Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Ձեր կոչումն է բժիշկ, նշանաբանը՝ կյանք». բժշկական մեկդարյա բուհն այս տարի ավարտեց 790 շրջանավարտ․

«Ձեր կոչումն է բժիշկ, նշանաբանը՝ կյանք». բժշկական մեկդարյա բուհն այս տարի ավարտեց 790 շրջանավարտ․

Բժշկական մեկդարյա բուհի այս տարվա 790 շրջանավարտ կհամալրի «սպիտակ բանակի» շարքերը՝ ներգրավվելով բարդ, նվիրական առաքելությանը՝ ապաքինելու մարդկանց, փրկելու կյանքեր:

«Այսօր ևս մեկ անգամ պատիվ ունենք պատասխանատվությամբ ասելու, որ մենք ենք բժշկության կերտողները և ստեղծողները, որը և մեր ժողովրդի, և մեր  հայրենիքից հազարավոր կլիլոմետրեր հեռու ամենամարդասիրական, ամենաազնվաբարո աշխատանք է, որը երբեք չես կարող կոչել գործունեություն, դա կոչում է»,- ազդարարելով Գիտական խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկի մասին նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ շրջանավարտները  մտնում են մեծ և պատասխանատու կյանք, որտեղ  քննություններին ու ստուգարքներին, ներկաներին և բացականերին կփոխարինի մշտապես ներկա լինելու, գերացանց հանձնվող քննության պարտավորությունը:

«Ձեր ձեռքերում են լինելու մարդկային կյանքեր, առողջություն, խեղաթյուրված ճակատագրեր կամ երջանկացած, երախտիքով լի աչքեր: Խիզախ եղեք ձեր գիտելիքները սփռելու հարցում անգամ եթե դա բիրտ և անհաղթահարելի ուժի է հանդիպում: Առողջ եղեք, որ առողջացնեք: Ձեր խնդիրները չպետք է հասանելի լինեն ձեր բուժառուներին: Նրանք ձեր մեջ պետք է տեսնեն առույգ, զվարթ, կենսուրախ և պատրաստակամ ոգի»,-ասաց բժշկական բուհի ռեկտորը` շեշտելով, որ այսօր համալսարանն ավարտող սերունդը ուսումնական քննություններից զատ նաև համավարակի և պատերազմի մարտահրավերով ու փորձությամբ անցավ:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը շնորհավորելով շրջանավարտներին բարի երթ և ծրագրերի իրականացում մաղթեց:

«Բժշկական համալսարանը ազդարարեց ևս մեկ քննաշրջանի ավարտ, ազդարարեց նոր բժիշկները մուտքը մեծ բժշկություն, Հայաստանի հանրապետության և աշխարհի բժշկություն: Թանկագին շրջանավարտներ, դուք հաղթահարեցիք այս ավարտական քննաշրջանը ևս, ինչի առթիվ շնորհավորում եմ ձեզ: Ուսանողական տարիները ձեր կյանքի ամենագեղեցիկ ժամանակահատվածն են, երբ ընտանիքի հետ միասին ձեզ համար հոգ են տանում ձեր դեկանները, նրանց տեղակալները, համալսարանի ադմինիստրացիան: Յուրաքանչյուր ամբիոն, դասախոս իր հնարավորությունների սահմաններում փորձում է օգնել ձեզ, տալ գիտելիքներ: Այդ հիմնարար գիտելիքները օգնելու են ձեզ դառնալ լավ մասնագետներ»,-ասաց Սուրեն Ստեփանյանը` ավելացնելով, որ  բժշկության բոլոր բնագավառները սրընթաց զարգացում են ապրում, և համընթաց քայլելու համար  պետք է շարունակաբար կարդալ,  վերապատրաստվել, ծանոթանալ նորություններին:

 

«Ձեր կոչումն է բժիշկ, նշանաբանը՝ կյանք». բժշկական մեկդարյա բուհն այս տարի ավարտեց 790 շրջանավարտ․


«Այսօր բժշկության մեծ ու պատասխանատու աշխարհ ենք ճանապարհում մի մեծ սերունդ: Դուք տոկուններից եք, որ հաղթահարեցին շատ դժվարություններ, պատերազմ և համաճարակ: Դուք ընտրել եք և ընտրված եք, դուք ընտրել եք, վստահել եք մեզ և մեր բուհին, մենք հավատացել ենք ձեզ և ձեռք ձեռքի բռնած անցել բժշկական կրթության բարդ ու դժվարին ճանապարհը: Բժշկի մասնագիտությունը ամենահետաքրքիր և բարդ ընթացքի սկիզբն է, դուք անընդհատ հանդիպելու եք կյանքեր փրկելու գործընթացին, դուք առաջինն եք, որ չեք համաձայնվելու այդ պարտության հետ: Բժշկի մասնագիտությունը կոչում է, այսուհետև նաև ձեր ճակատագիրը: Ես հպարտ եմ ձեզանով, շնորհավորում եմ անուն առ անուն, սիրտ առ սիրտ, դուք արժանապատիվ շարունակելու եք բժշկի աստվածաշնորհ գործը, ձեր կոչումն է բժիշկ, նշանաբանը՝ կյանք, բարին ընդ ձեզ սիրելիներս»,-ջերմորեն շնորհավորելով սիրելի սովորողներին նշեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:

 

Բժշկի բարձր կոչումը ստանալու առիթով շնորհավորական խոսք հղեց  Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը.

«Իմ շատ  սիրելի ուսանողներ, արդեն իսկ դիպլոմավորված մասնագետներ, ուսումնառության ձեր անցած հինգ տարիների ընթացքում ձեզ բաժին հասան ոչ ստանդարտ ձևաչափի ատեստավորումներ, ոչ ավանդական ուսումնառության տարբերակներ, ինչպես նաև տարբեր ճակատներում ձեր մասնագիտական փորձը օգտագործելու փորձառություններ, որոնք հաղթահարեցիք պատասխանատվությամբ»:

Ընդգծվեց, որ մեծ է ուսանողների դերը կամավորական հսկայական աշխատանքներ իրականացնելու գործում, պատերազմում` լինելով զինվորների և բժիշկների թիկունքին:

«Այսօր միայն տոն չէ, այլ պահ է ի մի բերելու, հանրագումարի բերելու այսքան բարդ տարիների աշխատանքի արդյունքները, որը կատարվել է համալսարանի վարչակազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ձեր` ուսանողների, այժմ շրջանավարտների կողմից»,- ասաց Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը` հիշեցնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհի շրջանավարտ լինելը նաև պարտավորություն է և պատասխանատվություն:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը շնորհավորելով շրջանավարտներին, Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին նշեց, որ ռազմական բժշկի մասնագիտությունն ամենակարևոր մասնագիտություներից է, ինչը մեկ անգամ ապացուցվեց 44-օրյա պատերազմի ժամանակ.

 

«Ձեր կոչումն է բժիշկ, նշանաբանը՝ կյանք». բժշկական մեկդարյա բուհն այս տարի ավարտեց 790 շրջանավարտ․


«Լավագույն բժիշկ, առավել ևս զինվորական բժիշկ դառանալու ճանապարհին ձեր հերոսացած ընկերների անցած ուղին, հերոսությունները, նրանց անսահման սերը հայրենիքի, զինվորի կյանքի նկատմամբ, պետք է ձեզ համար դառնան հաղթանակի և վերելքի փարոս: Մի մոռացեք՝ դուք եք մեր երկրի ապագան և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունն ու բարօրությունը: Թող ոչ մի խոչընդոտ չլինի մեծ բարձունքներ գրավելու և հաղթանակներ կերտելու ձեր ճանապարհին»:

«Պետք  է լինեք ճկուն, ստեղծարար և հնարավորություն ունենաք նաև ունենալ քննադատական մտածելակերպ: Իմ խորհուրդն է երբեք չխուսափել քննարկել մասնագիտական հարցերը ձեր ավագ գործընկերների, ուսուցիչների հետ` սխալներից խուսափելու համար: Պետք է հիշեք` աշխարհի որ անկյունում էլ  մասնագիտական գործունեություն ծավալեք, բժշկական համալսարանի մեծ ընտանիքի մասն եք կազմում»,- օտարերկրացի ուսանողներին դիմելով նշեց  դեկան Գայանե Ավետիսյանը` մաղթելով հաջողություններ ապագա մասնագիտացման ճանապարհին:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների երդման արարողությամբ:

Միջոցառումն ունեցավ նաև անակնկալ մաս` ամուսնության առաջարկ: Շրջանավարտներից մեկն անակնկալ մատուցեց իր սիրելիին, ԵՊԲՀ շրջանավարտի` հրապարակային ամուսնության առաջարկություն անելով ստացավ դրական պատասխան:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 383, ստոմատոլոգիական 157, դեղագիտական 36, օտարերկրացի ուսուցման դեկանատի 199 ուսանող, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի 15 կուրսանտ ավարտեց համալսարանը` մուտք գործելով մասնագիտական կայացման նոր շրջափուլ, կյանքի նոր, առավել պատասխանատու մեկնակետ:

Ավարտական երեկոն եզրափակվեց «Hayat Project» խմբի երաժշտական ուրախ կատարումներով:

 

«Ձեր կոչումն է բժիշկ, նշանաբանը՝ կյանք». բժշկական մեկդարյա բուհն այս տարի ավարտեց 790 շրջանավարտ․

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ