն ինձ շատ ոգևորեց։ 2016 թվականին կվոդլիբեթ անցկացնելու փորձ արեցինք նաև Երևանում: Ցավոք, առաջին փորձը ձախողվեց։
Միջոցառումն ավելի շատ գիտաժողով էր հիշեցնում, ինչն էլ, ըստ իս, անհետաքրքիր էր։ Կար փորձի պակաս թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների մոտ։ Նույնը չեմ կարող ասել 2019-ի մասին»։
Խոսելով Կվոդլիբեթ-2020-ի մասին, պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ հայ երիտասարդները բավականին ակտիվ էին․
«Բավականին հետաքրքիր զեկույցներ լսեցինք ու մասնակիցը եղանք թեժ բանավեճերի։ Ի դեպ, այս միջոցառման գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդները կարողանան ո՛չ միայն ելույթ պատրաստել այս կամ այն թեմայի շուրջ, այլ նաև առաջարկեն լուծումներ ու, ամենակարևորը, սովորեն ընդդիմախոսել, բայց ոչ ագրեսիայի դրսևորմամբ։ Կարծում եմ, դա մեզ հաջողվեց», - վստահեցրեց միջոցառման կազմակերպիչը։
Երիտասարդ բանախոսների աշխատանքները գնահատող փորձագետների կազմում ընդգրկված նախկին Աժ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը համակարծիք էր Ռ․Հովհաննիսյանի խոսքին․
«Այս միջոցառումը սովորեցնում է երիտասարդներին` մտածել, ծրագրեր մշակել ու գնահատել իրավիճակը, և մենք պայման էինք դրել, որ հարցերի քննարկման ժամանակ մասնակիցները պետք է պահպանեն կոռեկտության աստիճանը։ Պետք է ասեմ, որ մասնակիցների զգալի մասը հետաքրքիր զեկույցներ էին պատրաստել, ինչը, անշուշտ ուրախալի փաստ է։ Կարող եմ հանգիստ խղճով ասել, որ մեզ լավ ապագա է սպասում։ Այս երիտասարդներից սովորելու բաներ ունենք»։
Անոթային վիրաբուժության կլինիկական օրդինատոր Նաղաշ Բաղդասարյանը, ով Կվոդլիբեթ-2019-ին հաղթող էր ճանաչվել, այս տարի կրկին ակտիվ մասնակիցների շարքերում էր։ Մեզ հետ զրույցում նա ասաց․
«Թե՛ մասնագիտական, թե՛ անձնային որակների զարգացման հարցում, այս միջոցառումն իր ձևաչափով շատ մեծ նշանակություն ունի երիտասարդ մասնագետի համար, քանի որ հնարավորություն է տրվում շփվել պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ, և դու ունենում ես բացառիկ շփման հնարավորություն, հավատացեք, չեմ չափազանցում։ Անգամ փորձագետների կազմում ընդգրկված մարդկանց հետ բախտ չի վիճակվում` ամեն օր շփվելու։ Եվ, եթե ողջամիտ ես, ապա շատ բան ունես քաղելու ու սովորելու։ Մասնագիտական հարթությունից դուրս, սովորում ես առողջ բանավիճելու արվեստը, քննարկելու ու չափելու քո գիտելիքները գործընկերների միջավայրում։ Կարողանում ես ինքնագնահատական տալ, օբյեկտիվ մեխանիզմ մշակել ու հասկանալ, թե արդյո՞ք այդքան գիտեիր ու ինչպես է հանրությունն ընկալում իմացածդ»։
Հավելենք, որ միջոցառման կազմակերպիչը Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան էր և Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն