ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սրտանոթային սիմպոզիում՝ 6AMIC շրջանակում․ Հմայակ Սիսակյան, Բագրատ Ալեքյան
Հուլիսի 8-ին Երևանի Holiday Inn հյուրանոցում, Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում, կայացավ սրտանոթային սիմպոզիումը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սիմպոզիումի նախաձեռնող-կազմակերպիչ ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս անգամ շեշտը դրվել է 3 տարբեր սրտաբանական ուղղությունների լուսաբանման վրա։
«Առաջինը՝ շատ կարևոր, ինովացիոն սրտաբանությունն էր։ Այն լուսաբանվեց աշխարհի առաջատար մասնագետների կողմից, և հայ սրտաբանները հնարավորություն ունեցան ծանոթանալու առաջիկա 10-20 տարիներին սպասվող սրտանոթային հիվանդությունների բուժման նոր մոտեցումներին»,- ընդգծել է Հ․ Սիսակյանն ու հավելել, որ որոշ բուժական մեթոդներ դեռ հետազոտման բազայում են գտնվում։
Շարունակելով թեման՝ Հ․ Սիսակյանը պատմեց, որ սիմպոզիումի շրջանակում քննարկվել են նոր ուղեցույցները։ Այն ևս շատ կարևոր է սրտաբանների համար։ «Այս ուղեցույցները Եվրոպայի սրտաբանների կողմից ստեղծված ուղեցույցներն են։ Եվ դրանք միշտ թարմացվում են՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, և մեր բժիշկները պետք է տեղեկացված լինեն այս կամ այն սրտանոթային խնդիր ունեցող հիվանդի բուժման նոր մոտեցումներին»։
Զրուցակցի փոխանցմամբ՝ սիմպոզիումի ընթացքում շեշտադրվել է նաև միջամտական սրտաբանության նոր ուղղությունները, ինչը ևս շատ կարևոր է եղել հայ սրտաբանների համար։
«Այս ուղղությունը շատ արագ ու դինամիկ զարգացող է։ Եվ դեռևս նոր տեսակի միջամտությունները շատ քիչ են կիրառվում կամ ընդհանրապես չեն կիրառվում Հայաստանում։
Ուստի շատ կարևոր է, որ հայտնի մասնագետների կողմից լուսաբանվի այդ գործընթացը ևս։ Այդ հարթակում շատ հեղինակավոր մասնագետներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, եկել են Հայաստան ու սիմպոզիումի ընթացքում ներկայացրել իրենց կլինիկական փորձը, դասախոսություններ կարդացել»։
Հ․ Սիսակյանը գոհ է սիմպոզիումի ընթացքից, բավականին մեծ էր հետաքրքրությունը, և բավականին շատ մասնակիցներ են եղել, այդ թվում նաև՝ երիտասարդ սրտաբաններ։ Նա հույս հայտնեց, որ այս ամենը օգտակար կլինի հայ սրտաբանների համար, և նրանք, անպայման, իրենց առօրյա գործունեության մեջ կկիրառեն ձեռք բերած գիտելիքները։
Ռուսաստանի առողջապահության նախարարության ռենտգեն էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գլխավոր մասնագետ, հայտնի կարդիովիրաբույժ Բագրատ Ալեյքյանը մեզ հետ զրույցում խոսեց իր զեկույցի մասին․
«Այսօր քննարկել ենք սրտի հիվանդությունների բուժման տեսանելիության՝ վիզուալիզացիայի խնդիրները, ինչը շատ կարևոր է: Այսօր սրտային հիվանդներին օգնելու մեծ հնարավորություններ կան: Կարդիովիրաբուժության ասպարեզում ևս նորությունները շատ են, սակայն որակյալ օգնության համար պետք է լավ տեսանելիություն։ Այս տեսողական սարքերի տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում, այդ թվում նաև՝ սկզբունքորեն փոխել մարտավարությունը»:
Բ․ Ալեքյանի խոսքով՝ 2022թվականից ՌԴ-ում նման հետազոտությունները կատարվում են պետպատվերի շրջանակներում։ Գինը մատչելի չէ։
Հայտնի մասնագետը կարծում է, որ Հայաստանն էլ մոտ ապագայում կունենա նման հնարավորություններ։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն