Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

2022 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և «Մոր և մանկան առողջության հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել էր «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց:

Դասընթացը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական կարևորագույն խնդիրներին:

Կնոջ կյանքի ցանկացած շրջան ունի իր առանձնահատկությունները՝ կապված հիվանդությունների և դրանց կանխարգելման հետ, և չափազանց կարևոր է ժամանակին նրա այցը բժշկին, ինչը կնպաստի խնդիրների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը:

Դասընթացի ընթացքում հատկապես շեշտվում էր այն միտքը, որ անհրաժեշտ է ո՛չ միայն բժշկել զարգացած հիվանդությունները, այլև կանխարգելել դրանք։

 

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

 

Դասընթացին մասնակցում էին առաջին օղակի՝ ամբուլատոր և հիվանդանոցային մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքների բժիշկներ և հարակից մասնագետներ:

Ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը:

Կարինե ԱռուստամյանըԳիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:

Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող որոշ հիվանդություններ հնարավոր է կանխարգելել, ժամանակին հայտնաբերել և բուժել: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ կանայք գնահատեն բժշկին այցելելու նշանակությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ տարիքում է կինը՝ դեռահաս, երիտասարդ, վերարտադրողական, թե դաշտանադադարային։

Դեռահասային տարիքի կամ մինչամուսնական շրջանի հետ կապված, հասարակության մեջ սխալ վերաբերմունք է ձևավորված: Մինչև ամուսնությունը, սովորաբար, խուսափում են գինեկոլոգի դիմել, այն դեպքում, երբ այդ տարիքում հաճախ են տարբեր խնդիրներ լինում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, զարգացման արատներ և այլն: Բժշկի խնդիրն է ո՛չ միայն ախտորոշել, բուժել հիվանդությունը, այլև բացատրել, թե ինչու պետք է հետևել դաշտանային ցիկլին, ինչո՞ւև ինչպե՞ս կանոնավորել այն, վերարտադրողական տարիքում հղիության հետ կապված ի՞նչ խնդիրներ լուծել նախապես, ինչպես պլանավորել այն, իսկ հղիության դեպքում, ինչ սքրինինգային հետազոտություններ իրականացնել և այլն։

 

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

 

Դասըթացի շրջանակում ներկայացվեց զեկուցում` նվիրված հղիության ժամանակ միզային համակարգի հիվանդություններին, խոսվեց վերարտադրողական տարիքում էնդոմետրիոզի մասին, որը, դժբախտաբար, ուշ է ախտորոշվում՝ դառնալով հետագա բարդությունների պատճառ։  Ներկայացվեցին արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղված հետազոտությունների՝ ՊԱՊ-թեսթի և մարդու պապիլոմավիրուսի թեսթի վերաբերյալ կարևոր զեկուցումներ։ Քննարկվեցին մեթոդի արդյունավետության վրա ազդող գործոնները, թեսթերի ճիշտ իրականացման սկզբունքները և ստացված արդյունքների վերլուծման  առաձնահատկությունները։ Ներկայացվեցին հետազոտման այս երկու մեթոդների օգտագործման ներկա մոտեցումները։  

 

Զեկույցներ եղան նաև առաջնային օղակի  բժշկին կանանց դիմելու հիմնական պատճառների՝  հեշտոցաբորբերի և ցերվիցիտների վերաբերյալ։

 

 Մարինա Ոսկանյան 2022 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և «Մոր և մանկան առողջության հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել էր...## «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց: Դասընթացը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական կարևորագույն խնդիրներին: Կնոջ կյանքի ցանկացած շրջան ունի իր առանձնահատկությունները՝ կապված հիվանդությունների և դրանց կանխարգելման հետ, և չափազանց կարևոր է ժամանակին նրա այցը բժշկին, ինչը կնպաստի խնդիրների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը: Դասընթացի ընթացքում հատկապես շեշտվում էր այն միտքը, որ անհրաժեշտ է ո՛չ միայն բժշկել զարգացած հիվանդությունները, այլև կանխարգելել դրանք։ «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց Դասընթացին մասնակցում էին առաջին օղակի՝ ամբուլատոր և հիվանդանոցային մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքների բժիշկներ և հարակից մասնագետներ: Ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը: Կարինե ԱռուստամյանըԳիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը: Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող որոշ հիվանդություններ հնարավոր է կանխարգելել, ժամանակին հայտնաբերել և բուժել:Ահա թե ինչու շատ կարևոր է, որ կանայք գնահատեն բժշկին այցելելու նշանակությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ տարիքում է կինը՝ դեռահաս, երիտասարդ, վերարտադրողական թե դաշտանադադարային։ Դեռահասային տարիքի կամ մինչամուսնական շրջանի հետ կապված, հասարակության մեջ սխալ վերաբերմունք է ձևավորված: Մինչև ամուսնությունը, սովորաբար, խուսափում են գինեկոլոգի դիմել, այն դեպքում, երբ այդ տարիքում հաճախ են տարբեր խնդիրներ լինում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, զարգացման արատներ և այլն: Բժշկի խնդիրն է ո՛չ միայն ախտորոշել, բուժել հիվանդությունը, այլև բացատրել, թե ինչու պետք է հետևել դաշտանային ցիկլին, ինչո՞ւև ինչպե՞ս կանոնավորել այն, ․․․․վերարտադրողական տարիքում հղիության հետ կապված ի՞նչ խնդիրներ լուծել նախապես, ինչպես պլանավորել այն, իսկ հղիության դեպքում ինչ սկրինինգային հետազոտություններ իրականացնել և այլն։ Դասըթացի շրջանակում ներկայացվեց զեկուցում` նվիրված հղիության ժամանակ միզային համակարգի հիվանդություններին, խոսվեց վերարտադրողական տարիքում էնդոմետրիոզի մասին, որը,դժբախտաբար, ուշ է ախտորոշվում՝ դառնալով հետագա բարդությունների պատճառ։ Ներկայացվեցին արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղված հետազոտությունների՝ ՊԱՊ-թեսթի և Մարդու պապիլոմավիրուսի թեսթի վերաբերյալ կարևոր զեկուցումներ։ Քննարկվեցին մեթոդի արդյունավետության վրա ազդող գործոնները, թեսթերի ճիշտ իրականացման սկզբունքները և ստացված արդյունքների վերլուծման առաձնահատկությունները։ Ներկայացվեցին հետազոտման այս երկու մեթոդների օգտագործման ներկա մոտեցումները։ Զեկույցներ եղան նաև առաջնային օղակի բժշկին կանանց դիմելու հիմնական պատճառների՝ հեշտոցաբորբերի և ցերվիցիտների վերաբերյալ։ Կրկին անգամ շեշտվեց վիտամին Դ-ի, կալցիումի նշանակությունը կնոջ դաշտանադադարային տարիքում, ներկայացվեցին դեռահասային վերարտադրողական և դաշտանադադարի տարիքում անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման և բուժման հարցերը, հետդաշտանադադարային տարիքի կանանց մեզասեռային ախտանիշների խնդիրները, երբ մեծ նշանակություն ունի կնոջ ճիշտ վարումը, նրա առողջ երկարակեցության ապահովումը: Խոսվեց նաև նախածննդյան սքրինինգի նոր մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությմաբ իրականացել հետազոտությունը և ստանալ հավաստի տվյալներ։ Ներկայում հնարավոր է արյան հետազոտմամբ ստանալ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Այս մեթոդը ներդրվել ու կիրառվում է Հայաստանում: «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթացՆորայր Ղուկասյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. «Էրեբունի» ծննդատան փոխտնօրեն Բժշկագիտությունը միայն առօրյա աշխատանքը չէ, և յուրաքանչյուր գիտաժողով, դասախոսություն կամ հանդիպում իր կարևորությունն ունի, որովհետև դրանց շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում որևէ նոր բան սովորելու: Իմ զեկույցը նվիրված էր ժամանակակից մի խնդրի, որը կոչվում է վուլվովագինալ ատրոֆիա: Վուլվովագինալ ատրոֆիաները տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրներ են, որոնք կնոջ մոտ լինում են դաշտանադադարի շրջանում: Առաջին հայացքից դրանք թվացյալ փոքր խնդիրներ են, բայց,իրականում, բավականին լուրջ են և լի են կյանքի որակը փոխող ախտանշաններով: Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս խնդիրը բուժելի է, կարելի է զբաղվել դրանով,և այսօր, ժամանակակից բժշկության վերջին 30 տարիների ընթացքում, այն առավել արդիական է դարձել:Անհիմն է այն վախը, թե կինը դաշտանադադարի շրջանում անպայման խնդիրներ կունենա: Կյանքի յուրաքանչյուր էտապ իր գեղեցկությունն ունի, և այն պետք է ճիշտ ընկալել, ճիշտ բուժվել և ճիշտ ապրել: Իննա Պերսոյան, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Այս դասընթացները կարևոր են, քանի որ տարբեր մասնագիտության բժիշկներ հավաքվում ու համատեղ քննարկում ենք կնոջ առողջության վերաբերյալ հուզող խնդիրները:Դա մուլտիդիսցիպլինար խնդիր է, քանի որ կնոջ համար կարևոր է ո՛չ միայն գինեկոլոգիական խնդիրը, այլ նաև առկա տարբեր հիվանդությունները: Իմ զեկուցման թեման վերաբերում էր կնոջ առողջության և երկարակեցության հարցերում գինեկոլոգի դերին: Նախկինում՝ անցյալ դարերում, կանայք անգամ մինչև դաշտանադադար չէին ապրում: Իսկ այսօր կնոջ կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է՝ մինչև 75-80 տարի, և դեռ 21-րդ դարի կեսին սպասվում է աճ`մինչև 100-120 տարի, այսինքն, կյանքի 1/3-ը կինն անց է կացնում դաշտանադադարի վիճակում՝էստրոգենների(իգական սեռական հորմոն) պակասի շրջանում: Էսթրոգենները ո՛չ միայն երիտասարդություն, գեղեցկություն, երեխայի ծնունդը նպաստող հորմոն է, այլ նաև կնոջ պաշտպանիչ գործոն է: Կնոջ բոլոր օրգան-համակարգերում կան էստրոգենների ռեցեպտորներ, և երբ ձվարանների գործունեության նվազման արդյունքում էստրոգենը պակասում է, ամբողջ օրգանիզմում դիտվում են տարբեր խանգարումներ: Օրինակ, ոսկրերում կալցիումի քանակն էլ սկսում է պակասել, կարող է զարգանալ օստեոպորոզ, արդյունքում՝ կոտրվածքներ, հաշմանդամություն, կյանքի որակի վատացում: Եվ մեզ համար կարևորը ոչ միայն կնոջ երկարակեցությունն է, այլ նաև՝ առողջ կյանքը: Մեր նպատակը կնոջ հակատարիքային, կանխարգելիչ առողջությունը պահպանող բժշկությունն է: Այդ պատճառով բժշկության մոտեցումները լիովին պետք է փոխվեն, այն պետք է դառնա 4Պ բժշկություն(պրեդիկտիվ՝ կանխատեսող /գենետիկ հետազոտություններ և այլն), կանխարգելող, անհատականացված և պացիենտով պայմանավորված(երբ պացիենտը տեղեկացված է և մասնակցում է գործընթացին): Տարիքով պայմանավորված հիվանդությունները շատ են, դրանցից են, օրինակ, կնոջ մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, հաջորդը՝ օստեոպորոզը, սեռամիզային համակարգի հիվանդությունները, Այցհեյմերի հիվանդությունը, ասթման, շաքարային դիաբետը: Մենք արդեն հնարավորություն ունենք և պետք է ձգտենք հասնել այն բանին, որ 60-70 տարեկանում կինն ունենա 40 տարեկանի տեսք, լինի առույգ և կյանքով լի: Անհրաժեշտ է կրթել բժշկին, կրթել պացիենտին, գնալ ոչ թե «հիվանդ-անոց», այլ՝ «առողջ-արան»՝ առողջանալու և ունենա ոչ թե «հիվանդության պատմություն», այլ՝«առողջության անձնագիր»: Ռուսուդան Վարդանյան. մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Շենգավիթի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Դասընթացները նպաստում են բժիշկների հետագա զարգացմանը և՛ գիտելիքների, և՛ գործնական հմտությունների ձեռք բերման առումով: Դրանք, ընդհանրապես, նպաստում են մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության որակի բարձրացմանը, հատկապես, որ ամբողջ կյանքի ընթացքում բժիշկը գտնվում է սովորելու գործընթացում: Միշտ պետք է լինել տեղեկացված, գիտելիքները ստանալու հնարավորություն ունենալ: Ինչպես իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի, գինեկոլոգիական հիվանդների մոտավորապես 1/3-րդ-ը դիմում են արյունահոսությունների պատճառով։ Դա բավականին մեծ տոկոս է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն պրոֆուզ, կյանքին սպառնացող արյունահոսություններ, հաճախ են հանդիպում անոմալ արյունահոսությունները, որոնք պահանջում են ճիշտ մոտեցում: Մարինա Ոսկանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1ամաբիոնի դոցենտ Բժշությունն այն բնագավառն է, որտեղ կանգ առնելու իրավունք չկա, որտեղ գործ ունենք մարդու հետ և ամեն օր, ամեն րոպե պետք է ինքնակրթվենք, վերապատրաստենք, բարելավենք մեր գիտելիքները: Չկա բժիշկ, որը կարող է ասել, որ արդեն ամեն բան գիտի: Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են արդի հարցեր, բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակվում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով: Այսօրվա գիտաժողովին ինքս բավականին նորությունների տեղեկացա` բուժման մեթոդների և հետազոտությունների վերաբերյալ: Իմ թեման վագինիտն էր ( հեշտոցաբորբ): Եվ, չնայած այն բանին, որ բժշկությունը զարգանում է, կան շատ հակաբորբոքային պատրաստուկներ, մինչև այսօր այս բորբոքումների հաճախությունը բավականին բարձր է: Ամեն երկրորդ, երրորդ կնոջ մոտ հեշտոցի և սեռական օրգանների բորբոքում է հայտնաբերվում: Պատճառը և՛ իմունիտետն է, և՛ ձվարանների գործունեությունը: Այսինքն, պետք է կրկին խոսել սրա մասին, գտնել կանխարգելիչ միջոցներ: Լավ գիտենք, որ բժշկության մեջ կանխարգելումը ոսկե ստանդարտն է, և ցանկացած հիվանդություն կարելի է ավելի հեշտ կանխարգելել, քան` բուժել: Բայց և բուժման մեջ պետք է փորձենք ավելի քիչ հակաբիոտիկներ օգտագործելով արդյունքի հասնել, որպեսզի կարողանանք օգնել` առանց վնասելու:

 

Կրկին անգամ շեշտվեց վիտամին Դ-ի, կալցիումի նշանակությունը կնոջ դաշտանադադարային տարիքում, ներկայացվեցին դեռահասային վերարտադրողական և դաշտանադադարի տարիքում անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման և բուժման հարցերը, հետդաշտանադադարային  տարիքի կանանց միզասեռային ախտանիշների խնդիրները, երբ մեծ նշանակություն ունի կնոջ ճիշտ վարումը, նրա առողջ երկարակեցության ապահովումը:

Խոսվեց նաև նախածննդյան սքրինինգի նոր մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությմաբ իրականացել հետազոտությունը և ստանալ հավաստի տվյալներ։ Ներկայում հնարավոր է արյան հետազոտմամբ ստանալ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Այս մեթոդը  ներդրվել ու կիրառվում է Հայաստանում:

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթացՆորայր Ղուկասյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. «Էրեբունի» ծննդատան փոխտնօրեն

Բժշկագիտությունը միայն առօրյա աշխատանքը չէ, և յուրաքանչյուր գիտաժողով, դասախոսություն կամ հանդիպում իր կարևորությունն ունի, որովհետև դրանց շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում որևէ նոր բան սովորելու:

 

Իմ զեկույցը նվիրված էր ժամանակակից մի խնդրի, որը կոչվում է վուլվովագինալ ատրոֆիա: Վուլվովագինալ ատրոֆիաները տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրներ են, որոնք կնոջ մոտ լինում են դաշտանադադարի շրջանում: Առաջին հայացքից  դրանք թվացյալ փոքր խնդիրներ են, բայց,իրականում, բավականին լուրջ են և լի են կյանքի որակը փոխող ախտանշաններով:

 

Ուշադրության է արժանի այն  փաստը,  որ այս խնդիրը բուժելի է, կարելի է զբաղվել դրանով, և այսօր, ժամանակակից բժշկության վերջին 30 տարիների ընթացքում, այն առավել արդիական է դարձել: Անհիմն է այն վախը, թե կինը դաշտանադադարի շրջանում անպայման խնդիրներ կունենա: Կյանքի յուրաքանչյուր էտապ իր գեղեցկությունն ունի, և այն պետք է ճիշտ ընկալել, ճիշտ բուժվել և ճիշտ ապրել:

Իննա ՊերսոյանԻննա Պերսոյան, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար

Այս դասընթացները կարևոր են, քանի որ տարբեր մասնագիտության բժիշկներ հավաքվում ու համատեղ քննարկում ենք կնոջ առողջության վերաբերյալ հուզող խնդիրները: Դա մուլտիդիսցիպլինար խնդիր է, քանի որ կնոջ համար կարևոր է ո՛չ միայն գինեկոլոգիական խնդիրը, այլ նաև առկա տարբեր հիվանդությունները:

Իմ զեկուցման թեման վերաբերում էր կնոջ առողջության և երկարակեցության հարցերում գինեկոլոգի դերին:

Նախկինում՝ անցյալ դարերում, կանայք անգամ մինչև դաշտանադադար չէին ապրում: Իսկ այսօր կնոջ կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է՝ մինչև 75-80 տարի, և դեռ 21-րդ դարի կեսին սպասվում է աճ`մինչև 100-120 տարի, այսինքն, կյանքի 1/3-ը կինն անց է կացնում դաշտանադադարի վիճակում՝ էստրոգենների(իգական սեռական  հորմոն) պակասի շրջանում:

Էստրոգենները ո՛չ միայն երիտասարդություն, գեղեցկություն, երեխայի ծնունդը նպաստող հորմոն է, այլ նաև կնոջ պաշտպանիչ գործոն է: Կնոջ բոլոր օրգան-համակարգերում կան էստրոգենների ռեցեպտորներ, և երբ ձվարանների գործունեության նվազման  արդյունքում էստրոգենը պակասում է, ամբողջ օրգանիզմում դիտվում են տարբեր խանգարումներ: Օրինակ, ոսկրերում կալցիումի քանակն էլ  սկսում է պակասել, կարող է զարգանալ օստեոպորոզ, արդյունքում՝ կոտրվածքներ, հաշմանդամություն, կյանքի որակի վատացում: Եվ մեզ համար կարևորը ոչ միայն կնոջ երկարակեցությունն է, այլ նաև՝ առողջ կյանքը:

 

Իննա Պերսոյան
Մեր նպատակը կնոջ հակատարիքային, կանխարգելիչ առողջությունը պահպանող բժշկությունն է: Այդ պատճառով բժշկության մոտեցումները լիովին պետք է փոխվեն, այն պետք է դառնա 4Պ բժշկություն(պրեդիկտիվ՝ կանխատեսող /գենետիկ հետազոտություններ և այլն), կանխարգելող, անհատականացված և պացիենտով պայմանավորված(երբ պացիենտը տեղեկացված է և մասնակցում է գործընթացին):

Տարիքով պայմանավորված հիվանդությունները շատ են, դրանցից են, օրինակ, կնոջ մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, հաջորդը՝ օստեոպորոզը, սեռամիզային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, ասթման, շաքարային դիաբետը:

Մենք արդեն հնարավորություն ունենք և պետք է ձգտենք հասնել այն բանին, որ 60-70 տարեկանում կինն ունենա 40 տարեկանի տեսք, լինի առույգ և կյանքով լի: Անհրաժեշտ է կրթել բժշկին, կրթել պացիենտին, գնալ ոչ թե «հիվանդ-անոց», այլ՝ «առողջ-արան»՝ առողջանալու և ունենա ոչ թե «հիվանդության պատմություն», այլ՝«առողջության անձնագիր»:

Ռուսուդան ՎարդանյանՌուսուդան Վարդանյան. մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ

Դասընթացները նպաստում են բժիշկների հետագա զարգացմանը և՛ գիտելիքների, և՛ գործնական հմտությունների ձեռք բերման առումով: Դրանք, ընդհանրապես, նպաստում են մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության որակի բարձրացմանը, հատկապես, որ ամբողջ կյանքի ընթացքում բժիշկը գտնվում է սովորելու գործընթացում: Միշտ պետք է լինել տեղեկացված, գիտելիքները ստանալու հնարավորություն ունենալ:

Ինչպես իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի, գինեկոլոգիական  հիվանդների մոտավորապես 1/3-րդ-ը դիմում են արյունահոսությունների պատճառով։ Դա բավականին մեծ տոկոս է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն պրոֆուզ, կյանքին սպառնացող արյունահոսություններ, հաճախ են հանդիպում անոմալ արյունահոսությունները, որոնք պահանջում են ճիշտ մոտեցում:

Մարինա ՈսկանյանՄարինա Ոսկանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1ամաբիոնի դոցենտ

Բժշությունն այն բնագավառն է, որտեղ կանգ առնելու իրավունք չկա, որտեղ գործ ունենք մարդու հետ և ամեն օր, ամեն րոպե պետք է ինքնակրթվենք,  վերապատրաստենք, բարելավենք  մեր գիտելիքները: Չկա բժիշկ, որը կարող է ասել, որ արդեն ամեն բան գիտի: Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են արդի հարցեր, բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակվում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով:

Այսօրվա գիտաժողովին ինքս բավականին նորությունների տեղեկացա` բուժման մեթոդների և հետազոտությունների վերաբերյալ:

 

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց


Իմ թեման վագինիտն էր ( հեշտոցաբորբ): Եվ, չնայած այն բանին, որ բժշկությունը զարգանում է, կան շատ հակաբորբոքային պատրաստուկներ, մինչև այսօր այս բորբոքումների հաճախությունը  բավականին բարձր է: Ամեն երկրորդ, երրորդ կնոջ մոտ հեշտոցի և  սեռական օրգանների բորբոքում է հայտնաբերվում: Պատճառը և՛ իմունիտետն է, և՛ ձվարանների գործունեությունը:

 

Այսինքն, պետք է կրկին խոսել սրա մասին, գտնել կանխարգելիչ միջոցներ:

Լավ գիտենք, որ բժշկության մեջ կանխարգելումը ոսկե ստանդարտն է, և ցանկացած հիվանդություն կարելի է ավելի հեշտ կանխարգելել, քան` բուժել: Բայց և բուժման մեջ պետք է փորձենք ավելի քիչ հակաբիոտիկներ օգտագործելով արդյունքի հասնել, որպեսզի կարողանանք օգնել` առանց վնասելու:  

 

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ