ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստի հագեցած ընթացքը
2023 թ. փետրվարի 9-ին Երևանում կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի քանի կարևոր հարցեր, որոնցից էին՝ Հայաստանի բժիշկների 6-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները, ասոցիացիայի կողմից Արցախում կազմակերպվող բժշկական գործունեությունը, Լաչինի միջանցքի փակման արդյունքում այս պահին դարձել է անհնարին, կրթական և այլ ընթացիկ հարցեր:
Նիստին մասնակցում էին ՀԲԱ Խորհրդի անդամներ՝ Հայաստանի մասնագիտական բժշկական ասոցիացիաների նախագահներ, Գործադիր վարչության անդամներ և հյուրեր:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ:
«Նիստի օրակարգում ընդգրկված էին ամռանը նախատեսվող Հայաստանի բժիշկների 6-րդ համագումարի հետ կապված հարցեր, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում մեր՝ բժիշկներիս անելիքները: Որպես Հայաստանի բժշկական հանրույթը ներկայացնող ասոցիացիա մենք արդեն դիմել ենք և՛ Համաշխարհային բժշկական ասոցիացիային, և՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, նրանցից ստացել ենք համապատասխան արձագանքներ, այդ թվում դատապարտող, որոնք տեղադրված են ՀԲԱ կայքում և ֆեյսբուքյան էջում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ Լաչինի միջանցքը բացվելուն պես տարբեր մասնագիտական խմբերով Արցախ մեկնենք, տեղում ծանոթանանք խնդիրներին, կազմակերպել դրանց լուծումները, որպեսզի ոչ թե հիվանդները գան այստեղ բուժվելու, այլ հնարավորն իրականացվի տեղում: Դրա համար անհրաժեշտ է նախապատրաստվել, պլանավորել և արդեն ցուցակագրել մասնակիցներին:»
Նիստի ժամանակ առցանց ելույթ ունեցավ նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ով ներկայացրեց իրավիճակը, լուծման ենթակա և հնարավոր լուծելի խնդիրները: Կարևորվեց նաև Արցախի բնակչության հոգեկան վիճակը, առկա սթրեսածին իրավիճակում:
Ներկայացված խնդիրներից, որը հնարավոր էր կարգավորել, նիստից անմիջապես հետո աշխատանքային կարգով լուծվեց:
Նիստում քննարկվեցին նաև
- Արցախում ՀԲԱ ներկայացուց ունենալու հարցը, որը պետք է լինի ոչ թե Արցախում ապրող, այլ այստեղից գնացած մարդկանցից: Նախատեսվեց միջանցքի բացվելուց անմիջապես հետո Ստեփանակերտում անհրաժեշտ է կազմակերպել ՀԲԱ մասնաճյուղ, որը Արցախի առողջապահության նախարարության հետ կհամակարգի մասնագիտական ասոցիացիաների գործունեությունը տեղում:
- Առողջապահության համընդհանուր ծածկույթի և բժշկական ապահովագրության ներդրման գործընթացում ՀԲԱ ներգրավվածությունը՝ ուղեցույցների և գործելակարգերի մշակման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման և հետդիպլոմային կրթության ոլորտում որակի բարելավման գործում:
- ՀԲԱ առաջիկա համագումարի նախապատրաստումը:
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի համանախագահ Համբարձում Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը թևակոխում է եզրափակիչ փուլ: Այն տեղի է ունենալու երևանում 2023 թվականի հուլիսի 5-8-ը: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն սփյուռքից, Արցախից: Սկսել ենք ակտիվ կազմակերպչական գործունեություն. կոմիտեի անդամները՝ յուրաքնչյուրն իր ուղղությամբ աշխատանքներ է տանում, սփյուռքում իրազեկում ենք աշխատանքների մասին, որպեսզի սատելիտային սիմպոզիումներում հնարավորին ապահովենք մասնագետների ակտիվ մասնակցությունը (թեզերի մուտքագրումը, ելույթները և այլն):
Հայաստանի բժշկական մասնագիտական ասոցիացիաների ղեկավարների հետ, այս հանդիպման նպատակն է ներկայացնել համագումարի՝ գրանցումների, թեզերի մուտքագրման հետ կապված հարցերը, օգնել, ուղղորդել նրանց, որպեսզի յուրաքանչյուր ասոցիացիա իր կողմից ներկայացնի մասնակիցներին, ապահովի ակտիվ մասնակցությունը միջոցառմանը:
Համագումարն անցկացվում է 2 տարին մեկ` ընդհանրապես, որի շրջանակում 4 տարին մեկ` Հայաստանում: Դա յուրահատուկ հնարավորություն է` մասնագիտական գիտելիքների, փորձի փոխանակման առումով:
Հոդվածների գրանցման վերջնաժամկետն այս պահին մարտի 31-ն է, բայց, որպես կանոն, այն ճկուն է և կարող է փոխվել` հանգամանքներից կախված:
Սատելիտային սիմպոզիումների հարցը կարող ենք փակված համարել, քանի որ մասնակցության մեծ ակտիվություն ունենք 20-ից ավելի կազմակերպությունների, ասոցիացիաների կողմից:
Ակնկալում եմ արդյունավետ համագումար` մեր բոլորի մասնակցությամբ, որովհետև այս համագումարի բովանդակությունն, իրականում, գործընկերությունն է, համագործակցությունը, Հայաստանի և Արցախի առողջապահության զարգացմանը նպաստող նոր ծրագրերի ձեռնարկումը: Հետևաբար, յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է:
Արցախի մասնակցությունն ապահովելու ենք հնարավոր բոլոր եղանակներով: Այս պահին դա կարող է բարդ թվալ, բայց, հույս ունենք, որ մինչև այդ ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի: Կկիրառենք նաև նախատեսված պլենար դասախոսությունների հեռարձակումը:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն