Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը

Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը

Ապրիլի 29-30-ը Երևանում` «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում,  կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը:  Համաժողովի կազմակերպիչներն էին՝ «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամը, Գյումրու օրթոպեդիկ դպրոցը (Gyumri Orthopedic School), ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը։


Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել 200-ից ավելի մասնակիցների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից:


Դասախոսական կազմում էին անվանի օրթոպեդ-վնասվածքաբաններ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Լիտվայից:


«Հավերժական ազգ» հիմնադրամի նախագահ, համաժովի կազմկոմիտեի համանախագահ ԱՄՆ-ում բնակվող վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Հակոբջանյան«Հավերժական ազգ» հիմնադրամի նախագահ, համաժողովի կազմկոմիտեի համանախագահ ԱՄՆ-ում բնակվող վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Հակոբջանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ փորձի փոխանակումը բժիշկի համար ամենակարևորը պետք է լինի։


«Բժիշկները պետք է շարունակ շփվեն միմյանց հետ, որպեսզի փոխանակվեն մտքերով․ լավագույն բժիշկները պետք է կարողանան փոխանցեն իրենց փորձը երիտասարդ բժիշկներին։ Միայն այս դեպքում կարող ենք  Հայաստանում բարձրացնել բժշկական սպասարկման որակը։


Մեր համաժողովին այս անգամ մասնակցում էին բանախոսներ 7 երկրից ։ Ընդ որում՝ ոլորտի  լավագույններն են։ Հուսամ՝ նրանց կհաջողվի հայ բժշկության մեջ որոշ փոփոխություններ կատարել և հակառակը՝ վերցնել մեր ունեցած փորձը»։


Բժիշկ Հակոբջանյանը նշեց, որ մեր օրերում պետք է զինվել գիտելիքով և պատրաստ լինել նոր մարտահրավերների։ 

    
«Ցավոք, այսօր աշխարհում գնալով թեժանում են պատերազմական գործողությունները, և մենք պետք է պատրաստ լինենք փրկել մարդկանց կյանքը։ Այդ առումով, կարող եմ ասել, որ պատերազմից հետո մենք բավականին մեծ փորձառություն ունեցանք»:

ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնի ղեկավար, Մոսկվայի արևմտյան շրջանի գլխավոր վնասվածքաբան, «Գյումրու օրթոպեդիկ դպրոցի» համահիմնադիր,  բ.գ.թ. Նորայր ԶաքարյանԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի վնասվածքաբանության ամբիոնի ղեկավար, Մոսկվայի արևմտյան շրջանի գլխավոր վնասվածքաբան, «Գյումրու օրթոպեդիկ դպրոցի» համահիմնադիր,  բ.գ.թ. Նորայր Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բավականին մեծ հետաքրքրություն է եղել միջոցառման նկատմամբ։


«Ունենք տարբեր երկրներից գրանցված բժիշկներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել համաժողովին։ Անկեղծորեն զարմացած էինք, որ, օրինակ, Մոնղոլիայից անգամ գրանցված մասնակից ունենք։ Ինչ խոսք, ուրախալի փաստ է։ Բժիշկները իրենք են մուտք գործում կայք ու գրանցում իրենց մասնակցությունը։ Սա խոսում է այն մասին, որ Գյումրու օրթոպեդիկ դպրոցի կողմից կազմակերպված միջոցառումներն ապահովում են բարձր որակ, և հենց դրանով է պայմանավորված մարդկանց գալու և մասնակցելու ցանկությունը։ Կարճ ժամանակահատվածում կարողացել ենք վստահություն առաջացնել բժիշկների մոտ»։


Բժիշկ Ն․ Զաքարյանի փոխանցմամբ՝  Գյումրու օրթոպեդիկ դպրոցը տարվա ընթացքում կազմակերպում է ավելի քան 10 միջոցառում, ինչպես մեծ, այնպես էլ փոքր ձևաչափերի, այդ թվում՝ պրակտիկ։

 

Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը


«Միջոցառումները բավականին բուռն են անցնում։ Բանախոսները շատ հետաքրքիր ձևաչափով են իրենց գործընկերներին մատուցում գիտական նյութը (ոչ ընթերցանության տեսքով), որն, ինքնին, առաջին իսկ րոպեներից մեծ հետաքրքրություն է առաջացնում, և դա լավ է»։


Խոսելով ապագա ծրագրերից, պարոն Զաքարյանը կարևորեց․


«Ամենակարևորն այն է, որ լինենք հետևողական, և մեր բռնած գործը շարունակական լինի։ Իսկ մեր դպրոցի գերնպատակը՝ Հայաստանում վիրաբուժական լաբորատորիա ստեղծելն է»։


Համաժովի կազմկոմիտեի համանախագահ մոսկվաբնակ վնասվածքաբան Լևոն ՄակինյանՀամաժովի կազմկոմիտեի համանախագահ մոսկվաբնակ վնասվածքաբան Լևոն Մակինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործընկերների հետ խոսելու է իր կողմից ստեղծված մեթոդի մասին։


Պարոն Մակինյանի փոխանցմամբ՝ ոտնաթաթի ձևախախտումը հաճախ հանդիպող ախտաբանություն է։


«Թեման ավելի քան ակտուալ է։ Այն, իհարկե, ավելի շատ վերաբերում է կոսմետիկ վիրաբուժությանը, բայց սա բուն օրթոպեդիկ ախտաբանություն է։ Խոսքը ոտնաթաթի մատերի ձևախախտման մասին է, երբ, օրինակ, չորորդ մատն ավելի կարճ է մյուս մատներից։


Դիմողների մեծամասնությունը կանայք են, որոնք ունեն զուտ հոգեբանական խնդիրներ։ Հատկապես ամռան ամիսներին ստիպված են լինում հրաժարվել բաց կոշիկ կրելուց։   


Մեթոդն առաջին անգամ կիրառել եմ 2012 թվականին։ Անշուշտ, տեխնոլոգիաների զարգացման հետևանքով այն զգալի փոփոխությունների է ենթարկվել, է՛լ ավելի կատարելագործվել, ավելի հասանելի է դարձել, ինչի մասին էլ պատմել եմ զեկույցի ժամանակ»։


Պարոն Մակինյանն ասաց, որ վերականգնողական փուլը մոտավորապես 6 շաբաթ է տևում, որից հետո հիվանդը կարող է այլևս չկրել օրթոպեդիկ կոշիկներ»։  


«Ուիգմոր Քլինիք»-ի մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյան«Ուիգմոր Քլինիք»-ի մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը, համակարծիք լինելով գործընկերների խոսքին, կարևորեց միջոցառումը՝ նշելով, որ այն հատկապես կարևոր է երիտասարդ բժիշկների համար։


«Իմ զեկույցում խոսել եմ ոսկրային դեֆեկտների վերականգման մասին, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի մոտ։ Խոսքը պրոֆեսոր Մասկուլեի կողմից ստեղծված մեթոդի մասին է, որն այսօր համարվում է գրեթե անփոխարինելի՝ հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների դեպքում։


Մեթոդի արդյունավետությունը կայանում է նրանում, որ հիվանդը կարճ ժամանակահատված է անցկացնում հիվանդանոցում։ Հետվիրահատական շրջանը մոտավորապես 3-4 օր է տևում»։

 

 Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը

Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը

Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը

Երևանում կայացավ «Սրունք-թաթային հոդ և ոտնաթաթ» խորագրով համաժողովը

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ