ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի 6IMCA հագեցած ընթացքը. Ալեքսանդր Բազարչյան, Րաֆֆի Ավիտսյան
6 IMCA-ի շրջանակում քննարկվեցին ամենաբազմազան առողջապահական խնդիրներ: Այն ընթացավ ակտիվ և աշխույժ, և կարևորն այն էր, որ մասնակիցների մեջ շատ էին երիտասարդները:
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում՝ ընդհանրապես և Հայաստանում՝ մասնավորապես, հիմնավոր փոփոխություններ են կատարվել՝ փոխելով աշխարհը և այնտեղ գոյատևության շատ մոտեցումներ: Նման գիտաժողովները, որպես արձագանք, կարևոր են հենց ա՛յդ փոփոխություններին:
«Ամեն դեպքում IMCA-ն ստեղծեց այն հարթակը,որտեղ մարդիկ կարողացան իրենց մտքերն արտահայտել, լսել ուրիշներին, փոխանակվել փորձով: IMCA-ն հարթակ դարձավ, իսկ հարթակներում են մարդիկ զարգանում և հարստանում». իր խոսքում նշեց Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Պրն Բազարչյան, ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած հանրային առողջությունը։
Առողջապահության մեջ բոլոր մասսայական միջամտությունները հանրային առողջապահությանն են վերաբերում. օրինակ, մարդկանց մեծ խմբի վակցինացիան, որևէ օրենքի ընդունում, առողջության ծրագիր: Իսկ անհատական միջամտությունները՝ կոնկրետ բուժառուի վիրահատություն, ներարկում, հետազոտություն՝ բուժ-կլինիկական բժշկյություն է:
6 IMCA-ի շրջանակում ի՞նչ խնդիրներ ներկայացվեցին:
6 IMCA-ի քննարկումներում գրեթե մի ամբողջ օր նվիրված էր հանրային առողջապահության խնդիրներին՝ վարքագծային գործոն, տարբեր ուսումնասիրություններ, հետազոտություններ և այլն: Ապահովագրության ներդրման վերաբերյալ հարցեր են քննարկվել սեկցիաների մակարդակով: Եղել են բազմաթիվ զեկույցներ՝ հակաբիոտիկների ռեզիստենտության վերաբերյալ, երեխաների և դեռահասների առողջությանը վերաբերող հարցեր են քննարկվել: Հետաքրքիր էր ԱՄՆ-ում հայազգի էմիգրանտների վարքագծի վերաբերյալ զեկույցը՝ հիմնականում ալկոհոլի և ծխախոտի օգտագործմանը վերաբերող, նաև ավելցուկային քաշին վերաբերող և այլն:
Ինչ վերաբերվում է ինձ. մի բան է, երբ ինչ-որ կառույցի պառասխանատու ես, այլ բան, երբ դիտարկում ես քեզ՝ որպես փորձագետ:
Իմ միտքն ամբողջովին ուղղված է վարքագծային գործոնների ուսումնասիրությանը, դրա հետ կապված քաղաքականության մշակմանը: Իսկ ինստիտուտի գործերում առկա են լրացուցիչ կրթական ծրագրեր, առողջապահական վիճակագրություն և այլն, որոնք պարզապես անհրաժեշտ է իրականացնել:
Իմ հետաքրքրությունները՝ որպես անհատի, և որպես ինստիտուտի պատասխանատուի լիովին տարբեր են, չնայած նաև մեկը մյուսից են բխում:
Սովորաբար, քննարկվում են խնդիրներ, 6 IMCA-ն նաև առաջարկում է լուծումներ․․․
IMCA-ները միշտ են հետաքրքիր եղել, քննարկել են հարցեր, որոնք վերջում լուծում են ստացել: Յուրաքանչյուր գիտաժողով որևէ ժամանակաշրջանում է իրականացվում, և իր ժամանակի խնդիրները և մոտեցումներն է քննարկում, ուստի դժվար է համեմատել մեկը մյուսի հետ:
Աշխարհը 4 տարվա ընթացքում զգալիորեն փոխվել է. քովիդից հետո մենք ստացանք բոլորովին այլ աշխարհ, 2022-ին էլ էական փոփոխություններ են եղել, և այդ փոփոխությունները չէին կարող իրենց հետքը, ազդեցությունը չթողնել նաև առողջապահության վրա: Հայաստանն էլ է փոխվել 2020-ից հետո: Այսօր մենք արտերկրից եկած մեծ թվով այլազգի բնակիչներ ունենք, որոնք իրենց առողջական խնդիրներն ունեն, իրենց առանձնահատկությունները, և չեն կարող իրենց հետքը չթողնել երկրի վիճակի վրա:
Կարևոր թեմաները, ուրվագծերը, որոնք հատկապես առանձնացվեցին․․․
Ծրագրերից ցանկանում են նշել հատկապես բուհական կրթական բաղադրիչը, որտեղ կրթության փիլիսոփայության որոշակի ուրվագիծ է քիչ առ քիչ նախանշվում, և, կարծում եմ, որ կոնկրետ հանրային առողջապահության մեջ ավելի մեծ ուշադրություն կդարձվի տարբեր ռիսկային գործոններին: Մենք բավականին մեծ քայլերով փոփոխություւններ կատարեցինք՝ ծխախոտի հետ կապված, բացի դրանից, կարծում եմ, ուշադրություն կդարձվի ֆիզիկական ակտիվության, սննդակարգի վրա և այլն: IMCA-ի շրջանակում դրանք արդեն կարևորվել են:
Եթե փորձենք IMCA-ն ամփոփել մեկ նախադասությամբ…
Ես ինձ իրավունք չեմ վերապահում ամփոփել IMCA-ն: Կարծում եմ դեռ շուտ է այն ամփոփելը, պետք է ժամանակ անցնի` իրապես գնահատելու համար: Այն շատ հետաքրքիր է անցնում, մեծ աշխուժություն կար, մասնակցեցին մեծ քանակությամբ երիտասարդություն, ինչն անչափ կարևոր է։ Նրանք շփվեցին մեր Սփյուռքի լավագույն մասնագետների հետ, կիսեցին իրենց գիտական միտքը:
Րաֆֆի Ավիտսյան, «Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն Առողջապահություն և բժշկական կրթություն
Կրթությունն, ընդհանրապես, կարիք ունի շարունակաբար լրացվելու, նորությունների, նոր հետազոտությունների գտելիքներով հարստացվելու:
Կրթության այդ շարունակականի գիտակցությունը, մտածելակերպը ամենակարևորն է այս հարցում: Սակայն կարևոր է, թե այն որպես պարտականությո՞ւն է ընկալվում, թե՞ որպես աշխատանքի միջոց:
Յուրաքանչյուրը պետք է ճիշտ հասկանա իր գիտելիքների պաշարը, գիտակցի այն՝ ինչ պակասում է իրեն, ինչով հետ է մնում ավելի կայացած մասնագետներից: Եթե համալսարանական շրջանից կրթության շարունակականության հիմքը ճիշտ դրվի, հետո ամեն բան ճիշտ ընթացք կունենա:
Շարունակական, մասնագիտական կրթությունը թեմաներում առաջին տեղն էր գրավում: Գիտական կազմակերպիչ մարմինը ճշտում է աբստրկտները, քննարկում է դրանց համապատասխանությունը ներկայիս պահանջներին. Կան հատուկ կանոններ. օրինակ, որևէ հիվանդի անձնական տվյալներ չեն հայտաբերվում:
Կարևոր հարց է նաև էլեկտրոնային կապը, լեզվի խնդիրը. ունենք հայ, ֆրանսաիցի և այլ մասնագետներ, որոնց համար հաղորդակցվելու խնդիր է առաջանում:
Համաժողովում կարևորվեց նաև Հայաստանի և Արցախի բժիշկների կապը:
Ամենամեծ առաջադիմությունը 6 IMCA-ի այն էր, որ համանախագահներ ունեինք, և այդ կապը ավելի շատ էր այս անգամ: Մենք բոլորս ենք միմյանցից սովորում, մեր համագործակցությունը շատ կարևոր է: Կցանկանայի, որ ավելի հաճախ անցկացվեին համաժողովները:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն