ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի հաշվետու ժողովը
Ս․թ․ հուլիսի 21-ին «Իբիս» հյուրանոցում կայացավ «Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների» ասոցիացիայի հաշվետու ժողովը։ Այն, ըստ ասոցիացիայի նախագահ Վահան Գևորգյանի, տեղի է ունենում հինգ տարին մեկ անգամ։ «Սովորաբար, այս օրը մենք խոսում ենք ասոցիացիայի ունեցած հաջողությունների, ինչու չէ, նաև բացթողումների մասին, որոնք ևս շատ կարևոր են»։
Զրուցակցի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ստեղծումը ժամանակի հրամայականն է եղել։ Ոլորտում տարբեր խնդիրներ էին ծառացել, և հույժ կարևոր էր այդ խնդիրներին լուծում տալ (ասոցիացիան հիմնադրվել է 2017թ․-ին)։
Վ․ Գևորգյանը մատնանշում է, որ տարեկան ունեցել են 43 խորհրդի նիստ, 14 սեմինար, բազմաթիվ կոնֆերանսներ, որոնք բավականին արդյունավետ են եղել ոլորտի մասնագետների համար։ Բոլոր սեմինարներն ու կոնֆերանսների ուղղվածությունը գիտա-կրթական բնույթի են եղել, չեն անտեսվել նաև իրավական ուղղվածությունները։
Ըստ ասոցիացիայի նախագահի՝ հատկապես խնդիրներ են եղել հենց իրավական ոլորտում։ Համաձայն նոր ընդունված օրենքի, բժշկական լաբորատոր մասնագետները պետք է ունենան բարձրագույն և միջին մասնագիտական բազային կրթություն։ Բժշկական լաբորատորիաներում, ինչպես հայտնի է, մեծամասնությամբ աշխատում են կենսաբաններ, կենսաքիմիկոսներ և այլ կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն բժշկի որակավորում, թեև բոլորն անցել են հետբուհական վերապատրաստումներ։
Ակնհայտ է, որ նոր օրենքի ընդունումը հանգեցրել է ոլորտում տագնապի և խուճապի առաջացմանը։ Օրենսդրական բացը շտկելու նպատակով ասոցիացիան դիմել էր առողջապահության նախարարությանը՝ առաջարկով, և ստացել դրական պատասխան։Սա պարոն Գևորգյանի ներկայացրած, թերևս, ասոցիացիայի գործունեության ամենավառ օրինակներից է։
Վ․ Գևորգյանը գոհ է ասոցիացիայի անդամների աշխատանքից, ասում է, որ բավականին ակտիվ տեմպերով են առաջ գնում։ Ընդգծում է, որ ունեցած ձեռքբերումներով ասոցիացիան չի պատրաստվում սահմանափակվել։ Առաջիկայում նոր ծրագրեր կան, որոնք սպասում են իրենց կայացման ժամին։
Պարոն Գևորգյանը տեղեկացրեց, որ այսօր ասոցիացիան ընդգրկում է 65 լաբորատորիա՝ անկախ սեփականության ձևից, Հանրապետության և Արցախի տարածքում, ունի 200-ից ավելի գրանցված անդամ։
Ըստ զրուցակցի՝ ասոցիացիայի կարևոր ձեռքբերումներից է նաև ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Սա հնարավորություն է ստեղծում տեղեկանալ բոլոր ակտուալ նորություններին, մասնակցել միջազգային ծրագրերին։
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն