Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։ Ներկայացուցչական միջոցառման նպատակն է ուսումնասիրել ձևավորող գնահատումը և գործատուների դերն ուսանողների համար նախատեսված առաջադրանքների մշակման գործում։

Հանդես գալով բացման խոսքով՝ ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի ռեկտորի անունից ողջունեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի մասնակիցներին և դրա շրջանակում անցկացվող աշխատանքը։ «Խիստ կարևորելով կրթության, այս դեպքում՝ միջին մասնագիտական կրթության աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը՝ ՀՀ կրթության՝ 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է այն կարևոր պայմանը, համաձայն որի՝ պետք է ապահովել շրջանավարտների մասնագիտական զբաղվածության 90% մակարդակ։

 

Ահա այս առումով պետք է բարձր գնահատել ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից մշակված մոդելը, որտեղ կարևորվել է կրթության մեջ գործատուների ներգրավվածության հարցը՝ որպես որակի ապահովման կարևորագույն գործոն։ Մեր համալսարանում բարձրագույն կրթությանը զուգահեռ իրականացվում է նաև միջին մասնագիտական կրթություն։ Վերջին տարիների ընթացքում և՛ բարձրագույն, և՛ միջին մասնագիտական կրթության գործընթացի գնահատմանն ուղղված մեր վերլուծությունները բազմիցս փաստել են տարբեր շահակիցների հետ փոխադարձ կապի հաշվառման գնահատելի ազդեցությունը կրթության որակի վրա։ Այս առումով ավելի քան կարևորում ենք ֆորումի ընթացքում աշխատանքին միտված գնահատման որակի ապահովման գործիքների քննարկումները և դրանց արդյունքում անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններն ու ցուցումները։ Մեկ անգամ ևս ողջունում ենք այս միջոցառման աշխատանքը, ասում՝ «Բարով եք եկել մեր տուն» և մաղթում հաջողություններ», – նշեց պրոռեկտորը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նույնպես կարևորեց քննարկվող հարցը՝ հաշվի առնելով, որ մասնագիտությունները պետք է ընտրվեն ճիշտ հետագայում աշխատանքային խնդիրներ չունենալու և ընտրված աշխատանքում կայանալու համար։ «Այս ճանապարհին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս իրականացրել է որոշակի աշխատանք, մասնավորապես՝ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը դպրոցներում ներդնելու ուղղությամբ», – տեղեկացրեց նա՝ մաղթելով արդյունավետ քննարկում։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը, ողջունելով մասնակիցներին, շեշտեց, որ սա շարունակական գործընթաց է վերջերս ընդունված ավելի լայն կրթական ռազմավարության շրջանակում։ Քննարկումը, նրա խոսքով, մեծ օգուտ կբերի նրանց, ովքեր մասնակցում են՝ բացահայտելով բացերը և ուղղորդելով, թե ինչպես վարվել դրանց հետ։ «Ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատվիրակության աջակցությունն ավելի լայն կրթական ռազմավարության իրագործմանը», – հավելեց Դավիթ Ավագյանը։

Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի անդամ Լուիզա Միլիտոսյանի պնդմամբ՝ այսօր շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, և այդ փոփոխությունները թելադրում են մասնագիտական կրթության վերանայումը նույնպես։ «Ուսուցման ավանդական մոդելին փոխարինելու է եկել ուսանողակենտրոնը, որի հիմքում է վերջնարդյունքահեն մոտեցումը։ Այս առումով շատ կարևոր է գործատուների ներառումը, կապն աշխատանքի և ուսուցման միջև», – շեշտեց նա։

 

Հավատարմագրման հանձնաժողովը, Լուիզա Միլիտոսյանի խոսքով, ուշադրություն է դարձնում, թե որքանով է ուսումնական հաստատությունն իրականացնում հետադարձ կապ, որի մեխանիզմները հնարավորություն են տալիս պարզելու շահակիցների և գործատուների գոհունակությունը և այն առաջընթացը, որը որդեգրել է ուսումնական հաստատությունն այս ընթացքում։ «Շատ կարևոր է, որպեսզի ուսումնական հաստատությունն իր վերլուծությունների մեջ կարողանա հստակ ներկայացնել իր ուժեղ և թույլ կողմերը և ցույց տալ դրանց բարելավման ուղղությունները», – ավելացրեց նա։

Եվրոպական կրթական հիմնադրամի տնօրեն Պիլվի Տորստին դիմեց ֆորումի մասնակիցներին տեսաձայնային ուղերձով․ «Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը գործարկվել է 2017 թվականին։ Ֆորումը միջազգային համագործակցության նախաձեռնություն է Մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների որակի արտաքին ապահովման գործընթացներ իրականացնող 16 ազգային կառույցի միջև։ Ներկայումս ավելի քան 20 երկիր անդամակցում է ֆորումին, որի նպատակն է աջակցել անդամ երկրներին՝ արդիականացնելու և բարելավելու որակի ապահովումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝ բազմակողմանի համագործակցության միջոցով:

 

Մենք համարում ենք, որ կրթական համակարգերը եզակի են, բայց դրանք կարող են նաև կիսել ընդհանուր մարտահրավերները և կարող են ունենալ լավ պրակտիկա, որը սովորելու հնարավորություն է տալիս մյուսներին: Հայաստանում՝ մեր ընդունող երկրում, Ալբանիայից, Իսրայելից, Հորդանանից, Կոսովոյից, Լիբանանից, Մոնտենեգրոյից, Մարոկկոյից, Հյուսիսային Մակեդոնիայից և Սերբիայից ժամանած մասնագետները կկիսվեն իրենց մտքերով ուսուցման ձևավորման գնահատման վերաբերյալ»։

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ