Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

6IMCA սատելիտային սիմպոզիում․ Հիմնարար և տրանսլացիոն հետազոտությունները կենսաբժշկությունում, հարցազրույց Արսեն Առաքելյանի հետ

6IMCA սատելիտային սիմպոզիում․ Հիմնարար և տրանսլացիոն հետազոտությունները կենսաբժշկությունում, հարցազրույց Արսեն Առաքելյանի հետ

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի /6IMCA/ շրջանակում կենսաբժշկության ոլորտի հիմնարար և տրանսլացիոն հետազոտություններին նվիրված սատելիտային սիմպոզիումին ներկայացվելու են տարբեր զեկույցներ՝ Արսեն Առաքելյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ/ .  «Գենոմիկայի դերը Հայաստանում իրականացվող կենսաբժշկական հետազոտություններում», Գոհար Ցականովա (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ). «Գերկարճ իմպուլսներով լազերների հիման վրա աշխատող տեխնոլոգիաների կենսաբժշկական կիրառությունները», Գայանե Մանուկյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ). «Բնական քիլեր բջիջների ցիտոտոքսիկությունը հակաֆոսֆոլիպիդային սինդրոմի ժամանակ», Նելլի Բաբայան (Toxometris.ai ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) «Մեքենայական ուսուցման գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը դեղերի մշակման գործընթացում»  և այլն…

Ներկայացնում ենք մեր զրույցը սիմպոզիումի նախաձեռնող-կազմակերպիչ  ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։

Խոսենք առողջապահության մեջ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի /ՄԿԻ/ դերի մասին։

Մոլեկուլային կենսաբանությունը /ՄԿ/  այն հետազոտությունների ոլորտն է, որի վրա հիմնված է ժամանակակից բժշկությունը: Չկա որևէ նորագույն բժշկական զարգացում, մշակում, թերապիայի նոր  մեթոդ, դեղամիջոց, որի հիմքում ընկած չեն մոլեկուլային կենսաբանության ոլորտի հետազոտությունները: Ամենավառ օրինակներից է իմունոթերապիան՝ քաղցկեղի բուժման վերջին նորագույն միջոցը, դրան կարելի է ավելացնել նաև իմունային համակարգի հիվանդությունների բուժումը, նոր դեղերի բացահայտումը, գենետիկական հետազոտությունները, ախտորոշումը, բժշկական գենետիկան, ցողունային բջիջները:

ՄԿ հետազոտության արդյունքները հետագայում ներդրվում են բժշկության ոլորտ, դրանց հիման վրա մշակվում են հիվանդությունների նորագույն, բարձրարդյունավետ բուժման, ախտորոշման մեթոդներ:

Այդ նույն խնդիրներով զբաղվում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայում և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: ՄԿԻ-ն ստեղծվել է բավականին վաղուց՝ 1966-ին, ԽՍՀՄ տարիներին՝ Հայաստանում մոլեկուլային կենսաբանությունը որպես կամուրջ դեպի առողջապահական խնդիրների լուծումը զարգացնելու նպատակով:

Այս պահին հետազոտությունների շրջանակը բավականաչափ լայն է. ունենք 12 տարբեր ուղղվածությունների լաբորատորիա, որոնք, մեծավ մասամբ առնչվում են հիվանդությունների մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, մոլեկուլային թիրախների բացահայտմանը, և որոնց արդյունքները կարող են հետագայում դառնալ կամ ախտորոշիչ կենսամարկեր, կամ նոր դեղի ստեղծման թիրախ:

Մենք այժմ մոլեկուլային իմունաբանության լաբորատորիայում ենք. այստեղ հետազոտվում են իմունային խանգարումների մեխանիզմները՝ կապված հիմնականում աուտոիմունային, աուտոբորբոքային /միջերկրածովյան ընտանեկան տենդ, կամ երևանյան հիվանդություն/ հիվանդությունների հետ:


Կարելի՞ է ասել, որ ծառայում եք միայն առողջապահական ոլորտին, թե՞ կան այլ ուղղվածություններ ևս։

Հետազոտությունները չեն սահմանափակվում միայն առողջապահական ոլորտով, ունենք նաև այլ խմբեր, օրինակ, խումբ, որը զբաղվում է խաղողի գենետիկայով: Վերջերս հրապարակվեց հոդված՝ նվիրված խաղողի էվոլյուցիային և ընտելացմանը, որը ցույց տվեց, որ 11 հազար տարի առաջ այս տարածաշրջանում արդեն սկսվել է խաղողի ընտելացումը՝ վայրի տեսակից անցումը մշակութային տեսակների:

Ունենք գիտական խմբեր, որոնք զբաղվում են դեղագործությանն առնչվող հետազոտություններով, օրինակ, օգտագործում ենք համակարգչային մոդելավորումը՝ նոր դեղերի բացահայտման համար: Եթե կա թիրախը, կարելի է գտնել դրա վրա ազդող մոլեկուլը, որն էլ կարող է դառնալ դեղամիջոցի հիմք:

Կա խումբ, որը զբաղվում է հիմնարար հետազոտություններով: Նյարդակենսաբանության ոլորտում ուշադրության կենտրոնում են նյարդաբանական հարցերը, օրինակ, թե նյարդերում տարբեր անցուղի մոլեկուլների կազմվածքային փոփոխություններն ինչպես են ազդում դրանց գործառույթների փոփոխության վրա:

Առողջապահությամբ չենք սահմանափակվում, բայց ճնշող մեծամասնությունը կապված է առողջապահական ոլորտի հետ:

Իրականացնում ենք ևս մեկ կարևոր գործառույթ՝ պատրաստում ենք մասնագետներ, որոնք հետագայում աշխատանքի են անցնում առողջապահության ոլորտում: Գործում են առանձին կրթական ծրագրեր՝ Հայ-Ռուսական համալսարանի, նաև այլ բուհերի հետ համատեղ, որտեղ պատրաստում ենք հետազոտող մասնագետներ, որոնք այդ հետազոտություններից զատ, ներուժ են նաև կլինիկական  ախտորոշիչ լաբորատորիաներում:  

Կովիդի համավարակի ժամանակ մեր մասնագետները մեծածավալ աշխատանքներ կատարեցին տարբեր լաբորատորիաներում։ Մենք նաև ուսուցողական թրեյնինգներ էինք կազմակերպում:

Ինչպե՞ս որոշվեց ձեր մասնակցությունը 6 IMCA-ին:

6 IMCA-ի հետ համագործակցության տեսակետից այս տարին մեզ համար շատ նշանակալից է, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում հանրությունը բաժանված է ճամբարների՝ բժիշկների և կենսաբժշկության ոլորտում գիտաշխատողների, և որոնք շատ քիչ են շփվում միմյանց հետ: Այս փաստը բացասական է անդրադառնում գիտական ոլորտի զարգացման վրա: Եվ առաջին անգամ՝ բժշկական  մեծ համաժողովի շրջանակում, նախաձեռնվեց սատելիտային սիմպոզիում կազմակերպել, որտեղ, հենց բժիշկների՛ համար, ներկայացվելու են հիմնարար, կիրառական և տրանսլացիոն հետազոտությունների արդյունքներ:

Սա լավ հնարավորություն է՝ ցույց տալու բժշկական հանրությանը, որ Հայաստանում հետազոտություններ, գիտական համագործակցություններ իրականացնելու և հետաքրքիր արդյունքներ ստանալու մեծ ներուժ կա:

Մեր բժիշկները շատ են աշխատում արտասահմանյան հետազոտողների հետ, բայց քիչ է հայաստանյան հետազոտողների հետ համագործակցությունը: Առավել ևս հիմա, երբ մեր գիտական հետազոտությունների հնարավորությունները շատ ենք մեծացրել։ Մենք նախաձեռնում ենք մի քանի  խոշոր ծրագրեր, որոնց մեկնարկը կլինի, երևի թե, հաջորդ տարի։ Օրինակ, մենք ստեղծելու ենք Հայաստանի գենոմի հետազոտական կենտրոն, որով հետազոտվելու են քաղցկեղների ախտորոշման, հետազոտման մեթոդներ:

Սիմպոզիումի շրջանակում ներկայացվելու են հետաքրքիր թեմաներ․ «Կյանքի տպում», «Արհեստական բանականության և կենսաինֆորմատիկայի նորագույն մեթոդների համադրումը նոր դեղերի նախագծման գործընթացում», «Գենոմիկայի դերը Հայաստանում իրականացվող կենսաբժշկական հետազոտություններում» և այլն: 6 IMCA-ի շրջանակում բարձրաձայնվող ամենահետաքրքիր թեման` Ձեզ համար:

Սատելիտային սիմպոզիումում հատուկ մտածված կերպով մեկ հատված նվիրեցինք Հայաստանում ստեղծված կենսաբժշկական ոլորտում աշխատող ստարտափներին, որովհետև դա բավականին նոր զարգացում է, երբ հետազոտողներն ու գիտնականները ինչ-որ ժամանակ աշխատելով, արդեն որոշում են իրենց կուտակած գիտելիքները, հմտությունները, արդյունքները բերել ավելի կիրառական ոլորտ: Իսկ այսօր դրա ճանապարհն ամբողջ աշխարհում ստարտափների միջոցով է իրականացվում։ Իհարկե, դրանք մի փոքր ռիսկային են, բայց նաև՝ հաջողվելու դեպքում հեղաշրջում է կատարում այդ ոլորտում:

Սիմպոզիումում մեր ինստիտուտի գործընկերների կողմից նեկայացված մի խումբ ստարտափների ուղղությունն է՝ արհեստական բանականությունը որպես գործիք օգտագործել դեղերի բացահայտման և մշակման գործընթացներում։

Դա կարևոր է, որովհետև դեղերի հետազոտության արդյունքից մինչև դեղի օգտագործումը տևում է մոտավորապես 15 տարի: Արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս էապես կրճատել այդ ժամանակը: Այն թույլ է տալիս հարյուր հազարավոր քիմիական միացություններից ընտրել ակտիվ  մոլեկուլները, կանխագուշակել, թե ինչպե՞ս դրանք կպահեն իրենց օրգանիզմում, որտե՞ղ կկուտակվեն, ինչպե՞ս կքայքայվեն և դուրս կգան օրգանիզմից: Կա ստարտափների հետաքրքիր մի մեծ խումբ ևս, որոնք կենտրոնացած են կենսահամատեղելի նյութերի մշակմանը և օգտագործմանը. օրինակ, պրոթեզավորման համար․ օգտագործելով եռաչափ տպիչներ, կարողանում ենք ստանալ իմպլանտներ, որոնք կարելի է օգտագործել օրգանիզմում: Սա շատ հետաքրքիր ոլորտ է, և ես անհամբեր սպասում եմ այդ զեկույցներին:

Երրորդ ուղղությունը գենոմիկան է, որը դարձյալ առնչվում է արհեստական բանականության հետ, բայց՝ այլ ճյուղով: Այդ մեթոդները կիրառելով՝ հնարավոր է գտնել այն գեները, սպիտակուցները, որոնք կապված են հիվանդության հետ:

Գենոմային ճարտարագիտության ոլորտում մոլեկուլային կենսաբանության մեթոդներով հնարավոր է միջամտել բջջի գենոմի մակարդակով։ Օրինակ, քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներից է, երբ քաղցկեղով հիվանդ բուժառուից վերցնում են քաղցկեղային բջիջները չտարբերող իմունային բջիջներ, և  Տ լիմֆոցիտներին ավելացնում են հատուկ նիշեր, որոնք կարողանում են տարբերել քաղցկեղային բջիջները, և դրանք նորից ներարկում են բուժառուին: Արդյունավետությունը շատ մեծ է: Արյան քաղցկեղների ժամանակ արդեն կան հաստատված բուժման մեթոդներ։ Ինչպես միշտ, դրանք սկզբում չափազանց թանկ են լինում:

Ինձ համար սատելիտային սիմպոզիումում հետաքրքիր են բնային բջիջների և մակածված բնային բջիջների կիրառությունը բժշկության մեջ, հենց քաղցկեղների ժամանակ իմունոթերապիան և իմունային բջիջների կոմպետենտության բարձրացման  մեթոդները՝ դրանք հետագայում կիրառելու համար, և այդ գործընթացի հետ կապված բուժման նկատմամբ կայունության առաջացման խնդիրները:

Ունե՞ք արտերկրից հրավիրված մասնագետներ։

Միտումնավոր ենք որոշել, որ սեկցիան անցկացնելու ենք հայ մասնագետների մասնակցությամբ՝ հնարավորություն տալով Հայաստանի բժշկական կազմակերպություններին, հայ բժիշկներին տեղեկանալ, թե Հայաստանում կենսաբժշկության ոլորտում ինչ նոր և հետաքրքիր  հետազոտությունների հնարավորություններ կան:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ