ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում կայացավ Հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների 5-րդ համագումարը
Բժշկական բուհում կայացավ Հայ համաճարակաբանների, մանրէաբանների և բժշկական մակաբուծաբանների հինգերորդ համագումարը։
Համագումարը միավորում էր տեղական և միջազգային փորձագետներին՝ նշված ոլորտում իրենց ձեռքբերումներն ու տեսակետները ներկայացնելու համար:
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկաներին հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմենի Մուրադյանի ողջույնի խոսքը։
«Այս համագումարը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն համընկնում է բուռն աշխարհաքաղաքական և բժշկագիտական զարգացումների հետ: Բժշկական մարտահրավերների տեսանկյունից, կարելի է ասել, որոշակի բեկումնային փուլում ենք գտնվում։ Մեզ մոտ տարբեր տեսակի հետաքրքիր հետազոտություններ են կատարվում, և մոտակա ամիսներին կանխատեսում ենք հոդվածային որոշակի փոթորիկ», - նշեց պրոռեկտորը։ Այս ընթացքում, նրա խոսքով, բժշկական համալսարանի՝ համաճարակաբանության ոլորտի մասնագետներն ակտիվ շփումներ են ունեցել հանրության հետ և կարողացել են իրենց լուման ունենալ գրագետ հասարակության կրթման գործում։
«Բժշկական համալսարանը որդեգրել է քաղաքականություն՝ իր 100-ամյակը շնորհավորելու ոչ թե 1 կամ 2 շքեղ միջոցառման տեսքով, այլ մի շարք գործնական միջոցառումների տարափով։ Նման միջոցառման անցկացումը մայր բուհում խորհրդանշական է, քանի որ ոլորտի ականավոր մասնագետները տարիներ շարունակ կրթվել են այս պատերի ներսում», - ավելացրեց Կոնստանտին Ենկոյանը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղուն աշխատանք:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ՝ նախատեսված է 15 զեկույց։ «Համագումարի երկրորդ մասում ունենք 4 զեկույց կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ», - հավելեց նա։
Լոնդոնի Արևմտյան համալսարանի հայազգի պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց․ «Հայաստանում պետք է կարողանանք այնպիսի հետազոտություններ անել, որոնց ընթացքում կօգտագործվեն ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաները և հնարավոր կլինի համաշխարհային ասպարեզում ավելի շատ տվյալներ զեկուցել։ Այդ տեխնոլոգիաները կօգնեն ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ և կնպաստեն հայ գիտնականների ավելի մեծ նվաճումներին»։
Արձագանքելով պրոֆեսորին՝ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն ԵՄ «ՀՈՐԻԶՈՆ-2020» TWINNING ծրագրրի հաղթող է: «Մենք պատրաստ ենք համարժեք, թիրախային համագործակցության, որը կտա հստակ արդյունք», - շեշետեց նա։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Վարդան Հովասափյանը ներկայացրեց «Համաճարակաբանություն՝ անցյալը, ներկան, ապագան (համաճարակաբանության պատմության հակիրճ ակնարկ և առավել արդի խնդիրների ամփոփում)» թեմայով զեկույցը։
«Դժվար է հստակ նշել, թե երբ է սկսվել համաճարակաբանության պատմությունը, քանի որ շատ վաղուց մարդիկ փորձել են պաշտպանվել վարակիչ հիվանդություններից՝ օրինակ, փոխելով իրենց բնակության վայրը, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, միայն 4-րդ դարում վարակիչ հիվանդությունների վրա կանգ առավ մեծանուն բժիշկ Հիպոկրատը, որն էլ տվեց վարակիչ հիվանդությունների առաջին նկարագիրը», - ասաց Վարդան Հովասափյանը։ Մասնագետն անդրադարձավ նաև հայ գիտնականներին և մեծանուն բժիշկներին՝ ընդգծելով նրանց գործունեության կարևորությունը։
ՌԴ առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի Ներհիվանդանոցային վարակների մոլեկուլային համաճարակաբանության լաբորատորիայի վարիչ Մարինա Չերնուխան առցանց ներկայացրեց «Մուկովիսցիդոզով հիվանդների մոտ թոքերի քրոնիկ ինֆեկցիայի մոլեկուլային համաճարակաբանությունը» խորագրով զեկույցը։ Մասնագետն առանձնակի ուշադրություն հրավիրեց մոլեկուլային տեխնոլոգիաների զարգացման և գիտական հետազոտությունների տարբեր ասպարեզների վրա դրանց ազդեցության թեմայի ուղղությամբ։
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն