Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հայտնի են «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ 2023» մրցույթի հաղթողները

ԵՊԲՀ. Հայտնի են «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ 2023» մրցույթի հաղթողները

Santé Arménie ասոցացիայի և La Revue du Praticien հայալեզու բժշկական պարբերականի կողմից ԵՊԲՀ-ում նոյեմբերի 11-ին անցկացվեց «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը, որը մեկնարկել էր վաղ առավոտից և նպատակ ունի դառնալ ամենամյա:

Շուրջ 50 մասնակից ընդգրկող մրցույթը տարբերվում էր անցկացման ձևաչափով, բովանդակությամբ:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Այս առիթը շատ կարևոր է, որովհետև այս հավաքին նախորդել է բավականին երկար աշխատանք, որի հիմքում ընկած է ծավալուն գիտական նյութի`  La Revue du Praticien ամսագրի ֆրանսերենից հայերեն թարգմանությունը, որը բժշկին վերապատրաստման համար անհրաժեշտ, ուղեկցող մասնագիտական նյութ է ներկայացնում: Ամսագիրը մեծ տարածում ունի և գիտական հիմք»,- ասաց դեսպանը` այս դիտակետից կարևորելով Santé Arménie ֆրանս-հայկական առաջապահական հիմնադրամի կատարած աշխատանքն ու հանրօգուտ գործունեությունը Հայաստանում:

Դիվանագետը նկատեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը նաև բժշկագիտության բնագավառում զարգանում է:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը բարձր գնահատեց այն, որ Santé Arménie  կազմակերպության աշխատանքներն ուղղված են նաև Հայաստանի մարզերին օժանդակելուն:

Մեկդարյա պատմություն ունեցող կրթագիտական բուհի՝ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանում, ողջունելով մասնակիցներին՝ Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ միջազգային համագործակցությունը ֆրանսահայ գործընկերների հետ տարիների պատմություն ունի և արդեն տվել է պտուղներ, հատկապես մանկական հոգեբուժության ոլորտի մասնագետների պատրաստման հարցում:

 



«Այսօր կարողացանք ձեզ ավելի մոտ կանգնեցնել Եվրոպայում ընդունված ֆրանսիական բժշկական պարբերականներում տպագրությունների, գիտական հոդվածների ուսումնանսիրմանը:  Համոզված եմ, որ ինչպես տարիներ առաջ սկսեցինք համագործակցությունը, այնպես էլ այժմ նոր էջ բացվեց, որը շարունակվելու է  ու զարգանալու, և որի հիմքում նաև մեր բժշկական մայր բուհի շրջանավարտներն են»,- ընդգծեց պրոռեկտորը`շնորհակալություն հայտնելով բժշական տանիքի ներքո  բոլոր հյուրընկալվածներին:

 

«Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» մրցույթի հաղթողներին դրամական պարգևներ ու մրցանակներ հանձնեցին դեսպան Օլիվյե Դեկոտինյին, La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը և Santé Arménie -ի նախագահ, պրոֆեսոր Արսեն Մեքինյանը:

Եվ այսպես, կլինիկական  օրդինատուրայում հետբուհական կրթություն ստացող ապագա նեղ մասնագետներ`  գենետիկ Նարեկ Դզոյանը զբաղեցրեց 3-րդ, մաշկաբան Շահանե Խուդավերդյանը՝ 2-րդ, իսկ քիթ-կոկորդ-ականջաբան Սյուզան Հովսեփյանը՝ 1-ին մրցանակային տեղը:

Մրցույթի թիրախային խումբն էր կլինիկական օրդինատուրայի (բացառությամբ ստոմատոլոգիական մասնագիտություններով սովորող ուսանողները) և 2022 թվականից ի վեր բակալավրի որակավորում ստացած բժշկական համալսարանի շրջանավարտները։

 

Հայտնի են «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ 2023» մրցույթի հաղթողները

Մրցանակային ֆոնդը հետևյալն էր՝

  • Առաջին տեղ՝ 1500 եվրո,
  • Երկրորդ տեղ՝ 1000 եվրո,
  • Երրորդ տեղ՝ 500 եվրո։


Մասնակիցները պետք է նախապես ընթերցեն La Revue du Praticien հայալեզու պարբերականի համարները և լրացնեին դրանց բովանդակության վերաբերյալ կազմված թեստը։ Նախաձեռնողների նպատակն էր խրախուսել կլինիկական օրդինատորներին՝ բարելավելու մասնագիտական գիտելիքները՝ կարդալով La Revue du Praticien բժշկական ամսագիրը, խրախուսել առողջ մրցակցությունը և քննադատական մտածողությունը, պարգևատրել լավագույններին:

Ամսագրի ու մրցույթի անցկացման գաղափարի մասին ներկաներին հանգամանալից պատմեց Վահե Մուղնեցյանը: Հեղինակավոր այս հրատարակության տարեգրությունը սկսվում է 1951 թվականից` հնարավորություն ընձեռելով բժշկական սերունդներին կրթվել նաև պարբերականի էջերի շնորհիվ:

«70 տարի շարունակ յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 17:00-ին պարբերականի խմբագրակազմը հավաքվում է հաջորդ համարում տեղ գտած բովանդակությունը քննարկելու նպատակով»,-մանրամասնեց Մուղնեցյանը:

 



Պարբերականը Ֆրանսիայում ունի ավելի քան 27 000 բժիշկ հետևորդ, որոնք ամսական վճարում են բաժանորդագրության համար:

Հայալեզու տարբերակը, որը իր և Արսեն Մեքինյանի համագործակցության շնորհիվ է ստեղծվել բոլոր ցանկոցողների համար  հասանելի է առցանց հարթակում:

Նախքան ընթերցողի դատին հասնելը, միջինում 100 էջ ունեցող պարբերականի ստեղծման գործում  մեծ թիմ է աշխատում, որն ընդգրկում Հայաստանում և Ֆրանսիայում բնակվող թարգմանիչների, բժիշկների, ձևավորման և խմբագրման մասնագետների:

Առողջապահության ոլորտի մասնագետների համար լույս ընծայվող ֆրանսիական La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագրի փոխանցմամբ` նախաձեռնության նպատակը ֆրանսիական բժշկության դպրոցը մեր երկրում ներկայացնելն է, և այս մրցույթը դրա  վառ օրինակներից է:

Հայերեն հրատարակությունը լույս է տեսնում «Սանտե Արմենի» միության միջոցներով, ձևավորվել է պարբերականի արդեն 10-ը էլեկտրոնային համար։

 



Միջոցառման ընթացքում խոսվեց նաև Santé Arménie ֆրանս-հայկական առաջապահական հիմնադրամի մասին: Ծրագրի համակարգող Փաթիլ Քեշիշյանի փոխանցմամբ` Santé Arménie-ն ֆրանսիահայ համալսարանական և մասնավոր սեկտորում աշխատող բժիշկների, բուժքույրերի և համալսարանական հիվանդանոցների, Հայաստանում առողջապահության ոլորտում ներգրավված ֆրանսիական բոլոր բժշկական ասոցիացիաների անկախ, շահույթ չհետապնդող, հասարարակական հիմունքներով ստեղծված և ապաքաղաքական միավորում է, որն իր գործունեությունն է սկսել ծավալել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուն պես։

Արցախյան պատերազմը մատնանշեց Հայաստանում առողջապահական համակարգի բացերը և վերակառուցման առաջնահերթությունը՝ հիվանդանոցների արդիականացման, շարունակական բժշկական վերապատրաստման և բժշկական հետազոտությունների զարգացման անհրաժեշտությամբ, որի արդյունքում սկսվեց այս հայանպաստ գործունեությունը։

ԵՊԲՀ շրջանավարտ Մերի Մազմանյանը Santé Arménie-ի ջանքերով ստեղծված Հայ-ֆրանսիական  հետազոտությունների կենտրոնի տնօրենն է: Նա խոսեց 2021 թվականին ստեղծված այս կառույցի  մասին` մեծապես կարևորելով բժշկական համալսարանի բարձր կուրսի ուսանողների և նորավարտ բժիշկների հետ համագործակցությունը: Կենտրոնը Հայ-ֆրանսիական առողջապահական հիմնադրամի մաս է կազմում` կենտրոնացնելով ուժերը գիտության ոլորտի առաջընթացին:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ