ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS - ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» միջազգային խորհրդաժողով
Երևանում կայացավ «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS – ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» խորագրով խորհրդաժողովը, որին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիգնե Ռացոն, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի համակարգող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացավ «Հաջողակ միջազգային գիտական համագործակցության փորձի փոխանակում» թեմայով զեկույցով։
Ներկայացնելով «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ և ԵՄ համագործակցության պատմությունը՝ նա նշեց․
«Մեզ մոտ՝ համալսարանում, սկսեց ձևավորվել մեկ միտք՝ ինչպես կարելի է գնալ ժամանակակից միջազգային գիտության հետքերով։ Մասնագիտանալով կենսաքիմիայի ոլորտում և ուսումնասիրելով բջջում տեղի ունեցող գործընթացները՝ մեր կողմից քայլ արվեց դեպի ուղեղ։ Հասկանալով, որ ուղեղն անցյալի, այսօրվա և, միանաշանակ կարող եմ ասել, վաղվա գիտությունն է, մենք փորձեցինք խորանալ ուղեղի հետազոտության ոլորտում, այսինքն՝ դառնալ այս ոլորտի փորձագետ»։
Գլոբալ նպատակն, ըստ պրոռեկտորի, Հայաստանը տեղորոշելն է համաշխարհային գիտական քարտեզում։
«Սկսեցինք մտածել Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Դա գեղեցիկ դահլիճ ունենալը չէ միայն, դա ժամանակակից սերնդի տեխնիկա ունենալը չէ միայն, դա առանձին վերցված գիտնականները չեն միայն։ Դա այս ամենի համախումբն է, որն, ի վերջո, տալիս է ցանկալի, ծանրակշիռ և միջազգային հանրույթի կողմից ընդունելի արդյունք։ Մենք հասկանում էինք, որ այս ճանապարհին պետք է սկսեինք դիմել միջազգային կառույցների։ Դիմեցինք «ՀՈՐԻԶՈՆ-2020» ծրագրին և հաղթեցինք», - շեշտում է Կոնստանտին Ենկոյանը։
Զեկույցի ընթացքում բժշկական բուհի պրոռեկտորը ներկայացրեց «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի՝ ԵՊԲՀ գործընկեր բուհերը՝ Գերմանիայի (Բոննի և Թյուբինգենի) և Շվեդիայի (Լունդի) համալսարանները, որտեղ աշխատում են նաև հայ մասնագետներ։
«Այժմ աշխատում ենք Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք բավականին լուրջ ենթակառուցվածք», - վստահեցրեց Կոնստանտին Ենկոյանը՝ շեշտելով, որ բժշկական համալսարանը խոշոր ներդրում է կատարել կենտրոնի շինարարության մեջ։
Զեկույցի ընթացքում պրոռեկտորը խոսեց նաև մեկ այլ՝ «ՍԿԱՈՒՏ» ծրագրի մասին, որը Հայաստանում իրականացվող «ՀՈՐԻԶՈՆ-2020»-ի կողմից ֆինանսավորվող եզակի հետազոտական պրոյեկտներից է: Արագ առաջընթաց դեպի նորարարություն գործողության շրջանակում հետազոտական թիմը պետք է կարողանա պարզել արյան նմուշառման նոր Ser-Col սարքավորման արդյունավետությունը տարբեր ախտորոշիչ նպատակներով:
Հիշեցնենք, որ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «ՔՈԲՐԵՅՆ» նախագծով առաջին անգամ ճանաչվել էր «ՀՈՐԻԶՈՆ-2020 Թվինինգ» ծրագրի հաղթող:
Ստանալով Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ "COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing" վերնագրով նախագիծը շահել է «ՀՈՐԻԶՈՆ-2020 Թվինինգ» ծրագիրը և հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը ՝ բժշկական բուհը դարձավ դրա համակարգող:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն