Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը

Հուլիսի 8-10-ը Երևանում անցկացվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող հերթական 13-րդ վեհաժողովը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասել է ԵՊԲՀ N1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը։  Նրա խոսքով՝ սրտաբանների տարեկան վեհաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ։ Դա այն ժամանակահատվածն է, երբ կարիք կա ներկայացնելու ո՛չ միայն կատարած աշխատանքները, հետազոտությունները, այլ նաև իրազեկելու սրտաբան-գործընկերներին ոլորտի նորություններին։


«Սրտաբանությունն արագ զարգացող բժշկական ոլորտներից է, և պետք է հասցնել հետևել աշխարհում տեղի ունեցող նորություններին։ Ձեռքը մշտապես պետք է լինի զարկերակին։ Մեր ասոցիացիան համագործակցում է Եվրոպայի սրտաբանների հետ, և կա հնարավորություն` անցնել երկարատև մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև համատեղ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, ինչը շատ կարևոր է», - ընդգծել է Հ. Սիսակյանը։

 

Հմայակ Սիսակյան


Խոսելով վեհաժողովի մասին՝ Հ. Սիսակյանը նշել է, որ եռօրյա հանդիպման ժամանակ ամփոփել են վերջին երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքները։  


«Մենք մի շարք կրթական ծրագրեր ենք իրականացրել՝ դասախոսությունների տեսքով և ո՛չ միայն, ինչի արդյունքում սկսել են կիրառվել նոր մեթոդներ, բուժական նոր մոտեցումներ՝ միջամտական սրտաբանության ոլորտում։ Սա դեռ սերմերն են, որոնք պետք է ծիլ տան ու զարգանան գալիք երկու տարվա ընթացքում։  2019 թվականին ակտիվ քարոզարշավ ենք տարել առողջ ապրելակերպի, ծխախոտի պայքարի, զարկերակային հիպերտենզիայի գործոնների նվազման դեմ ՝ Սրտի համաշխարհային օրվա շրջանակում, և կան լավ արդյունքներ։ Մեր ասոցիացիայի առաքելությունն է՝ կանխարգելել սրտանոթային հիվանդությունները, կրճատել մահվան դեպքերը»։  

 

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը


«Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը կարևորել է միջոցառումը, նշելով, որ սրտաբանների հերթական վեհաժողովն այս տարի մի փոքր ուշացումով է կայացել՝ համավարակի պատճառով, և որ այն այս տարի առանձնահատուկ էր. ներկայացվել են հետաքրքիր զեկույցներ։  


«Բոլորս իրականում կարոտել էինք միմյանց։ Վերջապես հաջողվեց վերականգնել գիտական պրակտիկան. ծարավ կար նոր խոսք լսելու։ Հատկապես շատ ուրախացա այն փաստից, որ վեհաժողովին մասնակցեցին սրտաբաններ` ՀՀ մարզերից։ Նրանք հնարավորություն ունեցան նոր գիտելիքներ ձեռք բերելու, և դա շատ կարևոր է. ծանրաբեռնված առօրյան միշտ չէ, որ նման հնարավորություն է ընձեռում»,- ասել է Համլետ Հայրապետյանը։ 

 

Համլետ Հայրապետյան

 
Հ. Հայրապետյանն արձանագրել է, որ, այս տարի, ցավոք, համավարակի պատճառով վեհաժողովին խոսնակներ ներգրավել Եվրոպայից չի հաջողվել։  «Նրանք հանդես են եկել ողջույնի խոսքով՝ հեռահար։ Մեկական զեկույցներ հնչել են Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած սրտաբան-գործընկերների կողմից»։  


Նշենք, որ վեհաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, և մասնակիցներին շնորհվել է ՇՄԶ 14 տեսական կրեդիտ, տրվել են նաև վկայականներ:

 

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը

Երևանում կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի հերթական 13-րդ տարեկան վեհաժողովը

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ