ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով Հայաստանում. «Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը 21-րդ դարի ոչ վարակիչ համաճարակ»
2022 թ. հոկտեմբերի 06-08-ը Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «ԼՈԱՃ/ՈԱՍՀ XXI դարի ոչ վարակիչ համաճարակ» APASL թեմատիկ գիտաժողովը:
Միջոցառումը նվիրված էր արդիական կարևոր խնդրի՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը (լյարդի մետաբոլիկ ասոցացված ճարպային հիվանդություն ԼՈԱՃՀ/ԼՄԱՃՀ (NAFLD/MAFLD)՝ 21րդ դարի ոչ վարակիչ համաճարակներից մեկին:
Ներկայում աշխարհի ազգաբնակչության 25-30 տոկոսն արդեն տառապում է այս հիվանդւթյամբ, բայց դեռևս չկա սպեցիֆիկ բուժում: Հուսանք, որ նմանատիպ հարթակների ստեղծումը և միջազգային փորձագետների ընդհանուր քննարկումները կնպաստեն խնդրի լուծմանը:
Գիտաժողովի մասնակցում էին 500-ից ավելի բժիշկներ` մեր երկրի լյարդաբան-բժիշկները, տարբեր մասնագետներ, հյուրեր` 22 երկրի հայտնի բժշկական կենտրոններից, որոնք արդեն մեծ ներդրում ունեն լյարդաբանության ոլորտում: Զեկույցներով հանդես եկան 22 միջազգային և մեր հայրենակիցներից` 20 բանախոս, ովքեր կիսվեցին իրենց առաջատար փորձով ու հմտություններով:
Բացման խոսքով հանդես եկավ «Նիկոմեդ» ԲԿ-ի տնօրեն, Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը:
«Հայկական լյարդաբանական ասոցիացիան ստեղծվել է 2007 թվականին, և այս տարի նշելու ենք 15-ամյակը: Լյարդաբանական ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակը մեր երկրում լյարդաբանության զարգացումն է, շարունակական կրթական գործունեության խթանումը, բոլոր շահառու կառույցների հետ համագործակցությունը երկրի ներսում և արտերկրում:
Այս գործունեության մեջ կարևոր է նաև միջոցառումների կազմակերպումը. 15 տարիների ընթացքում ասոցիացիան կազմակերպել է 6 միջազգային գիտաժողով, որոնցից 2-ն անդրկովկասյան`Թբիլիսիում:
Կարևորված էր նաև Լյարդի հիվանդությունների հետազոտությունների ասիական միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովը` մեր երկրում:
Միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ սա թվով երկրորդ միջազգային գիտաժողովն է:
Այս գիտաժողովը նվիրված էր լյարդի ոչ վարակիչ համաճարակին, այսինքն, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությանը, ինչը բավականին լուրջ խնդիր է՝ տնտեսական, առողջական ծանր բեռով և խիստ տարածվածությամբ:
Աշխատել ենք մեր երիտասարդ կադրերի միջոցով ներկայացնել նշյալ մարտահրավերը մեր երկրում, միջազգային ասպարեզում, և համագործակցություն սկսել արդեն հայտնի կառույցների հետ:
2030 թվականը պետք է լինի առանց հեպատիտների ժամանակաշրջան, քանի որ ներկայում լյարդաբանության ոլորտում վիրուսային հեպատիտները բուժելի են և կառավարելի:
Սակայն բժշկության մեջ նույնպեպ վակուում չի առաջանում. նոր մարտահրավերը ճարպակալումն է: Ցավոք, մեր երկրում նույնպես դա բավականին տարածված է, և ընդգրկում է անգամ մանկական հասակը՝ մինչև 10 տոկոս ընդգրկվածությամբ:
Դա է պատճառը, որ լուրջ միջազգային քննարկման հերթական հարթակը մեր երկիրն է: Մենք ներկայացնում ենք մեր ասելիքը, վերցնում ուրիշների փորձը, և այն հարմարեցնում մեր երկրին:
Գիտաժողովի նպատակն էր՝ տալ այն, ինչի կարիքն ունի մեր բժշկական հասարակությունը, այս հիվանդությամբ տառապող պացիենտը: Հեպատիտ C-ն համարում էինք «քնքուշ մարդասպան», իսկ այս հիվանդությունը «լռակյաց մարդասպան» է. մարտահրավերը պետք է ընդունել և դիմակայել:
Զեկույցով հանդես եկավ Ֆրանսիայի Պաստոր ինստիտուտի Միջուկային վերահսկման և օնկոգենեզի բաժնի ղեկավար, կենսաբան Պասկալ Պինեոն
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը մեծ մարտահրավեր է, և աշխարհում նոր բարձրացող ալիք է: Իրականում դա կապված է մարդկանց վարքագծի հետ, թե ինչպես են նրանք ապրում և ինչ են ուտում: Այդ պատճառով է հիվանդության առաջացումն ու զարգացումը դժվար վերահսկելի է:
Կարծում եմ, որ սրա վերահսկումն ավելի դժվար է, քան վիրուսային վարակների բռնկումները:
Այս հիվանդության պարագայում կանխարգելիչ միջոցառումներն այդքան էլ շատ չեն: Օրինակ, Ֆրանսիայում այս ոլորտը ամենամտահոգիչներից չէ: Մարդիկ այդքան էլ իրազեկված չեն խնդրին, խոսքը բնակիչների մասին է և չի տարածվում բժիշկների վրա: Սովորական մարդիկ անտեղյակ են:
Մեզ հետ զրույցում հիվանդության մասին իր կարծիքը հայտնեց Լոս Անջելեսի (ԱՄՆ) Քեկի հիվանդանոցի լյարդաբան Սարո Խեմիչյանը:
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը Ամերիկայում ևս լուրջ խնդիր է: Այս հիվանդությունը ներկայում լյարդի ցիռոզի, հետևաբար նաև` լյարդի տրանսպլանտացիայի, ամենամեծ պատճառներից է: Դեղորայքի տեսակետից դեռևս 100 տոկոսով ոչինչ պաշտոնապես ընդունված չէ, չնայած շատ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Բուժման մեջ կարևոր դեր ունեն առողջ ապրելակերպը, խոլեսթերինի մակարդակի իջեցումը, ճիշտ սննդակարգը, քաշի թեկուզ 10 տոկոսով նվազեցումը, հիվանդի խնամքը: Ընդհանրապես, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն ունեցող մարդիկ ունենում են նաև դիաբետիկ խնդիրներ, և եթե դիաբետը լավ վերահսկվի, դա կօգնի պացիենտին:
Կանխարգելիչ միջոցառումները պետք է սկսել վաղ տարիքից, քանի որ հիվանդությունը սպառնում է անգամ երեխաներին, և, ըստ վիճակագրության, տարեցտարի այդ տարիքային խմբում առավել հաճախ է հանդիպում:
Սա մեծ խնդիր է, և ցանկալի է, որ ներկայացվի դպրոցներում, ամենուր, որքան շատ մարդ տեղեկանա այդ մասին, այնքան դյուրին կլինի կանխարգել հիվանդությունը: Պետք է հետևել առողջ ապրելակերպին, սննդին, մարզվել:
Իմ ներկայացված թեման վերաբերում էր ֆարմակոլոգիային: Ներկայում ԱՄՆ-ում հետազոտությունների հիման վրա ստեղծվել են ուղեցույցներ, որոնք Հայաստանում ևս կարող են ներդրվել: Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներր:
ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոն՝ ավագ դասախոս Մանիկ Գեմիլյանը մեզ հետ զրույցում խոսեց հատկապես հիվանդության առաջացման, կանխարգելիչ միջոցառումների և բուժման մասին:
Լյարդի մետաբոլիկ ճարպային հիվանդությունը լյարդի ամենատարածված հիվանդություններից է: Ըստ վիճակագրության, հիվանդությունն առկա է աշխարհի բնակչության 25 տոկոսի մոտ, սակայն ոչ բոլոր դեպքերում է վերածվում լյարդի ցիռոզի: Դրան նպաստող գործոնները դեռևս ուսումնասիրվում են:
Պարզվել է, որ հիվանդության զարգացումը կապված է նյութափոխանակության խանգարման հետ և, առաջին հերթին, ինսուլինի հանդեպ կայունության հետ: Ուստի քննարկվում է անվանափոխել ախտաբանությունը որպես լյարդի մետաբոլիկ ասոցացված ճարպային հիվանդություն:
Առայժմ գտնված չեն բավականին արդյունավետ դեղեր, բայց, քանի որ շատ ակտիվ են ընթանում հետազոտությունները, հնարավոր է մի քանի տարի անց դեղորայքային զինանոցում ունենանք միջոցներ, որոնք կնշանակվեն այս հիվանդներին:
Ներկայում խնդրի կանխարգելման հիմնական միջոցը քաշի նվազեցումն է: Քննարկվում են այն մեխանիզմները, որոնք բացահայտվում են գիտական հետազոտություներով, թե ինչպես է զարգանում ճարպի կուտակումը, ինչպես է հետագայում վերածվում ցիռոզի, ինչ ախտորոշման միջոցներ կան, որոնք թույլ կտան խուսափել, օրինակ` լյարդի բիոպսիայից, վաղ հայտնաբերել լյարդի վերափոխումը ցիռոզի:
Հասկանալով առաջացման մեխանիզմները, հնարավոր է նախանշել դրանց վրա ազդեցության դեղորայքային ուղիները:
Հիվանդությունից խուսափելու համար պետք է հետևել առողջ ապրելակերպին, քաշին, խուսափել արագ սննդից, մեծ քանակությամբ շաքար պարունակող գազավորված ըմպելիքից, քաղցրավենիքից և այլն, զբաղվել մարմնամարզությամբ, խուսափել ալկոհոլի օգտագործումից:
Զրուցեցինք նաև «Վիոլետա» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, գլխավոր բժիշկ, վարակաբան, լյարդաբան, բ.գ.թ. Վիոլետա Սարգսյանի հետ:
Երկար սպասված գիտաժողով էր՝ այն նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ, բայց մեր երկրում և աշխարհում ստեղծված դժվարին իրավիճակների հաղթահարումից հետո միայն հիմա հնարավոր դարձավ իրականացնել:
Նախկինում լյարդի ճարպային հիվանդությանը բավարար ուշադրություն չի դարձվել: Ներկայում այն շատ կարևորվում է տարածվածության, երբեմն ծանր ընթացքի և առաջացրած բարդությունների, ինչպես նաև բոլոր տարիքների ներգրավվածության պատճառով: Այն կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր բադություններ, ինչպես, օրինակ` լյարդի ցիռոզը, լյարդաբջջային քաղցկեղը: Բարեհաջող ելք ապահովելու համար կարևոր է հիվանդության ժամանակին ախտորոշումը և միջոցների ձեռնարկումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է պլան` մինչև 2030 թվականը վերացնել հեպատիտ C-ն ամբողջ աշխարհում ՝ իջեցնելով վարակի նոր դեպքերը մինչև 80 տոկոսի, իսկ մահացությունը՝ մինչև 65 տոկոսի:
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը բազմահամակարգային հիվանդություն է` կապված այլ օրգան-համակարգերի և դրանցում ընթացող փոփոխությունների հետ, ուստի կարևորվում է մուլտիդիսցիպլինար մոտեցումը: Այլ ասոցիացիաների հետ համագործակցությունը կստեղծի հիվանդության պայքարի դեմ ավելի մեծ հնարավորություններ, կապահովի զարգացման ավելի արագ տեմպ:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն