Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Անցկացվեց գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով

ԵՊԲՀ. Անցկացվեց գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով

Բժշկական մայր բուհում կայացավ գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով, որին մասնակցում էին գաստրոէնտերոլոգներ, էնդոսկոպիստներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, վիրաբույժներ, ուռուցքաբաններ, ճառագայթաբաններ։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հանդես գալով բժշկական համալսարանի անունից՝ փոխանցեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ողջույնը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ բարի աշխատանքային շաբաթ մաղթելով:

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բազայի հիման վրա ծավալվող այս համատեղ «գաստրո-էնդո-հեպատո» գործունեությունը մեզ համար շատ ողջունելի է, և բժշկական համալսարանը բավականին մեծ ջանքեր և ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում այս ուղղությունը զարգացնելու համար: Ուղղությունը բավականին հետաքրքիր է, և ես չէ, որ ձեզ՝ մասնագետներիդ պետք է ասեմ, որ լուրջ հայտնագործություններ են արվել այս դաշտում: Շուրջ 3 նոբելյան մրցանակի արժանացած հետազոտություններ ձեր ոլորտից են, օրինակ ստամոքսի և աղիների խոցին վերաբերող: Բոլորս հիշում ենք, որ 2016 թվականին հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերողը մեզ հետ էր՝ Հայաստանում, և կիսվեց այն ճանապարհով և ուղով որով անցել է և հայտնաբերել հելիկոբակտեր պիլորին: Կցանկանամ, որ դուք կարողանաք թիրախային աշխատաժողով ունենալ և կիսվել ձեր մտքերով»,-ընդգծեց բուհի պրոռեկտորը:

Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Մանիկ Գեմիլյանը ներկաներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ ուրախությամբ նշեց, որ գաստրոէնտերոլոգիան  այսօր ամենաարագ, դինամիկ զարգացող ոլորտներից է: «Էնդոսկոպիան մեր երկրում համարվում է առանձին մասնագիտություն: Սակայն, լինելով առանձին մասնագետներ, էնդոսկոպիստները և գաստրոէնտերոլոգները չեն կարող առանց իրար աշխատել: Շատ կարևոր է, որպեսզի թիմային աշխատանքը լինի մեր հիմնական շարժիչ ուժը: Այսօրվա գիտաժողովը, թերևս, այս առումով առաջինն է՝ հուսալով, որ այն հետագայում կդառնա շարունակական: Այսօր հենց այդ գաղափարի ներքո  փորձել  ենք ներկայացնել  նոր մեթոդներ, որոնք աշխարհում առաջատար են, և արդեն հասանելի են Հայաստանում: Կներկայացնենք մեր բաժանմունքում եղած կլինիկական դեպքերի օրինակներ: Օրինակ, ինչպես կարելի է օգտագործելով միջազգային ապացուցողական ուղեցույցերը  և նորագույն  մեթոդները՝ որոշակի հաջողության հասնել  պացիենտների ախտորոշման և վարման գործընթացում»,-նշեց Մանիկ Գեմիլյանը՝ ներկաներից ակնկալելով ակտիվ մասնակցություն:


«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Աղեստամոքսային էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Կարեն Մանուկյանը մասնակիցների հետ կիսվելով մասնագիտական փորձով՝ նշեց,որ  բաժանմունքին մշտապես տրվել են հնարավորություններ, որոնք լիարժեք օգտագործվում են և բաժանմունքի ստեղծման 4 տարիների ընթացքում ոչ  մի խոչընդոտ չի եղել: «Կփորձենք անել ավելին, միջամտությունները դարձնել ավելի ընդարձակ, պացիենտների հիվանդությունների ախտորոշման և բուժման տակտիկանների մեջ ավելի լուրջ հաջողություններ ունենալ: Այսօրվա զեկուցումը ընդհանուր առմամբ էնդոսկոպիայի բաժնի զեկուցում է, սակայն էնդոսկոպիան այսօր արդեն չի կարելի համարել մեկ մասնագիտություն, կամ մեկ ճյուղ, բազմաթիվ այլ մեթոդներ են ի հայտ եկել, որոնք տարբեր ոլորտների հետ ասոցացվում են»,-հավելեց Կարեն Մանուկյանը՝ այնուհետև հանդես եկավ «էնդոսկոպիան Հայաստանում, կապսուլային էնդոսկոպիա, 3-րդ տարածության էնդոսկոպիա, էնդոսոնոգրաֆիա» թեմայով զեկույցով:

«Քրոնիկական պանկրեատիտի ախտորոշիչ ալգորիթմ և բուժական մարտավարությունը. քննարկում կլինիկական դեպքի օրինակով» զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ասյա Գաբրելյանը:


«Արդյո՞ք այրոցը միշտ ԳԷՌՀ դրսևորում է» թեմայով կլինիկական դեպքի օրինակով քննարկում եղավ ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Արեն Ներսիսյանի կողմից:

«Նեյրոգաստրոէնտերոլոգիա: Մանոմետրիա, իմպեդանս-pH-մետրիա» թեման ներկայացրեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Աղեստամոքսային էնդոսկոպիայի բաժանմունքի բժիշկ-գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ Աստղիկ Խալաթյանը:

Զեկուցումներով հագեցած գիտաժողովում նեղ մասնագետները վստահ են՝ իրենց գիտելիքները կիսվելով գործընկերների հետ կնպաստեն Հայաստանում այս ոլորտների շարունակական զարգացմանը:

 

Անցկացվեց գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով Անցկացվեց գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով

Անցկացվեց գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ