ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում. med-practic.com
Երևանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ 2022թ. հունիսի 24-25-ը անցկացվեց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով: Այն նախատեսված էր ակնաբույժների, ուռուցքաբանների, ներզատաբանների, ճառագայթաբանների համար:
Թեման Հայաստանում քիչ է արծարծված, և դրանով իսկ գիտաժողովի հետաքրքրությունն ու կարևորությունը մեծ է:
Միջոցառման համակազմակերպիչներն են՝ «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամը, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (Armenian EyeCare Project) և Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան: Բանախոսությամբ հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից (ԱՆ Հելմհոլցի անվան ազգային ակնաբուժական հետազոտական կենտրոն), Իսրայելից և ԱՄՆ-ից:
Գիտաժողովի շրջանակում զրուցեցինք գիտաժողովի կազմակերպիչների և բանախոսների հետ:
Աննա Միքայելյան, «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն
«Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ում 2020 թվականի դեկտեմբերին 44-օրյա պատերազմից հետո՝ մի խումբ բժիշկների, գործարարների և արվեստի գործիչների կողմից։ Հիմնադրամի առաքելությունն է վերականգնել պատերազմի հետևանքով տուժած հայ երիտասարդների կյանքը՝ վերականգնողական բուժման միջոցով։
2021թվականի ընթացքում պրոթեզավորման ծրագրի շրջանակում պատերազմի հետևանքով ստորին վերջույթներ կորցրած երիտասարդները ստացան 85 գերժամանակակից պրոթեզ։ Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում կատարվեցին 100-ից ավելի վերականգնողական վիրահատություններ։
Մեր հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մեկ այլ կարևոր ուղղություն է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը։ Մենք մշտապես կանգնում ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք օգնում են մեր բժիշկներին նոր գիտելիք ձեռք բերելու, ծանոթացնում միջազգային լավագույն փորձին: Այս կերպ նաև նպաստում ենք մեր և արտերկրի բժիշկների հետագա համագործակցությանը։
Այդ առումով կարևորում ենք նաև այս գիտաժողովը, քանի որ բավականին չարծարծված թեմա է ընտրված: Գիտաժողովի բանախոսները հիմնականում ժամանել են Մոսկվայից՝ Հեմհոլցի անվան կլինիկայից, փոխանցելու իրենց հարուստ մասնագիտական փորձը:
Հիմնադրամի ապագա ծրագրերից է Հայաստանում ստեղծել բժշկության և վիրաբուժության գերժամանակակից կենտրոն, որը կծառայի որպես կրթական կենտրոն նույնպես։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի վիրասրահներից միանալու աշխարհի տարբեր ծայրերում գտվող վիրահատարանների հետ և առցանց հետևել կատարվող վիրահատություններին։
«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ի (Armenian EyeCare Project) հետ առաջին անգամ ենք համագործակցում, հուսամ, շարունակական կլինի, քանի որ ակնաբուժության ոլորոտում նրանք բավականին մեծ փորձ ունեն, գիտեն բոլոր խնդիրները և այն ուղղությունները, որտեղ պետք է աշխատանք և ջանք գործադրել:
Նունե Եղիազարյան, «Հայկական ակնաբուժության նախագիծ» (Armenian EyeCare Project) բարեգործական հիմնադրամի տնօրեն
- «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը ստեղծվել է 1992 թվականին ամերիկահայ ակնաբույժ դոկտոր Օհաննիսյանի կողմից, ով Հայաստան էր եկել կառավարության հրավերով՝ այդ ծանր ժամանակում Հայաստանին աջակից լինելու: Այդ տարիներին Հայաստանը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական տարբեր խնդիրների առջև էր հայտնվել: Սկզբում դա միանգամյա այց էր և՛ սեփական Հայրենիքը տեսնելու, և՛ իր ուժերի ներածի չափով օգտակար լինելու: Սակայն հետագայում ամեն բան այլ ընթացք ունեցավ, և արդեն 30 տարի անխոնջ աշխատում է, որ Հայաստանի ակնաբուժությունը զարգացում ապրի:
Այս տարի` 2022-ին, «Հայկական ակնաբուժության նախագծի» 30-ամյակն է:
Առաջին 10 տարվա ընթացքում «Հայկական ակնաբուժության նախագիծն» տարին 2 անգամ էր ամերիկացի բժիշկներ էր հրավիրում Հայաստան՝ կազմակերպելու հայ բժիշկների վերապատրաստումներ, բանախոսելու համաժողովներին: Դա կառուցվածքային ծրագրերի սկիզբն էր: Այդ ժամանակ Հայաստանում իրականացրեց շարժական հիվանդանոցի գաղափարը, որը գրեթե 20 տարի է շրջում է Հայաստանի մարզերով, կատարում անվճար բարեգործական հետազոտություններ, բուժում, վիրահատություններ:
Աշխատանքներ են կատարվել մարզային ակնաբուժության վերականգնման ուղղությամբ: Ստեղծվել է մարզային 5 ակնաբուժական կենտրոն՝ Իջևանում, Լոռիում, Շիրակում, Վայոց ձորում և Սյունիքում: Ներկայում ախտորոշիչ կենտրոններ են հիմնվում այն մարզերում, որտեղ կենտրոններ չկան:
Ինչպես ներկայացվեց գիտաժողովի ժամանակ, մեր երկրի համար շատ ենք կարևորում կրթական ոլորտը: Իրականացնում ենք ակնաբույժների, ընտանեկան բժիշկների բազմաթիվ վերապատրաստումներ, համաժողովներ:
«Հավերժական ազգ»-ի հետ սա առաջին, բայց շատ խոստումնալից համագործակցությունն է կրթական ոլորտում: Այս կազմակերպության շնորհիվ Հայաստան են ժամանել նաև շատ հետաքրքիր մասնագետներ, որոնց հետ աշխատանքը շատ օգտակար կարող է լինել հայ բժիշկների համար:
Աշխատում ենք նաև ոչ կառավարական ֆրանսիական «Լույս» կազմակերպության հետ, գործարկում ենք ակնաբուժական դպրոց` Գյումրիում:
Անուշ Ամիրյան, Հելմհոլցի անվան Ակնաբուժության ազգային բժշկական կենտրոնի օֆթալմոլոգիայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր
Երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ օֆթալմոօնկոլոգիայով: Հայրենի երկրում՝ Հայաստանում, հայրենակիցների հետ այսպիսի հանդիպում կազմակերպելու գաղափարը, երազանքը վաղուց կար: Իրականացնելուն նպաստեց Գյումրիում կազմակերպված գիտաժողովները, որոնց մասնակցում էին արտերկրում ապրող մեր հայրենակիցները: Նրանք նվիրյալ վիրաբույժներ են, որոնք 44 –օրյա պատերազմի ժամանակ՝ թողնելով իրենց աշխատանքը, ընտանիքը, մեկնեցին Արցախ` փրկելով բազմաթիվ կյանքեր:
Արդյունքում կազմավորվեց «Հավերժական ազգ» հիմնադրամը:
Հույս ունենք, որ այս հանդիպումը նույնպես խթան կլինի հետագա արդյունավետ համագործակցության: Ի վերջո, հայկական և ռուսական դպրոցները շատ մոտ են, և մեզ համար հեշտ է միմյանց հասկանալը:
Այսօր տեսնելով այսքան շատ մասնակիցների, այդքան հետաքրքրությունից փայլող աչքեր, հասկացանք, որ զուր չէր մեր նախաձեռնությունը:
Սվետլանա Սահակյան, Հելմհոլցի անվան Ակնաբուժության ազգային բժշկական կենտրոնի օնկոօֆթալմոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր, բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ
Ես ներկայացնում եմ օֆթալմոօնկոլոգիայի ուղղությունը, ինչը կարևոր ուղղություն է, քանի որ, եթե ժամանակին ուռուցքը հայտնաբերվի, հիվանդին կարող ենք փրկել: Այդ առումով այս գիտաժողովը շատ կարևոր է:
Այսպիսի մեծ մասշտաբով առաջին անգամ ենք հանդիպում: Հաճախ դասախոսություններով այստեղ մասնակցել ենք որևէ կլինիկայի բժիշկների կազմակերպած գիտաժողովներին: Բայց այս գիտաժողովը մեծ ընդգրկում ունի՝ տարբեր կլինիկաների մասնակցությամբ է և ներառում է նաև կրթական ծրագիր:
Մենք մեր ինստիտուտի ղեկավարության` ակադեմիկ Վլադիմիր Ներոևի օգնությամբ, հավաքեցինք բժիշկների խումբ, որոնցից 10-ը հայ են, ովքեր պատրաստակամ են իրենց փորձն ու գիտելիքները ներկայացնելու հայ մասնագետներին, Երևանում հիմնելու կենտրոններ, մասնագետներ ընդունելու մեր ինստիտուտում:
Ցանկալի կլիներ առանձին կենտրոն, թեկուզ փոքրիկ աշխատասենյակ ունենալ որևէ ախտորոշիչ կենտրոնում՝ աչքի ուռուցքների ախտորոշման բոլոր հնարավորություններով: Այդ դեպքում մեր խորհրդատվությունը, օգնությունը հեռավորության վրա անգամ՝ լուսանկարներով և այլ նյութերով հնարավոր կլիներ և առավել արդյունավետ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն