ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Հոգեկան առողջություն» կոալիցիայի հուշագրի ստորագրումը
2022 թվականի ապրիլի 1-ին կազմակերպվել էր «Հոգեկան առողջություն» կոալիցիայի ստեղծման հուշագրի ստորագրմանը նվիրված միջոցառում:
Միջոցառման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության, հոգեկան առողջության ոլորտի կազմակերպությունների միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր, որի նշանակությունը մեծ է Հայաստանի բնակչության հոգեկան առողջության պահպանման և հետագա ամրապնդման գործում:
Հոգեկան առողջությունը ամբողջ աշխարհում արդեն որպես առաջնահերթություն է ընդունվում: Այսօր աշխարհում ընթացող փոփոխությունները, համավարակները, պատերազմները մարդկանց ենթարկում են ֆիզիկական և հոգեբանական մեծ լարվածության և վտանգում ոչ միայն ֆիզիկական այլև հոգեկան առողջությունը:
Մեր երկրում ևս՝ կովիդը և պատերազմական վիճակն ավելի ընդգծեցին հոգեկան առողջության խնդրի կարևորությունը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար տիկին Ավանեսյանը: Նա իր խոսքում նշեց, որ անցյալ տարի՝ հաշվի առնելով մեր երկրի պատերազմական փորձառությունը, ԱՀԿ Եվրոպայի բյուրոյում Հայաստանն ընտրվեց որպես առաջամարտիկ երկիր, որն ունենալով բազում մարտահրավերներ՝ այս կարևորագույն խնդրին արձագանքելու ունակություն և կամք դրսևորեց:
Միջոցառման մասնակիցներից էին նաև Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան հ.գ.թ Խաչատուր Վլադիմիրի Գասպարյանը, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
Միջազգային կազմակերպություններից ներկա էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ով ողջունեց միջոցառումը և մեծ պատրաստակամություն հայտնեց` ներգրավվելու կոալիցիայի աշխատանքներում:
Միջոցառման շրջանակներում զրուցեցինք Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ. նա ներկայացրեց կոալիցիայի նպատակները, ընդգծեց դրանց կարևորությունը.
«Ցանկանում եմ առանձնացնել կոալիցիայի երեք շատ կարևոր նպատակները: Դրանցից առաջինը՝ ոլորտում աշխատող, հետաքրքրված կառույցների՝ մասնագիտական ասոցիացիաների, միջազգային և պրակտիկ բուժմամբ զբաղվող կազմակերպությունների համախմբումն է, նրանց մեկտեղելով՝ հասկանալն այս ոլորտում առկա խնդիրնեըր, օրենսդրական, ֆինանսավորման, մշակույթի, բուժման ընթացքի փոփոխության հարցերը: Առողջապահության նախարարությունը մշտապես փորձում է շեշտադրել, որ առողջությունը միայն ֆիզիկական հիվանդությունների բացակայությունը չէ, այլ՝ մարդու ընդհանուր առողջությունն է, որի մեջ շատ կարևոր է նաև հոգեկան բաղադրիչը:
Երկրորդ նպատակն է՝ Հայաստանում հետ չմնալ՝ այսօր աշխարհում ընթացող հոգեկան առողջության խնդիրների կարգավորմանն ուղղված գործընթացներից: Վերջին 2-3 տարիներին արդեն ստեղծվել է մանկական հոգեբուժական բաժանմունքը, որն առաջինն է իր հարմարավետ պայմաններով, ժամանակակից բուժական մեթոդներին համապատասխան ծառայություններով: Վերակառուցվում է Հոգեկան առողջության ազգային կենտրոնը: Միավորելով դաշտի լավագույն մասնագետներին, մենք կարողացանք պատերազմական գործողություններից տուժածների բարեկամների, հարազատներ կորցրած անձանց համար հասանելի դարձնել նաև օգնության այս ձևը:
Այս հուշագրի ստորագրումից հետո սկսվելու են խնդիրների վերհանումը և դրանք հաղթահարելու, լուծելու քայլերի ամրագրումը: Եվ մենք, որպես լիազոր մարմին՝ համակարգելով և մաս կազմելով այս մասնագիտական հանրության, պետք է փորձենք օգտագործել այդ ներուժը և քայլ-քայլ հարցերը լուծելով՝ ավելի լավ կանխարգելում, ավելի մատչելի հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ ունենալ:
Այս ոլորտում խնդիրները շատ են. ունենք մասնագիտական կարողությունների սահմանափակ ռեսուրսներ, կան տարածաշրջաններ, որտեղ հոգեբույժներ չկան: Այսինքն, առկա է մասնագետներ կրթելու, ծառայությունն ավելի հասանելի, մատչելի դարձնելու, բուժական ավելի լավ մեթոդներ ներառելու, կենցաղային պայմանները լավացնելու, խնամքը ստացիոնար բուժումից տարանջատելու խնդիր:
Ցանկանում եմ առանձնացնել ևս մեկ խնդիր՝ դա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պիտակավորման, դիմելու դեպքում արգելքներ ստեղծելու հարցն է, որը նույնպես խիստ կարևոր է և լուծում պահանջող»:
Սողոյան Արմեն. Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ
«Հուշագիր ստորագրելու գաղափարն ամբողջությամբ Առողջապահության նախարար տիկին Ավանեսյանինն է, ով մասնագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց և պատրաստակամություն հայտնեց, որ եթե ստեղծվի կոալիցիա, ապա պատրաստ է նախագահելու այն: Նախկինում կարող էր երազանք լինել, որ առոջապահության ոլորտի ամենաբարձր պաշտոնյայի մակարդակով ցանկություն է արտահայտվում և պատրաստակամություն դրսևորվում` լրջորեն զբաղվելու այն խնդիրներով, որոնք առկա են այս ոլորտում:
Կոալիցիայի անդամ դարձան բոլոր կազմակերպությունները, որոնք ակտիվություն են ցուցաբերում հոգեկան առողջության ոլորտում (43 կազմակերպություն ցանկություն է հայտնել մասնակցելու), բայց հնարավոր է, որ կան կազմակերպություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռևս ներգրավված չեն: Մեր դուռը բաց է բոլորի համար, քանի որ սա հարթակ է, որտեղ ոլորտի բոլոր ակտիվ կազմակերպությունները համատեղում են իրենց ջանքերը, տեղեկատվությունը, պլանները և իրականացնում են իրենց կամ համատեղ ծրագրեր:
Ցավոք, առայսօր Հայաստանում չունենք հստակ տեղեկատվություն հոգեկան առողջության ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների մասին: Տեղեկատվություն կա միայն լիցենզավորվածների վերաբերյալ՝ հոգեբուժություն, թմրաբանություն, հոգեթերապիա, բայց հոգեբանական ծառայությունները, հոգեսոցիալական աջակցությունները կանոնակարգված չեն: Եվ եթե պետությունը՝ մարդկանց աջակցելու համար, ցանկանա օգտագործել եղած ռեսուրսները, կկանգնի մեծ խնդրի առաջ: Դա դարձել է արդիական հատկապես պատերազմից հետո:
Կոալիցիայի ձևավորումն այն գործիքներից է, որը կապահովի տեղեկատվության ամբողջական կենտրոնացումը, տարբեր կազմակերպությունների ներգրավումը, համատեղ ծրագրերի իրականացումը: Շատ կարևորում ենք նաև տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունն այս միջոցառմանը:
Ընդհանրապես, այսօր հոգեկան առողջությունը ԱՀԿ առաջնահերթություններից է: Վերջապես բոլորն էլ հասկացել են, որ չկա առողջություն` առանց հոգեկան առողջության: Այս խնդիրը սպառնում է ո՛չ միայն որևէ երկրի, այլ ամբողջ աշխարհի անվտանգությանը: Այսօրվա տեղեկատվական հեղեղը, ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը, պատերազմները, եթե կոնկրետ տեղում կոնկրետ մարդկանց են վնաս տալիս, ապա ամբողջ աշխարհի հոգեկան առողջությունն է խաթարվում: Պետք է ժամանակին այդ մասին բարձրաձայնել: Հուսանք, որ աշխարհում ձեռնարկված միջոցներն ուշացած չեն»:
Խաչատուր Գասպարյան. հ.գ.թ., բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան.
«Հուշագիրն, իհարկե՛, ստորագրված փաստաթուղթ է, բայց թուղթը մինչև վերածվի պրակտիկ գործունեության՝ ժամանակ է պետք: Իսկ դա նշանակում է՝ բարի կամք, համագործակցելու պատրաստակամություն: Այս հուշագրի գլխավոր առաքելությունն այն է, որ նույն նպատակի շուրջ հավաքվում են հոգեկան առողջության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Դա շրջադարձային կարող է լինել: Ցանկանում եմ նշել նաև, որ հոգեկան առողջությունը ազգային անվտանգության խնդիր է: Ամբողջ աշխարհում արդեն հասկացել են, որ չկա առողջություն` առանց հոգեկան առողջության:
Ե՛վ պատերազմը, և՛ կովիդն ավելի են սրում տագնապային բնույթի խանգարումները, ավելացնում հետտրավմային, սթրեսային խանգարումների քանակը:
Բոլոր մարտահրավներին հնարավորին լավ արձագանքելու համար փորձում ենք առաջին անգամ պետական հովանու ներքո համախմբել, միավորել այն մեծածավալ կամավորական աշխատանքը, որն իրականացվում էր մեր ՀԿ-ների, առանձին մասնագետների կողմից:
Այսօրվա միջոցառման նպատակն էր նաև միջազգային հարթակի փորձառությունը տեղափոխել մեր երկիր և փորձել մեկտեղել մեր ուժերը»:
Սերգեյ Խաչատրյան. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրեն
«Կոալիցիայի ստեղծման նշանակությունը կապված է առկա խնդիրների հսկայական ծավալի հետ: Պետք է հասկանանք, որ հոգեկան առողջությունը ո՛չ միայն առողջապահության նախարարության խնդիրն է, այլ նաև՝ հասարակության: Ուստի բոլոր գերատեսչությունները, որոնք ներգրավվում են կոալիցիայում, պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերեն: Մենք հաճախ խոսում ենք հոգեբուժական ծառայությունից, բայց իրականում խնդիրն ավելի լայն է: Հոգեկան առողջության մեջ հոգեբուժությունն ընդամենը մի փոքր մաս է կազմում: Պետք է խոսենք նրա կանխարգելման մասին, մանկապարտեզներում, դպրոցներում երեխաներին արդեն պետք է սովորեցնել հոգեպես առողջ լինել: Կարծում եմ, այս կոալիցիայի ամենակարևոր դերակատարությունը լինելու է հենց դա՝ սովորեցնել հասարակությանն ապրել հոգեպես առողջ:
ՀԱՊԱԿ-ը մեծ քայլերով արդեն զարգացման մեջ է, լայնածավալ վերանորոգում, ավելի ճիշտ՝ վերակառուցում: Եվ դա ո՛չ միայն շինարարական, այլ նաև առողջապահական, կազմակերպչական աշխատանք է՝ նոր մոտեցումներով, նոր իմաստներով, նոր և մեծ փոփոխություններով:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն