ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը 2050-ին կարող է 10 մլն մահվան պատճառ դառնալ. Հայաստանում մեկնարկել է իրազեկման շաբաթը
Հակաբիոտիկների անտեղի, սխալ, առանց բժշկի թույլտվության կիրառման բացասական հետևանքների մասին բարձրաձայնելու, հանրության լայն շրջանակի տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 18-ին Հայաստանում մեկնարկում է հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ասաց՝ ներկայումս համաշխարհային առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը հակամանրէային դեղերի հանդեպ կայունության զարգացումն է, ինչի կանխարգելման հարցը պահանջում է պետական մարմինների և հանրության ակտիվ մասնակցությունը:
Հենց դրան է ուղղված լինելու իրազեկման շաբաթը:
«Ամբողջ տարվա ընթացքում պետք է հիշել, որ հակամանրէային դեղերը՝ մասնավորապես հակաբիոտիկները, չեն հանդիսանում կանխարգելիչ, վիրուսների դեմ պայքարող դեղեր: Հակաբիոտիկները կիրառվում են միայն ապացուցված և փաստացի հիմք ունենալով: Հակաբակտերիալ բուժումը նշանակում են միայն այն դեպքում, եթե առկա է բակտերիա, ծագման ինֆեկցիա»,-շեշտեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ իրազեկման շաբաթի նպատակը մարդկանց զգոնությունը բարձրացնելն է: «Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը միայն սպառնալիք չէ ապագա սերնդի համար: Այն սպառնալիք է բոլոր երկրների համար նաև ներկայում: Ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին կհաստատվի 10 մլն մահ՝ պայմանավորված հակամանրէային դեղերի հանդեպ կայունությամբ: Ե՛վ բուժաշխատողների, և՛ առողջապահության կազմակերպիչների, և՛ քաղաքացիների համար շատ կարևոր է լինել պատասխանատու իրենց կյանքի, առողջության նկատմամբ. լսել բժշկի հրահանգները, չընդհատել, չփոփոխել դրանք: Բոլոր վիրուսային հիվանդությունների դեպքում, երբ կա ջերմության բարձրացում, պետք է հիշել, որ հակաբիոտիկը չի հանդիսանում ջերմիջեցնող»,-ընդգծեց մասնագետը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանի խոսքով՝ եթե 20-րդ դարի սկզբին հակաբիոտիկների ստեղծումը նպաստեց բակտերիալ վարակների բուժման արդյունավետության բարձրացմանը, ինչը բերեց կյանքի տևողության երկարացման, ապա այժմ այդ ձեռքբերումը կորցնելու խնդրի կա: «Հիվանդությունները տարբեր են և կարող են պայմանավորված լինել վիրուսներով, բակտերիաներով, սնկերով, և դրանցից յուրաքանչյուրն ունի բուժման իր մոտեցումը: Վիրուսով պայմանավորված հիվանդություններն անհրաժեշտության դեպքում բուժվում են հակավիրուսային դեղամիջոցներով կամ ամոքիչ միջոցներով, սնկային հիվանդությունները՝ հակասնկային միջոցներով, իսկ բակտերիալ վարակների հաստատման պարագայում բուժվում են հակաբակտերիալ միջոցներով: Հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը մեծ ռիսկ է և բարդացնում է հիվանդությունների ընթացքը, երկարացնում է բուժման տևողությունը, ներհիվանդանոցային վարակների ռիսկեր են առաջացնում, որոնք դժվարությամբ են վերահսկվում»,-շեշտեց նա:
Ստեփանյանը հավելեց՝ հակաբիոտիկներ այլևս չեն սինթեզվում, նոր հակաբիոտիկների արտադրություն, փնտրտուք այլևս չկա, և ամբողջ աշխարհը կանգնած է անգամ պահուստային հակաբիոտիկները կորցնելու խնդրի առաջ:
«Խնդիրներից մեկն ինքնաբուժությամբ զբաղվելն է: Երբեմն սուր շնչառական վարակի դեպքում մարդիկ դիմում են դեղատնային օղակ, ձեռք են բերում հակաբակտերիալ դեղամիջոց, խմում են ոչ ճիշտ դեղաչափով և կլինիկական ախտանիշներն անցնելուց հետո դադարեցնում են խմելը: Այն հարուցիչը, որը քաղաքացին ունի, շատ արագ կայունություն է ձեռք բերում տվյալ հակաբիոտիկի նկատմամբ: Դրա հետևանքով վարակելիության տևողությունն է երկարում, և այդ քաղաքացին իր ընտանիքի անդամներին, շրջապատին վարակում է տվյալ հակաբիոտիկի նկատմամբ կայուն հարուցիչով»,-տեղեկացրեց նա:
Դեղագետ, «MedProgress» առողջապահական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տաթևիկ Խաչատրյանն էլ հայտնեց, որ շաբաթվա ընթացքում մեծ համաժողով է սպասվում, որին մասնակցելու են առողջապահության ոլորտի առաջատար ընկերություններն ու մասնագետները:
«Խոսելու ենք հակաբակտերիալ կայունության բոլոր խնդիրների մասին, որոնք կան Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ներգրավված են ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի սննդի և պարենի անվտանգության բաժինը»,-տեղեկացրեց Խաչատրյանը:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն