Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը», «Հայկական բժշկական միջազգային կոմիտեն», «Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը» և «Իվենչր գլոբալ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են «Գլխացավերի իրազեկման արշավ», որը նվիրված է աշխարհահռչակ բժիշկ և գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յես Օլեսենին:

 

Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանը։


Նրա խոսքով՝  հոկտեմբերի 11-12-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» կայացել է ՇՄԶ կրեդիտավորված միջազգային գիտաժողով` շուրջ 1000 հայ բժշկի մասնակցությամբ, որի շրջանակում կազմակերպված «Healthcare EXPO Armenia 2024» առողջապահական ցուցահանդեսին  քաղաք Երևանից և ՀՀ մարզերից մասնակցել են 150 և ավելի առողջապահական ընկերություններ:


Ա. Ավետիսյանը պատմեց, որ գիտաժողովին` որպես թիրախային լսարան, դիտարկվել են թերապևտները, ընտանեկան բժիշկները, նյարդաբանները, նյարդավիրաբույժները և ճառագայթային ախտորոշման մասնագետները, սակայն, հաշվի առնելով թեմայի արդիականությունը, մասնակցել են բժշկական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունների ներկայացուցչները:

 


Արշավը նախատեսել է բազմաթիվ շնորհանդեսներ, մշակութային և այլ միջոցառումներ․ ֆիլմի  պրեմիերաներ, գրքի շնորհանդես՝ «100 հարց գլխացավերի մասին» (հայ բժիշկների և Յես Օլեսենի հեղինակած), մրցանակաբաշխություն և այլն: Գիտաժողովին հրավիրված են անվանի ու մեծ համբավ ունեցող արտասահմանցի, այդ թվում` հայազգի բժիշկներ:


«Մեծ փորձ ունեցող միջազգային ասոցիացիաների հետ համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք բարձրացնել տեղացի գործընկերների մասնագիտական մակարդակը, ինչը, իր հերթին, կբերի մեր ազգաբնակչության բժշկական օգնության մատուցման որակի բարելավմանը:  Գլխացավը` որպես երևույթ Հայաստանում, շատ քիչ է ուսումնասիրվել, և այս միջոցառման շնորհիվ մենք կկարողանանք քննարկումների շարք կազմակերպել հրավիրյալ պրոֆեսորի հետ։ Հուսով ենք, որ այս քննարկումները շարունակական կլինեն»,- ընդգծեց «Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի» նախագահը։  

 


Ավետիս Ավետիսյանը նշեց նաև․ «Մեր հիմնական նպատակը գլխացավի մասին աղմուկ բարձրացնելն է։

 

Հստակ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում այս հարցը ճիշտ չի գնահատվում, ինչպես դա կատարվում է եվրոպական առաջադեմ երկրների մեծ մասում։ Ուստի մեր առաքելությունն է օգտագործել կառուցողական մեթոդ՝ հայտնի մասնագետների ներգրավմամբ, մեր բժիշկների շրջանում այս խնդրի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու համար»։

 


Մասնագետը բացատրում է, որ գլխացավը միայն մեկ խնդիր չէ։ «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք դա համարում ենք մեկ երևույթ։ Գոյություն ունի գլխացավերի միջազգային դասակարգում, որի հեղինակը մեր հյուր բանախոսն է։ Այս դասակարգման մեջ մանրամասն նկարագրված են առաջնային և երկրորդային գլխացավերը և դրանց ենթատեսակները, իսկ կլինիկաներում ախտորոշում կատարելիս մեզանից պահանջվում է պահպանել միջազգային ուղեցույցները»,- ասաց Ավետիս Ավտիսյանն ու հավելեց. «Գլխացավերի առաջնային պատճառների ախտորոշումը հատուկ ծախսեր կամ տեխնիկական հնարավորություններ չի պահանջում: Երբ խոսքը վերաբերում է երկրորդական պատճառների ախտորոշմանը, մենք, իսկապես, ունենք լավ բժշկական սարքավորումներ, բայց, միևնույն ժամանակ, կա գիտելիքի և կիրառվող տեխնիկայի պակաս: Այս խնդրի լուծման հաջողության բանաձևը կրթությունն է, ինչով էլ մենք զբաղվում ենք»։

 


Գլխացավի տեսակների դասակարգման մասնագետ, դանիացի պրոֆեսոր Յես Օլեսենը մեզ հետ զրույցում ասաց, որ գլխացավն այսօր շարունակում է խնդիր լինել, քանի որ երկար ժամանակ այն, մեղմ ասած, թերագնահատված է եղել։


«Վերջին 50 տարվա ընթացքում գլխացավերի մասին գիտելիքները զգալիորեն ավելացել են և աջակցվում են գիտական հետազոտություններով, սակայն գլոբալ մասշտաբով դեռևս կա գիտելիքների, ներառյալ գործնական փորձի պակաս: Սրանից հետևում է, որ խնդիր կա, բայց լուծումները հետ են մնում։

 


40 տարի առաջ մենք միգրենի մասին մտածում էինք որպես հոգեկան հիվանդություն, որն ազդում է միայն կանանց վրա: Նոր գիտելիքների և պրակտիկայի հիման վրա մենք սկսեցինք ճիշտ ախտորոշել, և պարզվեց, որ այս հիվանդությունը հոգեկան չէ, այլ ունի նյարդամոլեկուլային պատճառներ՝ կապված արյան շրջանառության խանգարումների և այլ գործոնների հետ։ Այս հիվանդությունն ունի տարբեր ենթատեսակներ, որոնք տարբերվում են իրենց ախտանիշներով։ Մենք չունենք բավարար դեղեր բոլոր տեսակի միգրենների դեմ պայքարելու համար: Եթե կա դեղերի հասանելիություն, ապա այլ խնդիրներ են առաջանում՝ որոշ երկրներում դեղերը հասանելի են, իսկ որոշ երկրներում՝ ոչ։ Նույնիսկ եթե երկրում առկա է ճիշտ դեղը, բժիշկը կարող է այն չնշանակել կամ նշանակել, իսկ հիվանդն իր հերթին` կարող է այն սխալ ընդունել: Այս բոլոր խնդիրներն ազդում են բուժման որակի վրա։ Սակայն, ներկայում, այս ոլորտում մենք զգալի առաջընթաց ունենք»,- եզրափակեց պրոֆեսորը:

 


Նշենք, որ գիտաժողովի բացումն անցավ բարձր մակարդակով։ Ողջույնի խոսքով հանդես եկան միջոցառման կազմակերպիչները և աշխարհի տարբեր ծայրերից մեզ առցանց միացած հայտնի բժիշկները։ Այս մասնագետները զբաղվում են գլխացավի դեռևս թերի ուսումնասիրված խնդրով։


Մարզահամերգային համալիրը, բառի բուն իմաստով` լեփ-լեցուն էր տարբեր երկրներից ժամանած բժիշկներով ու հյուրերով․ նախասրահը վառ գունավորված էր տարբեր առողջապահական ծառայություններ ներկայացնող պաստառներով և ցուցանմուշներով: Միջոցառման մթնոլորտը հարուստ էր և ոգեշնչող՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ գիտելիքների և փորձի փոխանակման համար։

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ