Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

2023 հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի սատելիտային սիմպոզիումը: Թեման ներքին բժշկությունն էր և արդի խնդիրների ժամանակակից լուծումները: Սիմպոզիումի քննարկման շրջանակում ներառված էին ներքին հիվանդությունների բոլոր ոլորտները, հատուկ կարևորություն տրվեց համակցված համախտանիշների և ուղեկցող հիվանդությունների բազմամասնագիտական վարմանը:


Սիմպոզիումին մասնակցում էին Հայաստանի բժշկական ոլորտի տարբեր մասնագետներ, արտերկրից ժամանած հյուրեր (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս և այլն):

 

Լամարա ՄանուկյանՍիմպոզիումի ընթացքում զրուցեցինք կազմակերպիչների և մասնակիցների հետ:

 

Լամարա Մանուկյան, բ.գ.թ., թերապևտ, սրտաբան, ծերաբույժ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ

 

Սատելիտային սիմպոզիումում ներգրավել ենք ներքին հիվանդությունների բոլոր ոլորտները և դրանցում առկա բոլոր խնդիրները: Հատուկ շեշտադրվեցին համակցված վիճակները, երբ բուժառուն ունի մի քանի համախտանիշ կամ հիվանդություն՝ հատկապես քրոնիկ և ոչ վարակիչ հիվանդություններ, որոնք նվազեցնում են կյանքի տևողությունը, իջեցնում կյանքի որակը, ավելացնում հոսպիտալացումները՝ հիվանդությունների հաճախակի սրացումների և դեկոմպենսացիաների պատճառով, որի  հետևանքով գերծանրաբեռնվում են  հիվանդանոցները:

 

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

 

Այդ ամենից խուսափելու համար բժշկական առաջնային օղակը պետք է կարողանա նախ՝ կանխարգելել հիվանդություների զարգացումը, հնարավորին վաղ ախտորոշել, հետո նաև կանխել հաճախակի սրացումները և սրընթաց զարգացումը:


Բժիշկները պետք է կարողանան անկաշկանդ և արհեստավարժ վարել համակցված հիվանդություններով հիվանդին՝ բարելավելով բուժառուի կյանքի որակը և երկարացնելով կյանքի տևողությունը: Ես միշտ շեշտադրում եմ առո՛ղջ կյանքի տևողության երկարացումը, որի գրավականն է՝ զարգացնել այն մշակույթը, որ հիվանդը, ունենալով մի քանի հիվանդություններ կամ համախտանիշներ, օրինակ, սրտանոթային հիվանդություն, շաքարային դիաբետ, երիկամային խնդիրներ, պետք է երկարատև վերահսկվի ընտանեկան բժշկի կողմից:

 

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

 

Արտերկրից ունենք մի շարք մասնակիցներ՝ սրտաբաններ: Եվրասիական թերապևտների ասոցիացիայի նախագահ Գրիգորի Հարությունովը ներկայացրեց սրտանոթային շարունակականությունը՝ սկսած ռիսկի գործոններից, կանխարգելումից և վերջացրած քրոնիկ սրտային անբավարարությամբ:

 

Սանկտ-Պետերբուրգից ժամանած գլխավոր նեֆրոլոգը խոսեց քրոնիկ երիկամային հիվանդությունների մասին, ընդգծեց, որ, սովորաբար, դրանք լինում են հետևանք որևէ հիվանդության, այլ ոչ թե սկզբնական հիվանդություն: Օրինակ, եթե առկա է զարկերակային գերճնշում կամ շաքարային դիաբետ, այն կարող է երիկամների ախտահարման պատճառ դառնալ: Առաջնային օղակը պետք է իրազեկված լինի այդ մասին: Եվս մեկ անգամ տրվեցին այն չափորոշիչները, որոնցով առաջնային օղակը պետք է առաջնորդվի հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակ:


Մինսկից ժամանած մեր գործընկերոջ զեկույցը վերաբերում էր հակալիպիդեմիկ թերապիային՝ ճարպային նյութափոխանակության խանգարման բուժմանը: Շատ կարևոր էր ՌԴ-ից ժամանած գլխավոր ծերաբույժի զեկույցը զարկերակային գերճնշման վարման նոր ուղեցույցների վերաբերյալ, որտեղ առանձնակի տեղ էին գտել տարեցների և ծերերի նկատմամբ նոր մոտեցումները:

 

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

 

Քանի որ իմ երազանքը  Հայաստանում տարեցների բժշկություն ստեղծելն է՝ խոսեցի ծերունական ասթենիայի և ծերունական այլ համախտանիշների մասին, որոնք պետք է հայտնաբերվեն առաջնային օղակում: Մինչդեռ գերիատրիկ գիտելիքների պակասի պատճառով հաճախ բաց է թողնվում ծերոունական համախտանիշների փաստը: Եթե տարեցն ունի արդեն ձևավորված ծերունական համախախտանիշներ, նրա մոտ քրոնիկ հիվանդություններն ավելի ծանր են ընթանում և ունենում են անբարենպաստ ելքեր:


Կարծում եմ մեզ կհաջողվի մոտակա 2 տարում Հայաստանում իրականացնել սքրինինգային հետազոտություն՝ ծերունական համախտանիշները հայտնաբերելու, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների վրա դրանց բացասական ազդեցությունը գնահատելու,  և վարման նոր ուղեցույցներ ստեղծելու՝ մեր արտերկրյա գործընկերների հետ համագործակցության արդյունքում:


Յուլիա ԿակովսկիՅուլիա Կոտովսկայա, Ռուսաստանի Պիրոգովի անվան համալսարանի գերիատրիայի  գիտական կլինիկական կենտրոն


Իմ զեկույցը նվիրված էր տարբեր տարիքային խմբերում զարկերակային գերճնշմանը: Ամենակարևորը, ինչի վրա ցանկանում էի հրավիրել մասնակիցների, բժիշկ-թերապևտների, ընդհանուր պրակտիկայի, ընտանեկան բժիշկների ուշադրությունը, դա հիպերտոնիայի ժամանակին հայտնաբերումը և բուժումն է, ինչը սրտանոթային հիվանդությունների նվազեցման և մահացության կրճատման երաշխիքն է, հատկապես, որ այսօր ունենք հիպերտոնիայի բուժման շատ արդյունավետ դեղեր:


Մեծ տարիքում կարող են լինել հիվադների վարման, բուժման առանձնահատկություններ, և պետք է կարողանալ օգտագործել գերիատրիկ գիտելիքները, որպեսզի 80-նն անց, տկար օրգանիզմով բուժառուների մոտ անհատականացվի հիպերտենզիայի դեմ թերապիան:

 

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

 

Համաձայն համաճարակաբանական հետազոտությունների տվյալների, Ռուսաստանում հիպերտոնիայի տարածվածությունը կազմում է  80 տոկոս, իսկ բարձր ճնշման վերահսկումը 40 տոկոս է: 


 Գրիգորի ՀարությունովԳրիգորի Հարությունով, թերապևտ, սրտաբան, բ.գ.դ., Ն.Ի. Պիրոգովի անվան Ռու-սաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների, ընդհանուր ֆիզիոթերապիայի, ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր, Եվրասիական թերապևտների ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ


Իմ զեկույցը նվիրված էր բուժառուի հսկողությանը՝ ռիսկի գործոններից մինչև վերջնական փուլ, որը հնարավորություն է տալիս ստեղծել միասնական ծրագիր՝ ախտաբանական գործընթացի ղեկավարման համար: Դա խիստ կարևոր առաջընթաց է:

 

Քննարկեցինք ռիսկի գործոնների հետ աշխատելու կազմակերպման, բարելավման հարցերը: Եվ ահա, մեկ ծրագիրը թույլ է տալիս երկարաձգել յուրաքանչյուր կոնկրետ բուժառուի առողջ, ակտիվ կյանքը:


Նաև անդրադարձա ապացուցողական բժշկության ասպարեզում ձեռքբերումներին: Արդեն կասկած չկա, որ մեր աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության տվյալների վրա:


Աշոտ Եսայան,Պրոֆեսոր Աշոտ Եսայան, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան առաջին բժշկական համալսարանի նեֆրոլոգիայի և դիալիզի ամբիոն


Ես ներկայացրեցի երիկամների քրոնիկ հիվանդությունը (ԵՔՀ), որը շատ տարածված է. ամբողջ ախարհում 850 մլն-ից ավելի մարդ  տառապում է երիկամային դիսֆունկցիայով: Դա նաև սրտանոթային հիվանդությունների և մահվան կարևոր պատճառներից է: Ցավոք, ԵՔՀ-ն հիմնականում ընթանում է անախտանիշ՝ ընդհուպ մինչև խորը փուլեր՝ մինչև երիկամային անբավարարություն: Նրա վաղ ախտորոշումը հնարավոր է միայն, եթե թերապևտները, էնդոկրինոլոգները, սրտաբանները ծանոթ լինեն ախտորոշման ընդհանուր մոտեցումներին: Այդ դեպքում նաև հնարավոր է հիվանդության կանխարգելումը, կամ, եթե այն արդեն սկսվել է, ձգտել դանդաղեցնել գործընթացը:


Նեֆրոլոգիայի մեծ նվաճումներից է այն, որ կարող ենք ախտահարված երիկամով բուժառուի կյանքը երկարաձգել դիալիզի շնորհիվ:

 

Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում Ներքին հիվանդությունների բժշկության արդի խնդիրների սատելիտային սիմպոզիում՝ 6IMCA-ի շրջանակում

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ