ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Դեղագիտական միջազգային կոնգրեսը համախմբել էր ոլորտի առաջատարներին
Հունիսի 11-12-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ երկար սպասված «Դեղագիտություն» միջազգային կոնգրեսը։ Ակտիվ մասնակցությունը և հետաքրքրությունը կոնգրեսի նկատմամբ բավական մեծ էր: Կոնգրեսը նախ տարբերվող էր նրանով, որ ներառված էին ինչպես դեղագիտական ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ նեղ մասնագիտական թեմաներ՝ դեղագետների աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար: Մասնակից դեղագետները ստացան մանրամասն տեղեկատավություն ՇՄԶ կրիդիտավորման, իրենց աշխատանքային իրավունքների ու հնարավորությունների, դեղերի որակի ստանդարտների մասին, ինչպես նաև հնարավորություն ունեցան լսելու բժիշկ-գործընկերների զեկույցները հատկապես այն հիվանդությունների ու վիճակների շուրջ, որոնցով պայմանավորված՝ պացիենտները շատ են դիմում դեղատներ առանց բժիշկների դեղատոմսի:
Կրեդիտավորված կոնգրեսի կազմակերպիչ, MedProgress հիմնադրամի և Բիոէլեմենտների հետազոտության հայկական ասոցիացիայի նախագահ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը դեղագետների համար կազմակերպվում է առաջին անգամ, բայց շարունակական է լինելու, քանի որ խնդիր կա մեկ հարկի տակ հավաքել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին, դեղագետների համար ստեղծել կրթվելու ու կապեր հաստատելու հնարավորություն, համատեղ քննարկել ամենակարևոր խնդիրները դեղագիտության ոլորտում: Ու պատահական չէ, որ կոնկգրեսին մասնակցում էին ոլորտին առնչվող բոլոր առաջատար հաստատությունները՝ ԵՊԲՀ, Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության կենտրոն, բոլոր խոշոր դեղագործական ընկերությունները...
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Պատշաճ դեղագործական գործունեությունների դիտարկման բաժնի ղեկավար Մկրտիչ Շաքարյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում մասնագետների պարբերաբար հանդիպումները կարևորագույն և անառարկելի դեր ունեն։ Պետական կարգավորման ոլորտներին, մասնավոր ընկերությունների գործունեությանը ուղղված հարցերի քննարկումնը, ինչպես նաև փորձի փոխանակումը թույլ կտա մասնագետներին լինել ավելի տեղեկացված, ինչը կնպաստի, որ դեղերի ոլորտը Հայաստանում լինի ավելի բարձր մակարդակի վրա:
Միջոցառման թերևս ամենաառանցքային հատվածներից մեկը պանելային քննարկումն էր, որին մասնակցում էին դեղագիտական կրթության ներկայացուցիչները և դեղագործական առաջատար ընկերությունների ղեկավարները։ Առաջնահերթ թեմաներն էին՝ ինչու կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին և ինչու Հայաստանում դեղագետի մասնագիտության նկատմամբ չկա մեծ պահանջարկ։
Շտադա ընկերության տարածաշրջանային ղեկավար Արմեն Հակոբյանը նկատեց, որ խոշոր, զարգացած երկրներում դեղագետի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, իսկ Հայաստանում այդպես չէ, քանի որ դեղագործությունը մասնատված է բժշկությունից, չի ընկալվում որպես լուրջ ներուժ ունեցող ոլորտ, որի զարգացումը պետք է լինի առաջնայիններից մարդկանց առողջությունն ապահովելու համար:
«Servie» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գագիկ Վելիջանյանը իր խոսքում նշեց, որ այժմ դեղագիտությունը բժշկակական գիտության շարժիչ ուժերից մեկն է, և առանց դեղագիտության ինովացիաների հնարավոր չէ պատկերացնել արդի բժշկությունը և պացիենտի լիարժեք բուժումը։Նա նշեց, որ նմանատիպ միջոցառումները երիտասարդ սերնդի համար մոտիվացիայի մեծ աղբյուր կարող են լինել, ուստի ավագ սերնդի մասնագետները պետք է կիսվեն իրենց փորձով և ձեռքբերումներով։Նա ողջունեց նման ձևաչափով կոնգրեսի անցկացումը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։
Ալֆա Ֆարմ դեղատնային ցանցի տնօրեն Միքայել Մացակյանն էլ կարևորեց կադրերի ճիշտ ընտրության հարցը։Նա շեշտեց, որ աշխատաշուկարում անհրաժեշտ են ձգտող, նորություն բերել ցանկացող ակտիվ կադրեր։ Սրա համար, սակայն, պետք է ապահովել համապատասխան կրթական համակարգ։ Այն որ կրթությունը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին ակնհայտ է, պետք են փոփոխություններ, որպեսզի կրթությունը սպասարկի բիզնեսին ու երիտասարդները ձգտեն դառնալ դեղագետ:
Ինչպես նշեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հանրային առողջության մասնագետ Մարտա Սիմոնյանը, դեղագետի մասնագիտությունը լայն հնարավորություններ է տալիս, սակայն մեր շուկայում առկա կադրային խնդիրներից մեկի պատճառը դեղատների մեծ քանակն է։ Նա նկատեց նաև, որ մասնագիտական կողմնորոշման խնդիր կա դեռևս դպրոցական տարիներից, քչերն են, որ փոքր տարիքում երազում են դեղագետ դառնալ, քանի որ մասնագիտության վերաբերյալ ինֆորմացիայի պակասը շատ է, պետք է ավեի շատ աշխատանք տանել մասնագիտությունը պահանված դարձնելու համար:
Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի Կեսաբժշկության ու Ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնի ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատեց, որ կրթական հաստատություններում պետք է ավելի շատ լինեն գործնական դասերը, որպեսզի կադրերն ավելի պատրաստ մտնեն շուկա:
Հավելենք նաև, որ դեղագետները հենց տեղում հնարավորություն ունեցան շփվել գործատուների հետ՝ մոտենալով դեղագործական խոշոր ընկերությունների տավարաներին, ովքեր ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերն ու ընդունում ինքնակենսագրականներ:
Կոնգրեսի ասելիքն այսքանով չսահմանափակվեց: Կոնգրեսի ընթացքում ելույթ ունեցան նաև Մեդպրոգրես հիմնադրամի միջազգային գործընկերները՝ Pharma&Medical Recruitment, SFE&Marketing Excellence Academy ընկերությունների ղեկավարները՝ պատմելով մասնակիցներին աշխատանք գտնելու արդյունավետ հարթակների մասին: Իսկ կոնգրեսի երկու օրն էլ ամփոփվեց Դեղագործական ընկերությունների թրեյնինգ բաժիններում 30 տարվա ղեկավարի փորձ ունեցող, ԵԱՏՄ և ԱՊՀ տարածաշրջանի ամենահայտնի թրեյներ՝ Մաքսիմ Կլեբանովսկին, ով ներկաներին տեղում փոխանցեց պրակտիկ գիտելիքներ՝ ինչպես հաղորդակցվել հաճախորդների հետ ու դառնալ սթրեսակայուն: Մասնակիցները հեռացան մեծ բավանականության զգացողությամբ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն