Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Աշխարհի հայազգի լավագույն արյունաբանները մեկ հարկի տակ՝ Համահայկական արյունաբանական սիմպոզիում

Աշխարհի հայազգի լավագույն արյունաբանները մեկ հարկի տակ՝ Համահայկական արյունաբանական սիմպոզիում

Երկու տարին մեկ, արդեն 3-րդ անգամ, Հայաստանի Արյունաբանական ասոցիացիան կազմակերպում է Համահայկական Արյունաբանական Սիմպոզիում, որի նպատակն է  մեկ հարկի տակ համախմբել Ամերիկայի, Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն և կայացած արյունաբանական հիվանդանոցների մասնագետներին, բժիշկներին և  գիտնականներին: Սիմպոզիումում ներկա մասնագետներից շատերը մեր հայրենակիցներն էին և սա շատ լավ առիթ ու հնարավորություն էր իրենց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները ծառայեցնել ի բարօրություն իրենց հայրենիքի:  


Երևանում կայացած 3-րդ Համահայկական արյունաբանական սիմպոզիումին ներկա էին ամերիկյան, եվրոպական, ռուսաստանյան արյունաբանական ոլորտի լավագույն փորձագետները, որոնք հավաքվել էին խոսելու արյունաբանական արդի խնդիրների մասին, լսելու արևմտյան գործընկերների փորձի, բուժման և ախտորոշման նոր մեթոդների, նրանց հայտնագործությունների և հաջողությունների մասին: Սա նաև լավ առիթ էր  հայաստանյան բժիշկների համար, ներկայացնել ոլորտում իրենց հաջողություններն ու այն դժվարությունները, որոնք ունենում են այս կամ այն հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ:

 

Երվանդ Հակոբյան


Սիմպոզիումում ներկա արյունաբան-մասնագետները ոլորտի համար համարվում են «բանալի մարդիկ», ասում է Արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանը. «Ամերիկայում և  Եվրոպայում բժշկությունը առաջ է գնում շատ արագ տեմպերով, և այդ առումով նրանք միշտ մի քանի քայլ առաջ են մեզանից: Իսկ այսպիսի առիթները լավ հնարավորություն են ինֆորմացիա ստանալ «առաջին ձեռքից: Բացի այդ, նրանցից շատերը գիտնականներ են, զբաղվում են գիտությամբ, և մենք այս առումով ևս ստանում ենք նոր ու թարմ տեղեկություններ, որոնք այլ երկրների մասնագետները գուցե և ստանան մի քանի ամիս հետո»:

 

Սամվել Դանիելյան

 

Այսպիսի մասնագիտական հանդիպումները լավ առիթ են հայ մասնագետների համար ոչ միայն ծանոթանալ  իրենց գործընկերների գիտական հետազոտություններին, դեղերի փորձարկումների մասին նրանց հոդվածներին, այլ նաև համատեղ իրականացնել գիտական աշխատանքներ, որն էլ թույլ կտա մեր հիվանդների համար  իրականացնել ճշգրիտ և արդյունավետ բուժում, ասում է պարոն Հակոբյանը. «Հույս ունեմ, որ մոտ ապագայում Հայաստանում կունենանք կլինիկակական հետազոտություններ, որոնք թույլ կտան նոր դեղամիջոցներով իրականացնել բուժումներ, ինչպես նաև աշխարհահռչակ ամսագրերում տպագրել մեր կատարած գիտական աշխատանքները: Սա շատ լավ ճանապարհ է ապացուցելու, որ մենք Հայաստանում ունենք համարժեք արյունաբանություն, և որ մեր մասնագետները համարժեք են արտասահմանյան մասնագետներին»:

 

Սամվել Դանիելյան


Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ևս մեծ հույսեր է կապում այսպիսի սիմպոզիումների և հանդիպումների հետ, քանի որ շփվելով միջազգային փորձի հետ, ևս մեկ անգամ համոզվում է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա պայմանները Արյունաբանական կենտրոնը վստահորեն իրականացնում է իր առջև դրված բոլոր խնդիրները. «Արյունաբանությունը համարվում է բժշկության լոկոմոտիվը, և մեր կենտրոնի բժիշկներն անում են հնարավորն ու անհնարինը յուրաքանչյուր պացիենտի համար: Այս չափազանց ծանր աշխատանքը նրանք պատվով են կատարում և սա միայն իմ կարծիքը չէ»:

 

Տիգրան Կազանչյան


Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած մեր հայրենակից պրոֆեսոր Տիգրան Կազանչյանը այսպիսի հանդիպումները կարևորում է ոչ միայն այն առումով, որ արյունաբանության միջազգային լավագույն փորձը բերվում է Հայաստան, այլ որ իրենք  են կարողանում որևէ օգնություն ցուցաբերել հայրենիքում արյունաբանության   ոլորտին. «Ես ավելի շատ մասնագիտացած եմ արյան քաղցկեղի ճյուղում, բայց կատարում եմ նաև գիտական հայտնագործություններ, որոնց փորձի մասին տարվա ընթացքում օնլայն և օֆլայն հանդիպումների ընթացքում  տեղեկացնում եմ իմ հայ գործընկերներին, այսինքն իմ հնարավորության սահմաններում փոխանցում եմ իմ գիտելիքներն ու փորձը իմ  հայրենակիցներին»:


Պրոֆեսորը Հայաստանում առաջին անգամ եղել է 20 տարի առաջ, երբ դեռ ուսանող էր: Ասում է՝ շատ բան է փոխվել: Նոր սերունդը այսօր բաց է համագործակցության, նորը սովորելու և նոր մեթոդներով աշխատելու համար:

 

Նելլի Բեջանյան


Այս ուղղությամբ գործնական քայլեր արդեն իսկ կատարվել են: Հայաստանի երիտասարդ արյունաբաններից մեկը այս պահին Միացյալ Նահանգների լավագույն արյունաբանական կենտրոններից մեկում անցնում է ցողունային փոխպատվաստման մասին շատ կարևոր վերապատրաստում, պատմում է Ցողունային բջիջների փոխպատվաստման  ծրագրի տնօրենն, ԱՄՆ «Մոֆիթ» կենտրոնի ղեկավար Նելլի Բեջանյանը:  «Երբ այդ մասնագետը վերադառնա Հայաստան, արդեն պատրաստ կլինի սուր լեյկոզով հիվանդների բուժումը իրականացնել առողջ դոնորներից  ցողունային բջիջների փոխպատվաստում առաջարկելով: Այսպիսի բան, ցավոք սրտի, դեռ Հայաստանում չի կատարվում, բայց շուտով այդ  հնարավորությունը կունենան նաև մեր հայրենակիցները»:

 

Տիկին Բեջանյանին ոգևորում է այն գաղափարը, որ ինքը իր փորձով և գիտելիքներով կարողանում է օգտակար լինել Հայաստանին ու հայերին:

 

Արտեմ Օգանեսյան


«Մեր սովորելու և պրակտիկ գործունեության տարիներին այսօրվա հյուրերի աշխատանքներն ենք կարդացել, ցիտել են իրենց մեզ դասավանդողները ու մեզ հետ սովորողները թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Այնքան ոգևորող է տեսնել իրենց աշխատանքը մեր լոկալ զարգացման մեջ, հատկապես երբ արյունաբանության մեջ գլոբալ առումով տեսնում ես յուրաքանչյուր մասնակից էքսպերտի հսկայական ու ծանրակշիռ դերը,- մեզ հետ զրույցում նշեցին Արյունաբանների հայկական ասոցացիայի երիտասարդ թևի ղեկավար Լուսինե Հարությունյանը և երիտասարդ հետազոտող Արտեմ Օգանեսյանը:

Սիմպոզիումի ամբողջ ընթացքը ուղեկցվում էր ակտիվ և հետաքրքիր երկխոսությամբ, արդյունավետ քննարկումներով, որը հնարավորություն տվեց հայ արյունաբաններին զինվել  բուժման նոր մեթոդներով և կիրառել դրանք իրենց բուժման կուրսերում:

 

 Աշխարհի հայազգի լավագույն արյունաբանները մեկ հարկի տակ՝ Համահայկական արյունաբանական սիմպոզիումԱշխարհի հայազգի լավագույն արյունաբանները մեկ հարկի տակ՝ Համահայկական արյունաբանական սիմպոզիում

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ