ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը. med-practic.com
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ահռելի աշխատանք է իրականացվել բուժաշխատողների կողմից: Պատերազմի բժշկության գործում ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր բուժհաստատությունները։ Բուժաշխատողների անձնուրաց և անշահախնդիր աշխատանքի շնորիվ հաջողվել է փրկել բազմաթիվ կյանքեր։
Ս/թ մայիսի 21-ից 23-ը Երևանում տեղի ունեցավ Հայկական բժշկական ալյանսի կողմից կազմակերպված «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողովը, որին ներկա էին ալյանսը կազմող վիրաբուժական պրոֆիլի ասոցիացիաները, բազմաթիվ բժիշկներ և պաշտոնյաներ։
Գիտաժողովի նախագահ Արամայիս Գալումյանի խոսքով՝ այս գիտաժողովն ընդգրկում էր գրեթե բոլոր վիրաբուժական պրոֆիլները, որոնք մաս են կազմել պատերազմի բժշկության: Գիտաժողովն անդրադարձել է պատերազմի ժամանակ բուժծառայության կազմակերպչական հարցերին, որովայնային վիրաբուժությանը, կրծքային վիրաբուժությանը, անոթային վիրաբուժությանը, պլաստիկ վերականգնողական վիրաբուժությանը, վնասվածքաբանությանը և օրթոպեդիային, այրվածքներին և ռադիոլոգիային:
Այս տեսակ գիտաժողովը եզակի է իր բնույթով ու չափազանց կարևոր: Ընդգծվել են այն ուժեղ և թույլ կողմերը, որոնք արձանագրվել են 44-օրյա պատերազմի ընթացքում։ Բազմաթիվ զեկույցների շրջանակներում վեր են հանվել խնդիրներ, որոնք շտապ լուծման կարիք ունեն:
Գիտաժողովի իրականացման և հեռահար նպատակի մասին մեզ հետ զրույցում Ա. Գալումյանը մանրամասներ ներկայացրեց.
«Լայնամաշտաբ պատերազմի ամբողջ ընթացքում իրականացվող աշխատանքներում ներգրավվել են ահռելի քանակությամբ բուժաշխատողներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից և թե՛ սփյուռքի մեր գործընկերներից։ Մեր հոսպիտալները և քաղաքացիական բուժհաստատությունները, անկախ իրենց պատրաստվածության աստիճանից , երբեք նման ծավալի աշխատանքներ չեն իրականացրել: Հաճախ բախվել են լուրջ խնդիրների, որոնք հիմնականում կազմակերպչական բնույթի են եղել: Որպեսզի այս խնդիրները լուծվեն, անհրաժեշտ է գործել կորդինացված և ցուցաբերել ստանդարտացված մոտեցումներ թե բուժական, թե կազմակերպչական հարցերում:
Գիտաժողովը կօգնի պարզել նաև թե ինչ մոտեցումներ են հարկավոր հետագայում՝ մեր առողջապահական համակարգն ավելի ինստիտուցիոնալ և ռազմականացված դարձնելու համար:
Ցանկանում եմ նշել նաև, որ գիտաժողովին մասնակցում են նաև միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից , Եվրոպայից, Ռուսաստանից, նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են ,ովքեր իրենց ավանդն են ունեցել պատերազմում վիրավորների բժշկման գործում: Բացի մեր հայրենակիցներից՝ զեկույցներ են պատրաստել նաև օտարազգի մեր գործընկերները, միջազգային կարմիր խաչի բժիշկ մասնագետները:
Գիտաժողովը կազմակերպված էր այնպես, որ Արցախի և արտասահմանի մեր գործընկերները, որոնք ինչ ինչ պատճառներով չէին կարողացել ժամանել Երևան, կարողանում էին մասնակցել առցանց:
Պետք է նշեմ, որ փայլուն արդյունք արձանագրեցինք այս տեսակ հիբրիդ մոտեցումով (առկա և առցանց մասնակցություն) և վստահ եմ որ այսուհետ գիտաժողովների կազմակերպման այսպիսի ձևաչափն ավելի հաճախ կկիրառվի:
Մեր առջև ծառացած խնդիրները այլ ելք չեն թողնում մեզ, քան գործել միասնական և գրագետ: Առողջապահական համակարգը ռազմական կարևորագույն ոլորտ է և կարծում եմ, որ մյուս ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտները նույնպես պետք է անցկացնեն նմանատիպ գիտաժողովներ, հանդիպումներ, որպեսզի միահամուռ ուժերով բացահայտեն իրենց բացթողումներն ու ամրագրեն առավելությունները և արագորեն մշակեն ծրագրեր՝ ոլորտի առողջացման ուղղությամբ։
Իմ խորին համոզմամբ՝ սա է միակ ճանապարհը իրավիճակի դրական շտկման։
Գիտաժողովը միտված էր փորձի փոխանակման, տարբեր հարցերով միջազգային զարգացած փորձին ծանոթանալուն և տեղայնացման հարցերի քննարկմանը: Քննարկել ենք իրավիճակը քաղաքացիական և ռազմական բժշկության ներկայացուցիչների հետ։ Եղել են առողջ քննադատություններ, համապարփակ քննարկումներ, բացերի ընդգծում և առավելությունների ամրագրում:
Ելույթով հանդես են եկել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետը:
Այս գիտաժողովը այն եզակին էր մեր երկրում, որը մեկ հարկի տակ միավորեց ռազմական և քաղաքացիական բժիշկներին: Բոլոր մասնակիցներն անխտիր հայտնել են իրենց գոհունակության խոսքերը և ընդգծել միջոցառման կարևորությունը:
Յուրաքանչյուր թեմայի ավարտին որոշ առանցքային հարցերի շուրջ, որոնք բարձրացվել էին զեկուցողների կողմից, ձևավորվել է կոնսենսուս՝ մասնագիական ասոցիացիաների համաձայնության հանձնաժողովի կողմից:
Այս կոնսենսուսները կամփոփվեն և գիտաժողովի ավարտին կկազմվի յուրահատուկ ռեզոլյուցիա՝ փաստաթուղթ, որում տեղ կգտնեն այն քայլերն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ է ներդնել և կիրառել, որպեսզի առավել արդյունավետ դիմագրավենք առաջացած խնդիրներին: Գիտոժողովի ռեզոլյուցիան կարտացոլի մասնագետների կոնսենսուս կարծիքը, որը խորհուրդ են տալիս մասնագիտական միությունները որպես գործողությունների շարք, որով պետք է ուղղորդվել:
Այս ռեզոլյուցիան պետք է հանձնվի առողջապահության նախարարություն և ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն: Ակնկալում ենք պետական պատկան մարմինների և բարձր որակավորում ունեցող մասնագետների համատեղ աշխատանք ձևավորված մասնագիտական առաջարկների կյանքի կոչման ուղղությամբ:
«Ցանկացած աղետ ու բարդ իրավիճակ պետք է առիթ լինի` վերագնահատելու մեր կարողությունները», - այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կոնֆերանսի նպատակը վերջին տարվա ցավալի պատերազմի արդյունքներն ամփոփելն էր, հասկանալ, թե մասնագիտական առումով ինչպես է կազմակերպվել ամբողջ աշխատանքը և այդ փորձը կուտակելով, հետագայում դրանից դասեր քաղելով` պարզել, թե որ ոլորտներում ինչպիսի բարեփոխումներ են պետք: Այն դրական փորձը, որը մեր մասնագետները հավաքել են ինտենսիվ աշխատանքի արդյունքում, դառնա դասագրքային` փոխանցելու հաջորդ սերունդներին: Հարկ էր վերհանել և քննարկել հիմնական հարցերը` որքանո՞վ է հաջողվել օգնել տուժածներին, ի՞նչն էր նոր մեզ համար։ Որքան էլ մասնագիտացված են եղել մեր բուժհաստատություններն ու բուժանձնակազմերը, անհնար էր չլինեին թերացումներ»,- հստակեցրեց տիկին Ավանեսյանը։
Պատասխանելով պատերազմի հետևանքների ու դրանց լուծման մասին հարցերին, նախարարն ասաց. «Կարծում եմ, որ նախարարության առջև ծառացած խնդիրը կատարված է: Մենք կազմակերպել ենք ինչպես վիրավորված անձանց տարհանումը, այնպես էլ բժշկական օգնության կազմակերպումը: Այս պահին էլ իրականացնում ենք որոշակի գործառույթներ կապված հաջորդիվ բժշկական օգնության տրամադրման հետ»:
Արցախի հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը՝ պատասխանելով պատերազմին նախարարության առջև դրված խնդիրների մասին հարցին, արձանագրեց, որ պատերազմի ընթացքում ներգրավված բոլոր աշխատակիցները գերկատարել են իրենց առջև դրված խնդիրները։
«Առաջնագծից սկսած մինչև հոսպիտալացում, ամբողջը կատարվել է հավուր պատշաճի։ Շատ կարևոր է այս գործընթացում աշխատել մաքսիմալ ուշադիր, արագ և արդյունավետ, քանի որ ամեն վայրկյանը մեզ համար թանկ էր, իսկ զինվորի համար՝ ճակատագրական։ Մեր մասնագետները սկսած պատերազմի առաջին իսկ օրվանից արել են մաքսիմալ հնարավորը, բայց դա չի նշանակում, որ մենք չենք ունեցել բացթողումներ։ Եղել են թերություններ, որոնք կարող էին նույնիսկ չլինել։ Գիտաժողովն առիթ էր առաջնահերթ խոսել բացթողումների մասին, անել հնարավորը, որպեսզի այլևս ունենանք այն ներուժը, որը որ մեզ կօգնի հաղթահարած դուրս գալ նշված իրավիճակից և չունենալ բացթողումներ։
Ինչպես պարզ դարձավ՝ անելիքները բազմաթիվ են։ Դեռ բուժման կարիք ունեն մի շարք զինծառայողներ, որոնք, մասնակցելով մարտական գործողություններին, ստացել են բարդ վնասվածքներ»,- արձանագրեց Արցախի ԱՆ նախարարը։
Նոր սերնդի զենքեր, նոր վնասվածքներ, սա նշանակում է, որ պետք է առաջացած խնդիրներին լուծում տալ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը։
«Ինչպես քառօրյա պատերազմից հետո գումարված գիտաժողովում, այս գիտաժողովում ևս նպատակը մեկն էր՝ ամփոփել բժշկական ասպեկտը պատերազմում։ Ցավոք, յուրաքանչյուր պատերազմ բերում է բժշկական առաջընթաց։ Նոր սերնդի զենքեր, նոր վնասվածքներ և, հետևաբար, պետք է առաջացած խնդիրներին լուծում տալ։ Գիտաժողովը մեզ տվեց հնարավորություն և քննարկման մեծ շրջանակ։ Մենք չգիտենք, թե հաջորդ անգամ երբ կբախվենք նման ծանր իրավիճակի, ուստի պարտադիր պայման է խոսել, քննարկել և գալ ընդհանուր հայտարարի՝ հասկանալով, թե որքանով էր պատրաստ այս իրավիճակին բժիշկը։
Շատ կարևոր և նպատակային եմ դիտարկում նաև այն հանգամանքը, որ բոլոր ռազմական ոլորտներում անցկացվեն նման միջոցառումներ և, որ ամենակարևորն է՝ քննարկվեն բոլոր բացթողումները, որոնք առաջացրել են անխուսափելի խնդիրներ»,- իր խոսքում նշեց Հովհաննես Սարկավագյանը։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն