Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կրկին մասնագիտական եռուզեռ էր։ Այս անգամ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցն իր տանիքի ներքո էր հյուրընկալել կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու բուժմանը, կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովը։

Բուհի հերթական ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին հայ և արտասահմանցի կրծքագեղձի վիրաբույժներ Հայաստանից, Իսպանիայից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Մեքսիկայից և Վրաստանից։

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, փաստեց, որ պրակտիկ բժշկության արդի արագընթաց զարգացումները թելադրում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական ընդհանուր դաշտի ստեղծում, տարբեր երկրների մասնագետների՝ համատեղ և արդյունավետ աշխատելու, համագործակցելու անհրաժեշտություն, համաժողովների կազմակերպում, փորձի փոխանակում, մասնագիտական ունակությունների կատարելագործում և նոր տեխնոլոգիաների ներդրում։

«Գիտաժողովի նպատակն է քննարկել կրծքագեղձի չարորակ գոյացությունների վաղ ախտորոշման, վիրահատական բուժման և կրծքագեղձի վերականգնման ժամանակակից մոտեցումները։ Այս հարցում շատ կարևորվում է խնդրի նկատմամբ մուլտիդիսցիպլինար մոտեցումը և տարբեր մասնագիտությունների տեր բժիշկների համատեղ, համակարգված և թիմային աշխատանքը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանում զգալի հաջողություններ են գրանցվել կրծքագեղձի չարորակ գոյացությունների վաղ ախտորոշման, կոնսերվատիվ և վիրահատական բուժման ասպարեզում։ Սակայն բժշկագիտությունը սրընթաց քայլերով է առաջ գնում ու նպաստում առողջապահության ոլորտում ավելի արդյունավետ, օրգանապահպան բուժման եղանակների ամրապնդմանը։ Նման մոտեցումն առավել պահանջված է կրծքագեղձի առողջության պահպանման հարցում։ Այս գիտաժողովը դրա վառ վկայությունն է», - շեշտեց Գառնիկ Ավետիսյանը` հավելելով, որ  ԵՊԲՀ-ն իր գործունեության 100 տարվա ընթացքում մշտապես նպաստել է բուհի բժիշկների շարունակական կրթությանը և մասնագիտական ունակությունների կատարելագործմանը։

«Եռօրյա այս գիտաժողովի հագեցած ծրագիրը, հրավիրված մասնագետների կազմը, մեր երիտասարդ և փորձված բժիշկների լայն մասնակցությունը խոստանում են ակտիվ և արդյունավետ աշխատանք։ Հատկապես հետաքրքիր և կարևոր են կրծքագեղձի վերականգնմանը նվիրված նորագույն մեթոդների և եղանակների ներդրման լայն հնարավորությունները։ Դրանք գտնվում են բարձր տեխնոլոգիաների դաշտում և շատ արդյունավետ են։ Կրծքագեղձի էսթետիկ վերականգնումը լիակատար առողջացումից հետո հնարավոր է դարձնում կնոջ առողջական, հոգեկան, հասարակական և սոցիալական լիարժեք վերականգնումը», - ընդգծեց Գառնիկ Ավետիսյանը՝ բարի երթ և արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն, պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ այս գիտաժողովը նման ձևաչափի արդեն երկրորդ հանդիպումն է։

«Ծրագիրը բավականին հագեցած է, զեկույցները շատ հետաքրքիր են լինելու։ Մենք պլանավորում ենք տարին մեկ կամ նույնիսկ երկու անգամ Վերականգնողական վիրաբուժության երևանյան դպրոցի շրջանակում անցկացնել հետաքրքիր սեմինարներ, միջազգային համագումարներ», - նշեց նա։  

Իսպանացի պլաստիկ վիրաբույժ, կրծքագեղձի վերականգնման մասնագետ Ժաումե Մասիան հայտնեց, որ երկրորդ անգամ է Երևանում։

«Շատ հաճելի է կրկին այստեղ գտնվել։ Ես հնարավորություն ունեցա ծանոթանալ երկրի հետ անցյալ տարի՝ մարտին։ Պետք է ասեմ, որ Հայաստանը և հայ ժողովրդը «գողացան» իմ հոգին, հենց այդ պատճառով էլ նորից այստեղ եմ։ Վստահ եմ՝ կփոխանակենք մեր գիտելիքներրը կրծքագեղձի վիրաբուժության բոլոր ոլորտներում։ Առանցքային անհրաժեշտություն է փոխադարձ կապի հաստատումը։ Մենք պետք է ստեղծենք հարմարավետ միջավայր, ինտերակտիվ կրթական հարթակ արդյունավետ քննարկումների համար», - շեշտեց Ժաումե Մասիան։

Եվրոպայում ճանաչված իրանցի վիրաբույժ Փարիսա Ազիմին ևս անկեղծացավ․ «Երևանում գտնվելով՝ հիշեցի այն հին օրերը, երբ հայկական դպրոց էի գնում Թավրիզում՝ իմ հայրենի քաղաքում։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Իրանում քիչ են կրծքագեղձի վիրաբույժներրը, այդ պատճառով մենք շատ աշխատանք ունենք անելու», - ավելացրեց նա։

«Գիտաժողովը կօգնի մեզ փոխանակվել փորձով, գիտելիքներով, բարելավել կրծքագեղձի քաղցկեղի բուժման և կանխարգելման մեր տեխնիկան, մեր որոշումներն այդ ասպարեզում», - ասաց Ռուս ուռուցքաբան-մամոլոգ, վիրաբույժ Սերգեյ Մալիգինը:

«Վաղ ախտորոշման կարևորությունը կրծքագեղձի վիրաբուժության ոլորտում» վերտառությամբ քննարկմանը զեկույցով հանդես եկավ  Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանը։ Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը եղել և շարունակում է մնալ քաղցկեղի ամենատարածված տեսակը կանանց շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում։ «Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միակ արդյունավետ մեթոդը կանխարգելումն է։ 1997 թվականին հիմնադրվեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը, որը ներդրեց կրծքագեղձի սքրինինգը Հայաստանում։ 2011 թվականից սկսած՝ կենտրոնում ներդրվեց թվային մամոգրաֆիան, որը մեծապես բարձրացրեց ախտորոշման ճշգրտության մակարդակը», - մասնավորապես հայտնեց Անի Հակոբյանը։

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանն իր զեկույցը սկսեց Հայաստանի պետական դրոշի գույների ներկայացմամբ։

Նա անդրադարձավ դեռ հին ժամանակներից արվեստում ընդգծվող կանացի կրծքի` որպես մայրության և գեղեցկության խորհրդանիշ կարևորությանը։ Արթուր Ավետիսյանը քարտեզի վրա առանձնացրեց այն երկրները, որտեղ բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության և մահացության ռիսկի մակարդակը։

«2020 թվականին աշխարհում հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի 2 միլիոնից ավելի դեպք, մահերի թիվը՝ ավելի քան 680000։ Հայաստանում 2000 թվականին գրանցվել է 686 դեպք, իսկ 20 տարի հետո՝ արդեն 1324 դեպք։ Ըստ Global Cancer Observatory միջազգային հարթակի՝ Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացության ռիսկի մակարդակով աշխարհում զբաղեցնում է 19-րդ տեղը։ Ի՞նչ անել։ Շատ կարևոր է կրթական և լուսավորչական աշխատանքների դերը։ Կինն, ուղղակի, պետք է հարգի սեփական օրգանիզմը», - շեշտեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ