Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից

6-րդ միջազգային համագումարը մեծ հետարքրքություն է ստեղծել բժիշկների շրջանում։ Բացառիկ թվով Հայաստան ժամանած առաջատար մասնագետներն իրենց փորձն են կիսում հայ գործընկերների հետ, պատմում բժշկական ոլորտի նոր ձեռքբերումների մասին, քննարկում մեթոդների արդյունավետությունը։

 

Մեզ հաջողվեց զրուցել համագումարի մասնակիցների հետ և պարզել նրանց Հայաստան գալու առաքելությունը։


 Վիգեն ԲաբիկյանՀայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բանախոսներից էր Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր, Հայաստանի համար կաթվածի նախաձեռնության խորհրդի նախագահ Վիկեն Բաբիկյանը, ով հայտնի է կաթվածի բնագավառում կատարած հետազոտություններով, աշխարհահռչակ պարբերականներում իր բազմաթիվ գիտական հրապարակումներով:


Վիկեն Բաբիկյանի ջանքերով Հայաստան բերվեց կաթվածի բուժման ծրագիրը։


Համագումարի շրջանակում զրուցեցինք Վ․ Բաբիկյանի հետ՝ պարզելու, այս անգամ ինչ նորարություններով են Հայաստան ժամանել։


«Այսօր մենք զրուցել ենք կաթվածի թիմի՝ կաթվածի խորհրդի հայաստանյան աշխատանքի մասին, որը սկիզբ դրվեց 2019 թվականին։ Քննարկվեցին հարցեր, որոնք հիմնականում առնչվում են առայսօր կատարված աշխատանքներին, թե ինչպես է նախատեսված ծրագիրը ծավալվել Հայաստանում ու շրջաններում, և թե հաջորդիվ ինչ ծրագիր է պլանավորված»։

 

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից


Պրոֆեսորն իր խոսքում շեշտում է, որ անելիքներ շատ կան։


«Ինչպես ցանկացած նախագիծ, գլխուղեղի կաթվածի նախագիծը նույնպես բախվում է բարդությունների, ավելին, այն զարգացնելու կարիք ունի, որոնցից հրամայականը նմանատիպ կենտրոնների ստեղծելն է նաև հեռավոր շրջաններում։ Դա կօգնի տեղում բնակիչներին ցուցաբերել պրոֆեսիոնալ բուժում՝ պրոֆեսիոնալ թիմերի կողմից»։


Վիկեն Բաբիկյանի խոսքով՝ քննարկման փուլում է Վանաձորում և Գորիսում նմանատիպ կենտրոնների ստեղծումը։

Բագրատ ԱլեքյանՄեր հաջորդ զրուցակիցը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բ․գ․դ․, պրոֆեսոր, սրտանոթային հիվանդությունների էնդովասկուլյար վիրաբուժության առաջատար մասնագետ Բագրատ Ալեքյանն էր, ով կարևորում է նմանատիպ մասշտաբային միջոցառումների անցկացումը, որոնց նպատակն է ներկայացնել նորագույն հնարավորությունները, որոնք այսօր իրականություն են աշխարհում։


«Այսօր պլենար նիստին ելույթ են ունեցել բոլոր սփյուռքահայ լիդերները։ Նրանք իրենց զեկույցներում անդրադարձել են վերջին տարիներին բժշկական ոլորտում գրանցված բոլոր ձեռքբերումներին ու հաջողություններին։ Կարծում եմ շատ կարևոր է, որ այսօր Հայաստանում այն բժիշկները, որոնք ակտիվ մասնակցում են համագումարի աշխատանքներին, լսեն դա։ Թեև այսօր ավելի կարևոր է ոչ միայն լսելը, այլ նաև սփյուռքի հետ սերտ կապեր հաստատելը»,- ընդգծեց Ալեքյանն ու խոսեց ինտերվեցիոն սրտաբանության նորություններից։

 

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից


«Իմ ելույթում խոսել եմ սրտի փականային հիվանդությունների բուժման մասին։ Դեռ ոչ վաղ անցյալում վիրահատությունը կատարվում էր արյան շրջանառության հարյուրտոկոսանոց կանգ ապահովելով։  Իրականացվում էր բաց վիրահատություն՝ անզգայացմամբ, նշտարով։ Շնորհիվ այսօրվա բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումների, ներկայում հնարավոր է  վիրահատություն իրականացնել տրանսկատետորային եղանակով՝  առանց անզգայացման ու նշտարի։ Ի դեպ, պացիենտի տարիքն այստեղ էական նշանակություն այլևս չունի։ Այդ վիրահատությունները քիչ տրավմատիկ են, հիվանդը երկու օրից դուրս է գրվում հիվանդանոցից՝ կյանքի լավ որակ ապահոված»։


Բժիշկ Ալեքյանի փոխանցմամբ՝ Հայաստանում արդեն կատարված են առաջին քայլերը։ Առաջին վիրահատությունները հաջողությամբ են պսակվել։ Բժիշկը վստահ է, որ ժամանակի ընթացքում վիրահատությունների թիվը Հայաստանում կավելանա, այսպես կոչված՝ կտիրաժավորվի։    


Ավագ ԳահվեջյանԱվագ Գահվեջյանը հայտնի կենսաքիմիկոս է, զբաղվում է ձեռնարկատիրական և կառավարչական գործունեությամբ։ Համագումարի շրջանակում նա խոսեց նոր դեղերի ստեղծման արդիական մեթոդի մասին։ Ըստ նրա՝  ստեղծված նոր համակարգը հնարավորություն է տալիս սեղմ ժամանակահատվածում հավաքագրել տեղեկատվություն և ստեղծել նոր դեղամիջոց։


Ա․ Գահվեջյանն այս համակարգը նմանեցնում է մեր օրերում մեծ հնչեղություն ստացած СhatGPT համակարգի հետ։ Վերջինս առցանց հավաքագրում է կայքերում զետեղված տեղեկատվությունն ու ստեղծում նոր տեքստեր։ Ըստ մասնագետի՝ նույն մեխանիզմով է աշխատում նոր դեղեր ստեղծող համակարգը։ Ալգորիթմները կենսաբաններին օգնում են արագ գտնել այս կամ այն հիվանդության վրա ազդող նյութի բաղադրությունը։   


«Նախկինում որևէ հիվանդության դեմ նոր դեղորայք ստեղծելը բավականին դժվար գործընթաց էր։ Եվ տարիներ էին հարկավոր, որպեսզի հնարավոր լիներ ստեղծել նոր դեղամիջոց։ Այսօր ամեն ինչ փոխվել է»,- պատմում է բժիշկը։

 

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից


Սակայն համակարգը լավացնելու համար շատ ջանքեր են պետք։ Բժշկի փոխանցմամբ՝ տարբեր մարմիններ պետք է համակարգ ներմուծեն համապատասխան տեղեկատվություն, որպեսզի ալգորիթմերն արդյունավետ գործեն։


Բժիշկն ասում է, որ արդեն իսկ այդ համակարգի օգնությամբ ստեղծվել են մի շարք նոր դեղամիջոցներ։ Աշխատանքներ են ընթանում հակաքաղցկեղային դեղեր ստեղծելու ուղղությամբ։


Ա․ Գահվեջյանը վստահ է, որ համակարգը առաջիկայում իր դրական պտուղները կտա։


Ռոջեր ՀաջարըԳենային ինժեներիայի ոլորտում համաշխարհային գիտնականի հռչակ ունեցող, Mass General Brigham գենային և բջջային թերապիայի ծրագրի առաջին ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Ռոջեր Հաջարը բժշկական հանրությանը ներկայացրել է սրտաբանության ոլորտի նորություններին։ Իր խոսքով՝ այս մեթոդի իրականացման վրա աշխատել են մոտավորապես քսան տարի։ Մշակված մեթոդը բարելավում է սրտի աշխատանքը՝ սրտային ախտաբանություն ունեցող անհատների մոտ։


Նրա խոսքով՝ այլևս վերանում են շնչահեղձությունը, հևոցը։ Սրտային հիվանդը կարողանում է նույնիսկ ֆիզիկական վարժություններ կատարել։

 

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից


Այս թերապևտիկ հատուկ մեթոդը Հայաստանում էլ կկիրառվի, փորձաշրջանը կտևի վեց տարի։  


Բժիշկը նշում է, որ թերապիան արդյունավետ կլինի սկսել քսան-երեսուն տարեկան հասակում։

 

6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից 6-րդ միջազգային համագումարի մեկնարկը տրված է․ առաջատար մասնագետները պատմում են ոլորտի նորություններից

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ